twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Բրյուսելը՝ Մոնթե Մելքոնյանի ստվերի տակ ԵՄ-ն աջակցո՞ւմ է ահաբեկիչների հերոսականացմանը

06 Դեկտեմբերի 2025 15:53

Անսահման ուրախություն է տիրում հայկական քաղաքական ասպարեզում։ Պայմանավորված, սակայն հեռու ոչ նրանով, որ Հայաստանը հանկարծակի դառնում է իսկապես անկախ երկիր՝ հրաժարվելով լինել համաշխարհային քաղաքականության օբյեկտ։ Այլ ընդամենը այն լուրի պատճառով, որ սպասվում է հուշագրի ստորագրում, որը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական  վարժարանին անդամակցության կարգավիճակ կտան՝ Եվրամիության ռազմամարզական դպրոցների ասոցիացիայում։ Սա, իբր, պետք է ուսանողներին թույլ տա «ծանոթանալ եվրոպական առաջադեմ փորձին, փոխանակվել կրթական ծրագրերով, կազմակերպել համատեղ դասընթացներ, անցկացնել ուսանողական փոխանակումներ»։
 
Դե մեր աշխարհագրական հարևանները ուրախանում են դրանով, թող ուրախանան։ Սա նրանց, այսպես ասած, ներքին գործն է։ Նրանց դուր է գալիս պատվել ահաբեկիչներին, ինչ կարող ես անել։ Այլ բան է, որ լայն տարածում գտած տեղեկատվության լույսի ներքո ծագում է արմատապես ուրիշ բնույթի հարց։  Մի՞թե Բրյուսելի համապատասխան մարմինները ժամանակ չեն գտել պարզաբանել, թե ում անունն է կրում այս հայկական վարժարանը, որը նրանք պլանավորում են ներառել հենց այդ եվրոպական ասոցիացիայի մեջ։ Լավ կլիներ, եթե ժամանակ չեն գտել։ Իսկ գուցե տեղի է ունենում ընդհակառա՞կը։ Նրանք գիտեն, և դրա համար են այս որոշումը կայացնու՞մ։
 
Հիպոթետիք հնարավոր համարենք, որ ասոցիացիայի տնօրենիությունը (կամ ինչպես են նրանց այնտեղ...) տեղյակ չէ Մոնթե Մելքոնյանի, այսինքն  հայկական ռազմամարզական վարժարանի անունով կոչված անձի ահաբեկչական գործունեության մասին, որը նա իրականացրել է 1990-ականների սկզբին Ղարաբաղում ադրբեջանական խաղաղ բնակչության դեմ, որի համար էլ ստացել է «Հայաստանի ազգային հերոսի» կոչում։ Բայց չէ որ նրանք հաստատ պետք է պատկերացում ունենան «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ» (ASALA) տխրահռչակ ահաբեկչական կազմակերպության մասին, որը, ըստ Ռումինիայի նախկին հետախուզության պետ Իոնա Միհայ Պասեպայի, 1975 թվականին ոգեշնչվել է ՊԱԿ-ի կողմից և կազմակերպել է «բազմաթիվ ահաբեկչական հարձակումներ ԱՄՆ-ի դեմ Արևմտյան Եվրոպայում» (իրականացնելով անմարդկային, մահացու հարձակումներ թուրք դիվանագետների դեմ)։ Իսկ ԱՍԱԼԱ-ի նշանակալի անդամներից մեկը հենց այդ Մոնթե Մելքոնյանն էր, որը ձերբակալվել էր 1985 թվականին Ֆրանսիայում ահաբեկչական հարձակում կատարելու համար։ Եվ ազատ արձակվելուց հետո էլ նա հայտնվել էր Ղարաբաղում։
 
Անցնենք առաջ և մտածենք, թե որքանով են Եվրամիության ռազմամարզական դպրոցների ասոցիացիայի բարձրաստիճան պաշտոնյաները, այո և ընդհանուր առմամբ անմիջապես ԵՄ-ն, կհամաձայնվեն, որ լուրջ կառույցի ընկալման մեջ հիշատակվի անզեն թուրքերի և ադրբեջանցիների դեմ կռված ահաբեկչի անունը։ Չնայած, հնարավոր է, որ Բրյուսելը հերթական անգամ ցույց տա իր հավատարմությունը նույնիսկ ոչ թե կրկնակի կամ եռակի ստանդարտներին, այլ ընդհանրապես ստանդարտների բացակայությանը։
 
Մենք այդ մասին դատարկ տեղից չենք խոսում, քանի որ մեր հարցերը հիմնված են մի շարք եվրոպական փաստաթղթերի ուղղվածության վրա։ Այնպիսիների, ինչպես, օրինակ՝ ԵԽԽՎ-ի 2003 թվականի թիվ 1344 բանաձևը, որը, հաստատելով այս կառույցի հանձնառությունը՝ կանխելու պետությունների կողմից այնպիսի պայմաններ ստեղծելը, որոնք թույլ են տալիս ծայրահեղականությունը ընկալել որպես «նորմալ երևույթ», հրատապ է դարձրել դրա ազդեցությունը չեզոքացնելու կարևորությունը՝ «ժողովրդավարական սկզբունքների և մարդու իրավունքների հարգանքի վրա հիմնված իրավունքի գերակայությունը պաշտպանելու ուղղությամբ համապատասխան քաղաքական և վարչական միջոցների շնորհիվ»։ Ուշադրություն դարձնենք, որ փաստաթղթում խոսքը գնում է ծայրահեղականության մասին, ինչը նշանակում է, որ ահաբեկչական գծի հետ կապված իրավիճակը պետք է լինի ավելի խիստ և պատասխանատու, այդպես չէ՞։
 
Ինչպես երևում է, Բրյուսելում դա լավ գիտակցում են։ Որպես ապացույց կարելի է հեշտությամբ խորասուզվել 2016 թվականը, երբ Եվրոպական հանձնաժողովը ներկայացրեց՝ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը ուժեղացնելու գործողությունների ծրագիրը։ Եվ թեկուզ այս կտրվածքում խոսվում էր ահաբեկչության հովանավորության մասին, բայց մի՞թե ահաբեկչության գաղափարախոսական խթանումը չի հանդիսանում սպառնալիք եվրոպացիների համար։
 
Իսկ եթե հիշենք Եվրոպական Խորհրդի մեկ տարվա վաղեմությամբ ամպագոռգոռ հայտարարությունը ահաբեկչության դեմ պայքարի համատեղ ջանքերը ամրապնդելու մասին, ներառյալ «քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար ընդհանուր գործիքների, տեղեկատվության փոխանակումից և սահմանային անվտանգությունից մինչև ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար և արմատականացման կանխարգելում» օգտագործելը։ Բացի այդ էլ, ընդունված կոմյունիկեում փաստագրվել է, որ «ահաբեկչությունը և բռնի ծայրահեղականությունը շարունակում են զգալի սպառնալիք ներկայացնել ԵՄ-ի և նրա անդամ պետությունների համար»։
 
Չափազանց հայտանշական է, որ նույն ժամանակահատվածում (2024 թվականի դեկտեմբեր) Անկարայում գտնվող Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի (AVİM) փորձագետ Հազել Չաղան Էլբիրը ընդգծել է Հայաստանի կողմից հարևան երկրների նկատմամբ իր քաղաքականության մերժումը, որը հիմնված է աղավաղված պատմության և ահաբեկչության գովաբանման վրա, որը պետք է փոխարինվի տարածաշրջանում խաղաղության և համագործակցության ուղղությամբ։ «Եթե պետությունն այդչափ գնահատում է ահաբեկչին [Մելքոնյանին], որ նրա անունով է կոչում ռազմական լ վարժարանը, - եզրակացրել է Էլբիրը, -ապա դա հանդիսանում է անմիջական սպառնալիք տարածաշրջանի երկրների համար»։
 
Դե ինչ, ևս որևէ լրացուցիչ տվյալներ են պետք, որպեսզի համապատասխան եվրոպական կազմակերպություններում գիտակցեն ահաբեկիչ Մոնթե Մելքոնյանի ներկայության անընդունելիությունը՝ Եվրոպական Միության ռազմական և մարզական դպրոցների ասոցիացիայի համատեքստում։
 
Մինչ Բրյուսելը մտածում է, միտս է գալիս Մելքոնյանի մեջբերումը, որին ոգևորությամբ հղում են անում բազմաթիվ հայկական պորտալները. «Մենք պարտվելու իրավունք չունենք։ Մենք պետք է հասկանանք, որ այս պատերազմը պետք է ավարտվի միայն մեր հաղթանակով, ուրիշ տարբերակ չի կարող լինել»։ Եվ ի՞նչ։ «Տարբերակներ» չեղա՞ն։ Հավանաբար Բրյուսելն ունի տեղեկություններ այն մասին, թե ինչպես է ավարտվել ադրբեջանական ժողովրդի 2020 թվականի Հայրենական պատերազմը, դրանում կասկած չկա։ Նշանակում է, որ ԵՄ-ում, նույնիսկ եթե ոչ բարձրաձայն, բայց իրենց լավ հաշիվ են տալիս նրանում, որ Ադրբեջանը մի գրամ անգամ չի խախտել միջազգային իրավունքի որևէ սկզբունք։ Բացի այդ էլ մեր երկիրը, միշտ հետևելով այդ նորմերին, պայքարում է ահաբեկչության բոլոր ուղղություններով դրսևորումների դեմ։ Հուսով ենք, որ սա կտեսնենք նաև Բրյուսելի կողմից, այդ թվում նաև Մելքոնյան ահաբեկչի անունով հայկական ռազմամարզական վարժարանի՝ Եվրոպական Միության ռազմամարզական դպրոցների ասոցիացիային անդամակցելու ընկալումով։
 
Եզրափակելով նշենք, որ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները արդեն դիմում են ուղարկել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասին, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոնին, Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Մարիանա Կույունջիչին, որի մեջ ընդգծել են, որ հայ ահաբեկիչ Մոնթե Մելքոնյանի անունը կրող հայկական ռազմամարզական  վարժարանի՝ ԵՄ-ի ռազմամարզական դպրոցների ասոցիացիային միանալու լուրը լայնածավալ տարակուսանք և դժգոհություն է առաջացրել ադրբեջանական հանրության շրջանում։ Դիմումում նաև ցավով նշվում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների զինված օկուպացիային մասնակցող և լուրջ պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց, այդ թվում նաև Մոնթե Մելքոնյանի շարունակվող հերոսականացումը, և ԵՄ-ի երկիմաստ մոտեցումը Ադրբեջանի նկատմամբ, հատկապես տարածքային ամբողջականության և պետական ինքնիշխանության հարցերում։
 
«Մասնավորապես, Ադրբեջանում անհետ կորած անձանց ընտանիքները հարցնում են. ինչպե՞ս կարող է մի կառույց, որը կրում է Մոնթե Մելքոնյանի անունը՝ որի ժառանգությունն ու գործունեությունը կապված են զանգվածային սպանությունների հետ, առաջմղվել ԵՄ-ի կողմից աջակցվող հարթակում։ Մենք Եվրամիությանը կոչ ենք անում վերանայել այս անհարգալից քայլը և չեղարկել ահաբեկչի անունը կրող կազմակերպության հետ կնքված համաձայնագիրը», - ասվում է դիմումի մեջ։

Caliber.Az
Դիտումներ: 56

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Հայաստանը ԵՄ-ի և Ռուսաստանի միջև Մեծ խաղ՝ խոշոր խաղադրույքներ

146
04 Դեկտեմբերի 2025 15:26
2

«Մեծ վերադարձ». Հորովլու գյուղ է վերադառնում 18 ընտանիք

112
05 Դեկտեմբերի 2025 15:55
3

Յաշար Սարըն՝ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի ապահովման մասին

110
05 Դեկտեմբերի 2025 18:24
4

Երևանը տրամադրել է արխիվները Նավթալինի հոտ կառավարության գրասենյակից

104
04 Դեկտեմբերի 2025 10:41
5

Հովհաննեսի բենեֆիսը «Հին աշխարհի հիստերիաները»

95
03 Դեկտեմբերի 2025 09:19
6

Էջմիածինը՝ ցարական Ռուսաստանի քաղաքական խաղում «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

89
05 Դեկտեմբերի 2025 17:38
7

ԵՄ լրտեսական առաքելությունը կշարունակի իր «գործողությունները» Հայաստանի և Ադրբեջանի սահմանին

81
03 Դեկտեմբերի 2025 18:05
8

Ջեյհուն Ջալիլով. Զանգեզուրի միջանցքը որոշում է տարածաշրջանի ապագա տնտեսական լանդշաֆտը

79
04 Դեկտեմբերի 2025 11:04
9

«Հայաստանը քիչ է հետաքրքրում Իսրայելին» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

70
03 Դեկտեմբերի 2025 14:10
10

Վարդանյանի գործով դատավարության ժամանակ ընթերցվել են տուժողների ցուցմունքները

67
06 Դեկտեմբերի 2025 08:50
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading