Ադրբեջան – Թուրքիա – Հայաստան. տնտեսական ներգրավվածություն առճակատման փոխարեն Փորձագիտական կարծիքները Caliber.Az-կայքում
Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» հաշվով հինգերորդ ֆորումը դարձավ արտակարգ կարևոր ուղերձների հարթակ: Այս գործընթացին յուրահատուկ խթան հաղորդեց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Ղազախստան պետական այցի ժամանակ արված հայտարարությունը: «Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին օկուպացիայից ի վեր, և առաջին նման տարանցիկ բեռ է հանդիսացել ղազախական հացահատիկի բեռը դեպի Հայաստան», - ասել է Ադրբեջանի ղեկավարը՝ նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևի հետ մամուլի համար հայտարարությունում:
Իր հերթին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մետաքսի ճանապարհի» ֆորումում նշել է, որ Երևանը ոչ միայն քաղաքականապես, այլ նաև տեխնիկապես պատրաստ է ապահովել Հայաստանի տարածքով բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան և հետ:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը «Մետաքսի ճանապարհի» ֆորումի բացման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի պետությունը ցույց է տվել իր հավատարմությունը տարածաշրջանում համագործակցության և վստահության մթնոլորտի վերականգնմանը:
«Ղազախական հացահատիկի Ադրբեջանի միջոցով Հայաստան տեղափոխումը՝ այս ուղղությամբ առաջին գործնական քայլ է։ Ինչպես նշել է նախագահ Իլհամ Ալիևը, սա հանդիսանում է նրա լավ ցուցանիշը, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը արդեն ոչ միայն թղթի վրա է, այլ նաև գործնականում», - ընդգծել է նա։
Բաքվի ու Երևանի կողմից ինչպիսի՞ քայլեր կարող են ձեռնարկվել այդչափ նշանակալի հայտարարություններից հետո։ Դրանից հետո Հարավային Կովկասում համագործակցության համար ինչպիսի՞ հնարավորություններ կբացվեն։ Caliber.Az-ի այս հարցերին պատասխանել են Հարավային Կովկասի հարցերով Ադրբեջանի և Ռուսաստանի փորձագետները։
Այսպես, իրավագիտության դոկտոր, արտակարգ և լիազոր դեսպան, Ադրբեջանի Հանրապետության նախագահին առընթեր Պետական կառավարման ակադեմիայի միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի վարիչ Նամիկ Ալիևը ենթադրում է, որ Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացնելու որոշումը՝ նշանային քայլ է, որը վկայում է տարածաշրջանում քաղաքական և տնտեսական պարադիգմի փոփոխության մասին։
«Խոսքը ոչ թե պարզապես տրանսպորտի և լոգիստիկայի, այլ նոր աշխարհատնտեսական տարածքի ձևավորման սկիզբի մասին է, որտեղ առաջնահերթությունը տրվում է պրագմատիզմին, տնտեսական փոխկապակցվածությանը և տարածաշրջանային կայունությանը՝ Արևելքի և Արևմուտքի միջև տարանցիկ ուղիների զարգացման նկատմամբ աճող հետաքրքրության ֆոնին։ Այս համատեքստում, Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» ֆորումում հչել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր հայտարարությունները։ Մասնավորապես, նա հաստատել է՝ Հայաստանի տարածքով Թուրքիայի և Ադրբեջանի միջև տարանցումը ապահովելու պատրաստակամությունը, ինչպես նաև հույս է հայտնել 2-3 տարվա ընթացքում Թուրքիայի հետ սահմանի բացման և երկաթուղային կապերի վերականգնման վերաբերյալ, ինչը ընդգծում է՝ նոր տրանսպորտային և առևտրային նախաձեռնություններին ակտիվորեն մասնակցելու Երևանի ձգտումները։ Այս ամենը վկայում է պարադիգմում լուրջ առաջընթացի մասին. երկար ժամանակ լարվածության մեջ գտնվող տարածաշրջանը անում է զգուշավոր, բայց նպատակաուղղված քայլեր խաղաղության գործընթացում տնտեսական մերձեցման ուղղությամբ», - նշել է քաղաքագետը։
Նրա կարծիքով, սահմանափակումների վերացումը պարզեցնում և էժանացնում է, օրինակ, հացահատիկի մատակարարումները Ղազախստանից՝ Հայաստանը ապահովելով կայուն սննդամթերքի մատակարարումով: Հաշվի առնելով այդ երկրի սահմանափակ գյուղատնտեսական ռեսուրսները և ներմուծումից կախվածությունը, այս որոշումը կարող է կայունացնող դեր խաղալ գնաճի և հիմնական սննդամթերքի գների համատեքստում: Ղազախստանը, իր հերթին, ձեռք է բերում սպառման նոր, կայուն շուկա։
«Սահմաններն ու երկաթուղային ուղիները բացելու պատրաստակամության մասին Փաշինյանի հայտարարությունները նաև հանդիսանում են Երևանի նոր կուրսի արտացոլում. առճակատման փոխարեն՝ կողմնորոշում տնտեսական ներգրավվածության վրա: Հայաստանը, չունենալով դեպի ծով ելքը՝ բաց սահմանների և նոր հաղորդակցության ուղիների սուր կարիք ունի: Եթե առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում հաջողվի վերականգնել Նախչըվանի միջով Թուրքիա տանող երկաթուղին՝ դա կլինի մեծ առաջընթաց ամբողջ տարածաշրջանի համար», - ընդգծել է փորձագետը։
Այնուհետև, նրա կարծիքով, անհրաժեշտ է պայմանավորվածությունների պաշտոնականացում: Տարածաշրջանի բոլոր երկրները այս կամ այլ չափով ցուցադրում են խոչընդոտները վերացնելու պատրաստակամությունը Բայց որոշումներից իրական պայմանագրերին և ենթակառուցվածքային նախագծերին անցնելը՝ հաջորդ և շատ ավելի բարդ փուլ է, անհրաժեշտ է համապատասխան նորմատիվ և իրավական բազայի ձևավորում։
«Երկաթուղիների վերականգնումը, լոգիստիկ կենտրոնների կառուցումը, անցակետերի արդիականացումը՝ այս ամենի համար անհրաժեշտ են ներդրումներ և համակարգում: Հավանաբար, գործընթացում կներգրավվեն արտաքին դերակատարներ, օրինակ, Չինաստանը, Ռուսաստանը, ԵՄ-ն, որոնք հետաքրքրված են կայուն երթուղիներով։
Միևնույն ժամանակ պահպանվում են քաղաքական ռիսկեր: Չնայած դրական ազդանշաններին՝ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների պահպանումը, Հայաստանում ռևանշիստական տրամադրությունները և դրա հետ կապված սահմանին հնարավոր սադրանքները կարող են ցանկացած պահի արգելափակել գործընթացը։
Սակայն, ընդհանուր առմամբ, մենք ականատես ենք լինում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հատման կետում նոր աշխարհատնտեսական տարածքի ի հայտ գալուն։ Եթե դրական ազդանշանները վերածվեն կայուն պայմանավորվածությունների, այն կարող է դառնալ տարածաշրջանում «պրագմատիկ նորմալացման» դարաշրջանի սկիզբ, որտեղ տնտեսական շահերը կսկսեն գերակշռել հին հակամարտությունների նկատմամբ», - եզրափակել է Ն. Ալիևը։
Միևնույն ժամանակ, ռուսաստանցի քաղաքագետ և հրապարակախոս Կիրիլ Սիտնիկովի կարծիքով, Հարավային Կովկասը ապրում է իր, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, և սոցիալական վերափոխման պատմական փուլ։
«Սրանք ամպագոռգոռ խոսքեր չեն՝ մենք իսկապես կանգնած ենք կարևորագույն աշխարհաքաղաքական տեղաշարժերի շեմին ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս, քանի որ ապագայում հաղորդակցությունների ապաշրջափակումը և Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը գրեթե ակնթարթորեն կհանգեցնեն իրադարձությունների մի ամբողջ շղթայի, նշանակալի քաղաքական և տնտեսական որոշումների, մի տեսակ դոմինոյի էֆեկտի։ Բացի Ադրբեջանից, այս գործընթացների հիմնական մոդերատորներից մեկը կդառնա Թուրքիան»։ Եվ թուրք-հայաստանյան սահմանի բացումը, և Հայաստանի տարածքով ավտոմոբիլային երթևեկության կազմակերպումը կհանգեցնեն մի ամբողջ շարք կարևոր որոշումների, որոնք Անկարան կիրականացնի փուլ առ փուլ, և առաջին հերթին դա կլինի սակագների վերացման կամ նվազեցման որոշումը։
Ադրբեջանից Թուրքիա ավտոմոբիլային երթևեկությունը Հայաստանի տարածքով, եթե, ինչպես հայտարարել է վարչապետ Փաշինյանը, այս տարանցիկ երթուղու տեխնիկական գործարկումը արդեն կարելի է այժմ իրականացնել՝ նույնպես կհանգեցնի դրական գործողությունների. օրինակ, մյուս երկրները կսկսեն մշակել իրենց ապրանքների այս երթուղով տեղաշարժի ճանապարհային քարտեզներ։ Դրանով, մասնավորապես, անշուշտ մոտ ապագայում կսկսի զբաղվել Ռուսաստանը։
Մյուս կողմից, այստեղ հնարավոր է նաև մեկ այլ տարբերակ. մինչև TRİPP-ի կառուցվելը, Ադրբեջանի բարի կամքով հայկական կողմը կարող է՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռնափոխադրումների մուտք ստանալ, իսկ Հայաստանը իր հերթին իր տարածքը կտրամադրի ադրբեջանական բեռների համար։
Այսպչսով, ամենամոտ ժամանակում մենք կարող ենք ակնկալել Ադրբեջանի մայրաքաղաքում, խոշոր արևմտյան երկրների մասնակցությամբ տարբեր տրանսպորտային ֆորումների և տեխնիկական համաժողովների անցկացումը, ինչպես նաև Հարավային Կովկասում բեռնափոխադրումների ոլորտում տնտեսական համագործակցության շուրջ Իրանի դիրքորոշման վերաչափավորումը, այնպես որ, լիովին հնարավոր է, որ մենք կլսենք հետաքրքիր հայտարարություններ իրանական կողմից», - հայտարարել է Կ. Սիտնիկովը։







