twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Արևմուտքն ու Ռուսաստանը Փաշինյանի քաղաքականության մեջ՝ հնարավոր է արդյո՞ք հավասարակշռություն Մասնագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

01 0Հոկտեմբերի 2025 18:54

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորից քաղաքական գլուխկոտրուկ է առաջադրել վերլուծաբաններին և քաղաքագետներին։ Այսպես, սեպտեմբերի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համագումարում նա հայտարարել է, որ Հայաստանը կգնա Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ճանապարհով. «Մենք ռազմատեխնիկական համագործակցություն ենք հաստատել շատ երկրների հետ, միաժամանակ շարունակելով փոխգործակցել Ռուսաստանի Դաշնության հետ, որի հետ հարաբերությունների կարևորությունը չի կարելի թերագնահատել։ Ռուսաստանի հետ հարաբերությունները գտնվում են վերափոխման փուլում»։
 
Իսկ անցյալ շաբաթ նա  հայ նախարարների պատվիրակության հետ մեկնել էր Մոսկվա՝ մասնակցելու Գլոբալ ատոմային էներգիայի ֆորումին, որի  շրջանակներում հանդիպել է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նրա հետ քննարկել է Հայկական ատոմակայանի աշխատանքի երկարաձգումը և երկկողմ հարաբերությունները։
 
Ռուսաստանի Դաշնություն կատարած այցից հետո Հայաստանի վարչապետը մեկնել է Նյու Յորք, որտեղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում հայտարարել է՝ արևմտյան ժողովրդավարական արժեքներին Հայաստանի հավատարմության և ԵՄ-ին միանալու Երևանի մտադրվածության մասին։
 
«Շատերը հարցնում են, թե Հայաստանը երբ է դառնալու Եվրամիության անդամ, և որքանով է դա իրատեսական։ Առաջինը, մեր չորս հարևաններից երկուսը հանդիսանում են ԵՄ անդամակցության թեկնածու երկրներ։ Երկրորդը, Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը՝ առաջին հերթին, մեզ համար ժողովրդավարական բարեփոխումները հետևողականորեն շարունակելու խթան է», - ասել է նա։
 
Մինչդեռ, Կրեմլը բազմիցս Երևանից պահանջել է կողմնորոշվել Արևմուտքի հետ մերձեցման իր ուղղության հետ՝ անմիջական տեքստով հայտարարելով, որ դրանից կարող են լրջորեն վնասվել՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում Հայաստանի գործընկերությունը և քաղաքական փոխհարաբերությունները։
 
Այսպիսով, այսօր Երևանն իր քաղաքականության մեջ՝ ավելի շա՞տ կողմնորոշվում է դեպի Արևմուտք, թե՞ Ռուսաստան։ Caliber.Az-ի այս հարցին պատասխանում են քաղաքական վերլուծաբանները։
 
Այսպես, գերմանացի իրավապաշտպան և քաղաքագետ, Մարդու իրավունքների միջազգային հելսինկյան ֆեդերացիայի նախկին գործադիր տնօրեն Աարոն Ռոուդսը դրական է համարում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները նվազեցնելու և արևմտյան ժողովրդավարությունների հետ կապերը ամրապնդելու Հայաստանի ջանքերը։
 
«Սա՝ կարևոր և բարդ քայլ է, որը, ըստ երևույթին, արտացոլում է այն հասկացողությունը, որ ռուսական ազդեցությունը չի ծառայի Հայաստանի քաղաքացիների ազատությանն ու անվտանգությանը։ Միևնույն ժամանակ, անվտանգության ապահովման պատասխանատվությունը կրում է Հայաստանի ղեկավարությունը, և այն ձգտում է Ռուսաստանի հետ կոնֆլիկտայնության նվազեցմանը։ Սրանով է և բացատրվում Փաշինյանի փորձերը՝ պահպանել որոշակի կառուցողական աշխատանքային մոտեցում Մոսկվայի հետ հարաբերություններում։ Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանը ի վիճակի չէ բացահայտորեն հակադրվել Ռուսաստանին Դաշնությանը, ուստի Հայաստանի իշխանությունները կձգտեն պահպանել քաղաքակիրթ հարաբերություններ Ռուսաստանի հետ, նույնիսկ մերձենալով Արևմուտքի հետ», - ասել է քաղաքագետը։
 
Միևնույն ժամանակ, ռուս քաղաքագետ, «Քաղաքական վերլուծության և տեղեկատվական անվտանգության կենտրոն» միջազգային հասարակական կազմակերպության տնօրեն, Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ և Եվրասիայում ռազմավարական գործընկերության Բեռլինի կոմիտեի նախագահ Սվյատոսլավ Անդրիանովը կարծում է, որ Փաշինյանը առաջնահերթություն է տվել և շարունակում է տալ Հայաստանի զարգացման արևմտամետ ուղուն։
 
«Այնուամենայնիվ, ինչպես մենք վերջին երկու տարիների ընթացքում բազմիցս համոզվել ենք, երբ իրեն ձեռնտու է, նա և իր թիմը մոռանում են քաղաքական տարաձայնությունների մասին՝ կենտրոնանալով տնտեսական նպատակահարմարության վրա՝ ինչպես Ռուսաստանի հետ հարաբերություններում, այնպես էլ Արևելքի և Հարավի այլ դերակատարների հետ», - նշել է փորձագետը։
 
Նրա կարծիքով, «ոչ արևմտյան աշխարհի» հետ իր հարաբերություններում Փաշինյանը հատուկ շեշտը դնում է Չինաստանի վրա՝ դրանով հանդերձ չմոռանալով նաև Հնդկաստանի հետ ռազմական պայմանագրերի, և Իրանի հետ նախագծերի մասին, իսկ  ահա Մոսկվայի հետ հարաբերությունները նրան դժվար թե հաջողվի լիովին վերականգնել։ 
 
«Իմ կարծիքով, Փաշինյանը չի կարողանա վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որովհետև Կրեմլում ոչ ոք չի մոռացել նրա հռետորաբանությունը Ռուսաստանի հասցեին։ Այսպես,  Հայաստանի վարչապետը բազմիցս հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չի կարողացել պաշտպանել Հայաստանի շահերը Ադրբեջանի հետ հակամարտության մեջ, իսկ Ռուսաստանը փաստորեն թողել է իր երկիրը ճգնաժամային իրավիճակում։ Ղարաբաղյան հակամարտությանը տարիներով հետևող փորձագետներն այս հաշվով մի փոքր այլ կարծիք ունեն, որը, որքան էլ պարադոքսալ է՝ նման է և՛ Մոսկվայի, և՛ Բաքվի, և՛ Վաշինգտոնի։
 
Կարծում եմ, Փաշինյանը հասկանում է, որ Ռուսաստանը Հայաստանում խորացող ներքաղաքական ճգնաժամը կօգտագործի նրան պաշտոնանկ անելու և նրա հրաժարականի համար, ի տարբերություն ԱՄՆ-ի և Եվրոպայի, որոնց նա ներկա պահին լիովին հարմար է։ 
 
Այսպիսով, ռազմական և քաղաքական առումով, Հայաստանի վարչապետը, ըստ երևույթին, հավատարիմ կմնա իր ռազմավարությանը՝ խաղադրույք կատարելով Արևմուտքի վրա և դրա հետ միաժամանակ ձեռնարկելով փորձեր՝ Գլոբալ Հարավի երկրների՝ առաջին հերթին Չինաստանի հետ տնտեսական համագործակցությունը ամրապնդելու համար։ Մոսկվայի հետ հարաբերությունները կրելու են իրավիճակային բնույթ՝ անվստահության և փոխադարձ դժգոհությունների ընդհանուր ֆոնի վրա։ Փաշինյանը ուզում է  բազմավեկտոր արտաքին քաղաքականության հաջող իրականացում, բայց գործնականում դա, ցավոք, չի հաջողվում։ Դրա պատճառները, իմ կարծիքով, ակնհայտ են. նրա ղեկավարությամբ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ՝ լուրջ ռազմավարական դեֆիցիտից և ռեակտիվության ավելցուկ կա», - եզրափակել է Ս. Անդրիանովը։

Caliber.Az
Դիտումներ: 251

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

ԱՄՆ-ը Լատինական Ամերիկայում և Իրանի հանելուկը Էլմար Մամեդյարովը՝ Caliber.Az կայքում

118
14 Հունվարի 2026 09:58
2

Ադրբեջանը հաջողությամբ կառուցում է երկաթուղի դեպի Թուրքիա և Հայաստան ԼՈՒՍԱՆԿԱՐ

90
14 Հունվարի 2026 13:06
3

Կրոնը որպես զենք Ռևանշիստների ձախողված խաղադրույքը

89
14 Հունվարի 2026 15:17
4

Աղդերե. ավերակներից դեպի զարգացում Խազար Ախունդովի ակնարկը

85
15 Հունվարի 2026 12:05
5

Իլհամ Ալիև. Մենք լուծեցինք շեհիդների արյան վրեժը

84
14 Հունվարի 2026 09:34
6

Սիկհերը՝ Հնդկաստանի հարվածի տակ Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

83
16 Հունվարի 2026 17:52
7

Ադրբեջանի առաջնորդ. Մենք կվերականգնենք Աղդերեն

80
14 Հունվարի 2026 09:51
8

Ադրբեջանի նախագահ. Կյանքը վերածնվում է Աղդերեում, Խոջալիում, Խանքենդիում և Խոջավենդում

76
14 Հունվարի 2026 09:31
9

Պաշտպանությունը որպես Ադրբեջանի զարգացման հիմք Վառոդը պետք է չոր պահել

75
15 Հունվարի 2026 10:29
10

Հայ-թուրքական սահմանը և տարածաշրջանային նոր իրականությունը Երևանը փակու՞մ է ռուսական էջը։

73
15 Հունվարի 2026 15:17
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading