«Ես արեցի այն ամենը, ինչ կարողացա…» Ֆարհադ Մամեդովը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքների մասին
Ադրբեջանցի քաղաքագետ, Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը իր տելեգրամ ալիքում վերլուծել է՝ նախօրեին Երեւանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովը։
«Ես արեցի այն ամենը, ինչ կարողացա…»
Բորիս Ելցինի այս խոսքերը, որոնք նա ասել է Նոր տարվա գիշերը և հրաժարական է տվել, շուտով կարող է ասել Հայաստանի վարչապետը։ ՀԱՊԿ-ի հռչակագիրը ստորագրելուց Փաշինյանի հրաժարվելը ցույց է տալիս, որ Հայաստանին չի գոհացնում ՀԱՊԿ մյուս անդամների դիրքորոշումը։
Կազմավորվում է մի իրավիճակ, երբ հայկական քմահաճույքները վնասում են ՀԱՊԿ-ի համախմբմանը։ Սակայն, արդյո՞ք Հայաստանը միայն բավարարված չէ ՀԱՊԿ որոշման բացակայությամբ։
Չէ որ ՀԱՊԿ որոշման բացակայությունը նշանակում է Հայաստանի տարածքում ՀԱՊԿ-ի առնվազն որևէ առաքելության բացակայություն... այսինքն ԵՄ առաքելությունը մնում է առանց հսկողության... իսկ դա չի բխում Ռուսաստանի շահերից։
Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը ակտիվորեն կաշխատի, որպեսզի ՀԱՊԿ-ի շրջանակներում մոնիտորինգային առաքելության շուրջ համաձայնություն այնուամենայնիվ լինի։ Եթե սա էլ չհաջողվի, ապա դա կլինի հերթական հարված Հայաստանում հենց Ռուսաստանի դիրքերին, քանի որ հայերի համար ՀԱՊԿ-ը Ռուսաստանն է։
Այսպիսով, նոյեմբերի ավարտին մնացել է ընդամենը մեկ շաբաթ, և Բրյուսելի գագաթնաժողովի մասին ոչինչ չի լսվում։ Ռուսաստանը ցանկանում է վերականգնել իր առաջատար դիրքերը միջնորդության ոլորտում, Պուտինը Հայաստանում խոսել է նույնքան խաղաղության պայմանագրի, որքան ապաշրջափակման մասին: Այսինքն միջնորդության ռուսական տեսլականը փոփոխություններ է կրել՝ խաղաղության պայմանագրի թեման տեղափոխվել է առաջնահերթությունների մեջ։
Ռուսաստանի ակտիվությանը անվստահությամբ են վերաբերվում ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում։ Ադրբեջանում նշում են «Վարդանյանի նախագիծը», Հայաստանը ջղաձգության մեջ է ընկնում, երբ Ռուսաստանը խոսում է ապաշրջափակման մասին...
Այսպիսով, Ռուսաստանը պետք է հասկանա, որ կողմերի վրա ճնշմամբ հնարավոր չէ հասնել սեփական նպատակներին, պահպանել իր բացառիկությունը, որը եղել է 44-օրյա պատերազմից հետո։ Եվ դա ինքնին Ռուսաստանի մեղքն է, որը բաց թողեց 2021 թվականը։ Թուլացան, եթե մեղմ ասեեք։
Իսկ ի՞նչ պետք է անի Փաշինյանը
Փաշինյանը ստեղծված իրավիճակում կարող է պարզապես ձեռքերը թափ տալ և ասել «ես պայքարել եմ մինչև վերջ և արել եմ այն ամենը, ինչ կարող էի…», և դիմել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն։ Նա առանց այդ էլ շատ հեռու է գնացել, և Ադրբեջանի կողմից միակողմանի գործողությունների սպառնալիքը մեծ է։ Պարզապես այս փուլում Փաշինյանը վստահ է, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը մեծ աստիճանով Բաքվին կընդհարի Մոսկվայի և Վաշինգտոնի հետ։ Այստեղ կարևոր է դառնում խաղաղության պայմանագրի համար հատկացված ժամանակը` մինչև տարեվերջը։ Անցած մեկուկես ամսվա ընթացքում Փաշինյանի մանևրները էլ ավելի են բարդացրել Հայաստանի վիճակը, բայց դեռ մնում են իրավիճակը շտկելու հնարավորությունն և ժամանակը։ Հիշենք օգոստոսի սկզբին Հայաստանի ղեկավարության պահվածքը Լաչինի նոր ճանապարհի թեմայով։
Փոխզիջումնե՞ր։ Ում հաշվի՞ն։
Ռուսաստանի նախագահը Երևանում խոսել է փոխզիջումների մասին, որպեսզի դուրս գալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Իսկ ի՞նչ փոխզիջումների է պատրաստ Ռուսաստանը։ Չէ՞ որ Ռուսաստանը «գործի մեջ է».
Ռուսաստանի միակ ելքը Զանգեզուրի և Լաչինի միջանցքներում իր բացառիկությունը կիսելն է, Ղարաբաղի վերաինտեգրման գործընթացում կառուցողական դառնալը։
Եվ սա ունի իր հիմնավորումը։ Հարավային Կովկասի տարածաշրջանը համահունչ է արդի ժամանակահատվածում Ռուսաստանի հայտարարած ակնկալիքներին։ Չէ որ, ինչպես ասել է Ռուսաստանի նախագահ Պուտինը, Ռուսաստանի հարևանների իրական անկախությունը կայանում է Ռուսաստանի հետ համագործակցության և Ռուսաստանի դեմ ցատկահարթակ չդառնալու մեջ։
Հնարավոր են նաև մասնակի լուծումներ։ Օրինակ, Հայաստանը ճանապարհի երթուղին տալիս է այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը։ Սակայն դա չի վերացնում Զանգեզուրի և Լաչինի միջանցքների անցակետերի թեմաները։
Փոքր փոխզիջումների ժամանակն անվերադարձ անցել է...
Եվ վերջինը... ԱՄՆ-ը և ԵՄ-ն պետք է հասկանան և խոստովանեն, թե ով է խաթարում իրենց միջնորդության առաջընթացը, ով է խաթարում բոլոր վերջնաժամկետները և գռգռում այն թեմաներ, որոնք, սկզբունքորեն, արդեն մանրամասն քննարկվել են»,- գրել է Ֆարհադ Մամեդովը։