Տարեգրություն
A+
A-
Իլհամ Ալիև. ԵՄ-ի հետ համագործակցության նոր համաձայնագիրը 90 տոկոսով պատրաստ է
25 Նոյեմբերի 2022 14:55
Ադրբեջանը Եվրամիությանը համարում է կարևոր գործընկեր:
Ինչպես հայտնում է Ազերթաջը, այս մասին նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է նոյեմբերի 25-ին՝ «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում։
«Այժմ մենք գտնվում ենք Եվրամիության հետ նոր համաձայնագրի շուրջ խորհրդակցությունների վերջին փուլում։ Այն ավարտված է ավելի քան 90 տոկոսով: Մենք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր չենք ստորագրել: Փոխարենը մենք նախընտրեցինք երկկողմ համագործակցության ձևաչափը»,- ասել է պետության ղեկավարը։
Խոսելով Արևելյան գործընկերության մասին՝ նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանն այս գործընկերությունը համարում է Եվրամիության հետ համագործակցության տարրերից մեկը, այլ ոչ թե ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության հարթակ։
Caliber.Az
Դիտումներ: 345