twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Ղարաբաղ
A+
A-

Լաչինի վերադարձը Ադրբեջանի հպարտությունն է Բնակիչների ուրախությունը Caliber.Az-ում

27 Օգոստոսի 2022 11:32

2022 թվականի օգոստոսի 26-ին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Լաչին քաղաքը Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձնելու մասին, ինչը հանդիսանում է պատմական իրադարձություն ողջ ադրբեջանական ժողովրդի և պետության համար։

«Այսօր, օգոստոսի 26-ին, մենք՝ ադրբեջանցիներս վերադարձանք Լաչին քաղաքը։ Ադրբեջանական բանակը տեղակայված է Լաչին քաղաքում։ Զաբուխ և Սուս գյուղերը վերցվել են վերահսկողության տակ։ Այս կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր լաչինցիներին և ադրբեջանական ժողովրդին։ Կեցցե՛ Լաչինը։ Կեցցե՛ Ադրբեջանը»,- Twitter-ում գրել է Իլհամ Ալիեւը։

Հաշվի առնելով այս իրադարձության պատմական մեծ նշանակությունը՝ Caliber.Az-ը, Փախստականների և հարկադիր վերաբնակների հարցերով պետական կոմիտեի մամուլի ծառայության աջակցությամբ, կարողացավ զրուցել Լաչինի, Զաբուխի և Սուսի որոշ բնակիչների հետ, ովքեր 30 տարի առաջ հայկական օկուպացիայի հետևանքով ստիպված են եղել լքել հարազատ վայրերը, և խնդրել է նրանց կիսվել իրենց տպավորություններով։

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Լաչին քաղաքի բնակիչ, բժիշկ Օրխան Ջաբրաիլը, նա այսօրվա իրադարձությունը գնահատում է որպես փաստ, որը ներառվելու է Ադրբեջանի պատմության բոլոր դասագրքերում։

«Մեր սերունդները դարերի ընթացքում կգնահատեն այս օրը: Ազատագրվել է հին պատմությամբ, սեփական ավանդույթներով, մշակույթով և բնակչությամբ քաղաքը։ 2020 թվականի դեկտեմբերին Լաչինի շրջանի ազատագրումից հետո ես երեք անգամ այցելել եմ շրջան և ապշած եմ այնտեղ իրականացվող աշխատանքների մասշտաբով։ Անցկացվում են ճանապարհներ, էլեկտրահաղորդման գծեր, կառուցվում են էլեկտրաենթակայաններ, կառուցվում է օդանավակայան՝ նման բան մենք նույնիսկ ԽՍՀՄ-ի ժամանակ չէինք տեսել։ Սա ազատագրված տարածքների բնակիչների նկատմամբ պետության ուշադրության ցուցանիշն է։

Եվ հիմա մենք բոլորս չտեսնված ուրախություն ենք ապրում։ Լաչինցիներն անհամբեր սպասում են, թե երբ կկարողանան վերադառնալ իրենց քաղաք, նորից այնտեղ ապրել։ Հասկանալի է, որ դրա համար շատ բան է պետք անել՝ վերականգնելով հայերի կողմից ավերված ենթակառուցվածքը, բայց փոխարենը մարդիկ բոլորովին այլ կենսապայմաններ կունենան։ Մարդը այնպիսին է, որ երբեմն չի հավատում լավագույնին։ Բայց մենք հայկական օկուպացիայի բոլոր տարիներին հավատում էինք Լաչինի ազատագրմանը։ Հասարակ օրինակ՝ տեսեք, թե շուրջը քանի երեխաներին է Լաչին անունը տրվել: Սա այն ցուցանիշն է, որ մենք չենք մոռացել նրան։ Եվ վստահ եմ, որ ինչպես այսօր Ադրբեջանի դրոշը ծածանվում է Լաչինում, այնպես էլ կծածանվի Խանքենդիում, Ասկերանում, Խոջալիում։ Այո, ցանկացած պատերազմ ողբերգություն է։ Բայց եթե այդ պատերազմը արդար է, ազատագրական է, դրանում հաղթանակն արժանավույն է։ Եվ փա՛ռք մեր բանակին, մեր նախագահին ու ժողովրդին այս հաղթանակի համար։

Իհարկե, դեռ վաղ է հանգստանալ։ Անհրաժեշտ է է շարունակել հզորացնել բանակը, ամրապնդել երկրի դիվանագիտական, քաղաքական ուժը։ Բնականաբար, անհրաժեշտ է շարժվել նաև ղարաբաղցի հայերին ադրբեջանական հասարակության մեջ ինտեգրելու ուղղությամբ։ Կարծում եմ, որ դրա համար կարևոր է զարգացնել ազատագրված շրջանները՝ երբ հայերը տեսնեն, թե ինչպես են ադրբեջանցիներն ապրում այնտեղ և համեմատեն նրա հետ, թե իրենք ինչպես են ապրում, այդ գործընթացը ավելի արագ կընթանա։

Ողջ ադրբեջանական ժողովրդին ևս մեկ անգամ շնորհավորում եմ այս հրաշալի օրվա կապակցությամբ: Շնորհակալ եմ բոլորին Լաչինի վերադարձի համար, մեր զոհերը իզուր չեն եղել»,- ասաց Օ.Ջաբրաիլը։

Իր հերթին Լաչինի բնակչուհի Շաբնամ Ուղուրլուն մեզ հետ զրույցում ասաց, որ, երբ հայերն իր ընտանիքին վտարել են Լաչինից, ինքը ընդամենը 5 տարեկան է եղել։ «Հիմա ես 35 տարեկան եմ, կրթության ոլորտի աշխատող։ Այն ժամանակ, 30 տարի առաջ, ինձնից խլեցին իմ մանկությունը, մանկությանս հիշողությունները։ Փառք Աստծո, մենք կվերադառնանք Լաչին և արդեն ընդմիշտ։ Շնորհակալություն նախագահին, բանակին, պետությանը դրա համար։ Շնորհավորում եմ ողջ Ադրբեջանին, մեզանից յուրաքանչյուրին։ Հուսով եմ, որ կհանդիպեմ ձեզ հետ և զրույցը կշարունակենք արդեն Լաչինում»,- հայտարարել է նա։

Զաբուխ գյուղի բնակիչ Ալլահվերդի Ալիևը նշել է, որ նրա համար Լաչինի վերադարձի մասին լուրը մեծ ուրախություն է։

«Միթե՞ կարելի է դա արտահայտել բառերով։ Սա մեծ երջանկություն է, որը լաչինցիներին նվիրել է նախագահ Իլհամ Ալիևը, մեր քաջարի զինվորները և սպաները, մեր ուժեղ պետությունը։ Մենք 30 տարի սպասել ենք այս օրվան, որովհետև դա մեզ համար սուրբ հող է, նրա յուրաքանչյուր թիզը թանկ է իմ սրտում։ Նրա ազատագրումը անգին է: Հիմա բոլոր լաչինցիները շնորհավորում են միմյանց, զանգահարում, իմ հեռախոսը չի լռում։ Մենք կվերադառնանք այնտեղ ու կվերականգնենք հայերի կողմից ավերված ամեն ինչ, լավ կապրենք։ Սա բարդ ու մեծ աշխատանք է, բայց մեր երկրի ու ժողովրդի համար անլուծելի խնդիրներ չկան։ Իմ հայրենի գյուղն իմ աչքի առաջ է, չեմ համբերում, թե երբ նորից կկարողանամ այն տեսնել»,- ասել է Ա.Ալիևը։

Սուս գյուղի բնակիչ Օքտայ Իսկենդերովն ասել է, որ հայրենի գյուղի ազատագրումն ընկալում է որպես մեր պետության, բանակի հզորության հերթական ցուցանիշը, նախագահ Իլհամ Ալիևի դիվանագիտական, քաղաքական և ռազմական տաղանդը։

«Մեր պետության ղեկավարին մաղթում եմ երկար կյանք։ Նա լինելով ականավոր պետական գործիչ՝ իրագործում է պատմական առաքելություն։ Նա իր ուղղու վրա է, և դրա արդյունքները մենք տեսնում ենք Ադրբեջանի զարգացման, մեր հողերի վերադարձի, դրանց ազատագրման մեջ։ Բնականաբար, այժմ առաջիկայում կա վերականգնման մեծ աշխատանք, ինչպես Սուսի, այնպես էլ Լաչինի մյուս բոլոր գյուղերի։ Բայց դա ուրախ աշխատանք է: Ահա ես հիմա գտնվում եմ ավտոկայարանում, այստեղ բոլորը՝ ծանոթ և անծանոթ մարդիկ միմյանց շնորհավորում են Լաչինի ազատագրման կապակցությամբ։ Եվ սա հասկանալի է։ Երբ հայերը օկուպացրին Սուսը, և ես ստիպված էի լքել հարազատ օջախը՝ ես 40 տարեկան էի։ Հիմա ես 70 տարեկան եմ։ Եվ ես ուրախ եմ, որ պետությունը ինձ այսպիսի մեծ ուրախություն, այսպիսի լավ լուր է պարգևել։ Ադրբեջանը կարող է հպարտանալ այսօրվա պատմական իրադարձությամբ՝ Լաչինի ազատագրմամբ»,- ընդգծել է Օ.Իսկանդերովը:

Մենք էլ մեր հերթին միանում ենք շնորհավորանքներին և վստահ ենք, որ շատ շուտով Լաչինը, ինչպես և մյուս ազատագրված տարածքները, կվերականգնվեն և կդառնան առաջվանից ավելի գեղեցիկ, ցույց տալով Ադրբեջանի հնարավորությունները։ Այնտեղ նորից կվերադառնա նախկին, խաղաղ կյանքը, մանկական ծիծաղը և ուրախությունը՝ ամեն ինչ տեղի կունենա այնպես, ինչպես դա պետք է լինի։

Caliber.Az
Դիտումներ: 305

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

149
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

124
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

99
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

96
20 Դեկտեմբերի 2024 16:29
5

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

93
21 Դեկտեմբերի 2024 11:19
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

79
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

72
20 Դեկտեմբերի 2024 10:09
8

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

70
21 Դեկտեմբերի 2024 12:32
9

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

68
21 Դեկտեմբերի 2024 13:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

66
21 Դեկտեմբերի 2024 12:29
Ղարաբաղ
Ղարաբաղին և այս թեմայի շուրջ տեղի ունեցող գործընթացներին նվիրված լուրեր
loading