twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

20 Դեկտեմբերի 2024 20:09

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ամեն կերպ փորձում էր ցույց տալ Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագիր կնքելու իր տրամադրվածության անկեղծությունը։ Այս մարմնավորման մեջ նա առաջին օրը չէ, որ փորձում է իրեն: Դերի փոփոխությունը, իհարկե, տեղի է ունեցել պարտադրված, և դարձել է 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտության տրամաբանական հետևանքը։
 
Դրանով հանդերձ նույնիսկ այդ ռազմական ֆիասկոյից հետո, Փաշինյանի կողմից՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը Եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո, մենք բազմիցս տեսել ենք նրա կողմից բացահայտ կեղծավորության օրինակներ։ Եթե հակիրճ, ապա Երեւանի կողմից շարունակվեց ղարաբաղյան խունտային՝ քաղաքական, ֆինանսական եւ ռազմական աջակցությունը։ Ադրբեջանը մեկ անգամ Հայաստանին զգուշացրեց նման հնարքների անթույլատրելիության մասին, երկրորդ անգամ զգուշացրեց։ Երեւանում գերադասեցին հերքել ակնհայտը։ Արդյունքում մեր երկրի կողմից ղարաբաղյան տարածաշրջանում անցկացվեց մեկօրյա հակաահաբեկչական գործողություն, որի արդյունքում լիովին վերականգնվեց Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Միայն սրանից հետո մենք տեսանք Նիկոլ Փաշինյանի կողմից՝ «խաղաղության աղավնու» դերի վերջնական ընտրությունը։ Բաքվում Փաշինյանի կերպարանափոխությանը հանգիստ վերաբերվեցին՝ նրան առաջարկելով անցնել իր մտադրությունների անկեղծության հերթական թեստը։
 
«Արմենպրես»-ին տված Փաշինյանի հարցազրույցը հենց նման հերթական թեստ էր։ Հայաստանի վարչապետը, ըստ էության, պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցի շրջանակում հնչեցված թեզերին։ Հիշեցնեմ այն մասին, թե ինչ է ասել մեր պետության ղեկավարը։ Նա մատնանշել է այն, որ խաղաղ պայմանագիրը և մեր դեմ Հայաստանի միաժամանակ զինվելը՝ երկու անհամեմատելի ուղի են։
 
Եվ այսպես, Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը ոչ մի երկրի հետ չի գտնվում սպառազինության մրցավազքի վիճակում։ «Մենք սպառազինություն ենք ձեռք բերում բացառապես Հայաստանի սահմաններն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, այսինքն՝ պաշտպանության նպատակով, և մեր նպատակները թափանցիկ են»,- պնդում է նա։
 
Փաշինյանը նաեւ Աստծու անունով երդվում է, որ միայն պաշտպանական միջոցներով հնարավոր չէ պաշտպանություն կազմակերպել։ Իբր, դրա համար էլ  Հայաստանը գնում է հարձակողական զենք։ Փաստարկը, ուղիղ ասենք, համոզիչ չէ։ Հատկապես եթե հիշել այն մասին, որ հենց Փաշինյանի հրամանով էր, որ 44-օրյա պատերազմի ընթացքում հրթիռային հարվածներ են հասցվել խաղաղ ադրբեջանական քաղաքներին, որոնց հետևանքով զոհվեցին ու վիրավորվեցին ադրբեջանցի ծերեր, կանայք և երեխաներ։
 
Անցնենք առաջ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է՝ հայ-ադրբեջանական սահմանին այլ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կարևորությունը։ Նա ամեն ինչ պարզից պարզ հիմնավորել է։ Մեր պետության ղեկավարը հիշեցրել է, որ 2022 թվականի հոկտեմբերին քառակողմ հանդիպման ժամանակ ընդունվել է որոշում, որ հայ-ադրբեջանական սահմանին երկամսյա ժամկետով տեղակայվելու է Եվրամիության 40 դիտորդներից բաղկացած խումբ։
 
Բայց ի՞նչ տեղի ունեցավ հետո։ Այս առաքելության ժամկետը երկարաձգվեց առանց Ադրբեջանի հետ պայմանավորվելու, իսկ դրա թվաքանակը աճեց մինչև 200 մարդու։ «Այդ առաքելությունը սահուն վերածվել է ՆԱՏՕ-ի առաքելության, քանի որ այնտեղ ներգրավվեցին Կանադայի ներկայացուցիչները»,- արդարացիորեն նշել է Ադրբեջանի նախագահը։ Այս ամինին Ի՞նչ է պատասխանել Փաշինյանը։ Նա առաջարկել է՝ երրորդ երկրների ուժերը չտեղակայելու մասին դրույթը տարածել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված հատվածների վրա։
 
Ստացվում է, որ նա չի պատրաստվում հրաժարվել լրտեսական առաքելության ծառայություններից, որի գործունեության ժամկետներն ու թվաքանակը մեր երկրի հետ համաձայնեցված չեն եղել։ Իսկ սա, մեղմ ասած, ապակառուցողական մոտեցում է։ Որովհետեւ խոսքը երկրների միջեւ փոխվստահության մթնոլորտի հաստատման կարեւորության մասին է։ Իսկ ինչպե՞ս կարելի է վստահել նրանց, ովքեր հաճախ են փոխում իրենց միտքը և որոշումներ են կայացնում՝ առանց դրանք քեզ հետ համաձայնեցնելու։
 
Երևի, կոնեկտիվիզմի տեսիլք ստեղծելու համար՝ Փաշինյանը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Ադրբեջանի պահանջը։ Այստեղ, ճիշտ է, ծագում է հասարակ հարց. ինչի՞ համար էր հարկավոր հետաձգել ակնհայտ որոշում կայացնելը։ Չեմ բացառում, որ այս կետը Փաշինյանը համաձայնեցրել է Մակրոնի հետ։ Սա, ընդհանուր առմամբ, կարելի էր համարել դրական պահ, եթե ի վերջո Նիկոլ Վովաևիչից չլսեինք հերթական բանավոր մանիպուլյացիա՝ խաղաղ պայմանագրի ստորագրումը խոչընդոտող ամենակարևոր հարցի շուրջ։
 
Խոսքը Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություն մտցնելու կարեւորության մասին է։ Որովհետեւ այնտեղ, ինչպես արդարացիորեն ընդգծել է մեր պետության ղեկավարը, կա հղում Անկախության հռչակագրին, որն իր հերթին, պարունակում է  տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ «Որտեղ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հայտարարվում է Հայաստանի մաս։ Հետևաբար սահմանադրության փոխելը՝ մեր քմահաճույքը չէ, դա պարզապես օբյեկտիվ պայման է»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը Դ. Կիսելյովին տված հարցազրույցում։
 
Ի՞նչ լսեցինք Փաշինյանից։ Նա նորից սկսել է «խորամանկ քայլ» անել։ Իբր, Հայաստանի սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 26-ին ընդունած որոշման մեջ արձանագրել է, որ սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ստացել են իրենց բառացի արձանագրումը սահմանադրության հոդվածներում։ Եվ, ընդգծել է Նիկոլ Վովաեւիչը, ՀՀ սահմանադրության ոչ մի հոդվածում Ղարաբաղի մասին ուղղակի կամ անուղղակի հիշատակում չկա։
 
Այստեղ կարևոր է հիշցնել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ կա այս կամ այն  միջազգային փաստաթղթերի դենոնսացիայի (չեղարկման) ընթացակարգ։ Այսինքն, Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը կարող է ապագա իշխանությունների համար հիմք ծառայել՝ դրա վրա հիմնվելու և խաղաղության համաձայնագիրը դատապարտելու համար։ Այլ կերպ ասած, հրաժարվելով վերացնել խաղաղ պայմանագրի ստորագրման ճանապարհին գլխավոր խնդիրը՝ Փաշինյանը ապացուցում է իր ոչ անկեղծությունն ու պատրաստակամությունը հող ստեղծել հետագա հակամարտությունների համար, որոնք միանգամայն հնարավոր են, եթե Հայաստանի նոր կառավարությունը՝ իր նախորդների կողմից ստորագրված բոլոր պայմանագրերը, այդ թվում նաև Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագիրը համարի Հայաստանի օրենքներին չհամապատասխանող։
 
Բացի այդ, մենք հիանալի հիշում ենք, թե ինչ է հատկապես հայտարարել հիմա արդեն Հայաստանի արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը Սահմանադրական հանձնաժողովի նիստում։ Նա չընդունեց սահմանադրության մեջ փոփոխություն մտցնելու առաջարկը եւ հայտարարեց, որ Հիմնական օրենքը մինչեւ 2027 թվականը չի փոխվի։ Հենց այդ տարում են նախատեսում Հայաստանում անցկացնել սահմանադրական հանրաքվե։ Արդյո՞ք կան երաշխիքներ, որ դրա արդյունքներով Հայաստանի քաղաքացիները կքվեարկեն այն կետերը վերացնելու օգտին, որոնք խոչընդոտում են Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ Նման երաշխիք չկա։ Այդ թվում սա է նաև պատճառը, որ առանց ամենագլխավոր խնդիրը վերացնելու՝ հատված խաղաղ պայմանագիրը ստորագրելու Հայաստանի ղեկավարության այս ամբողջ շտապողականությունը, մեղմ ասած, անտեղի տեսք ունի։ Այնուամենայնիվ, Բաքվում ոչ ոք և ոչ մի տեղ չեն շտապում։ Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման։

Caliber.Az
Դիտումներ: 229

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Խաղաղության Նոբելյան մրցանակ ադրբեջանական ժողովրդի արյան վրա Սեւ հունվարը Թեյմուր Աթաեւի ուշադրության կենտրոնում

222
20 Հունվարի 2025 22:35
2

Հայաստանը՝ օրենքի թիրախում. Բաքվում ընթացող պատմական դատավարության առաջին օրը

212
18 Հունվարի 2025 13:08
3

Բայրամով. Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են

69
20 Հունվարի 2025 15:50
4

Այսօր լրանում է Հունվարի 20-ի ողբերգության 35-րդ տարելիցը

65
20 Հունվարի 2025 09:19
5

Կրոնական առաջնորդները շնորհակալական նամակներ են հղել Իլհամ Ալիևին

62
18 Հունվարի 2025 11:15
6

«44». Ադրբեջանում շարունակվում են Հայրենական պատերազմին նվիրված ֆիլմի նկարահանումները

59
18 Հունվարի 2025 10:41
7

Ի.Ալիևն այցելել է Շեհիդների ծառուղի և ծաղկեպսակ է դրել «Անմար կրակի» հուշահամալիրի մոտ

51
20 Հունվարի 2025 12:27
8

Հունվարի 20. Շուշայում հարգել են ողբերգության զոհերի հիշատակը

50
20 Հունվարի 2025 16:49
9

Մեհրիբան Ալիևան Հունվարի 20-ի ողբերգության հետ կապված կիսվել է հրապարակմամբ

50
20 Հունվարի 2025 10:49
10

Բաքվում ուսանող երիտասարդների մասնակցությամբ #20january ֆլեշմոբ է կազմակերպվել

49
20 Հունվարի 2025 11:48
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading