twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Խոսքերի և սահմանի միջև Երևանի շտապողականությունը, Անկարայի սկզբունքայնությունը

06 Նոյեմբերի 2025 14:04

Պատմական վաշինգտոնյան հանդիպումից հետո ակտիվացել է նաև հայ-թուրքական օրակարգը։ Դրա են մատնանշում, մասնավորապես, լավատեսությամբ լի այն հայտարարություները, որոնք վերջերս Հայաստանի ղեկավարությունը անում է տարբեր հարթակներում, ինչպես նաև թուրք պաշտոնյաների այցերը Երևան։
 
Այսպես, այս շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ հանդես է եկել հույսով լի ուղերձներով այս թեմայի շուրջ։ Փարիզի 8-րդ խաղաղության ֆորումի շրջանակներում «Առաջնորդության խաչմերուկում» բանավեճի ժամանակ նա, մասնավորապես, հայտարարել է հետևյալը. «Մենք շատ դրական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Կարծում եմ, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումը՝ ընդամենը ժամանակի հարց է, քանի որ այժմ էական խոչընդոտներ չկան։ Ենթադրում եմ, որ մենք մոտենում ենք այն պահին, երբ կունենանք լիարժեք դիվանագիտական հարաբերություններ, բաց սահմաններ, տնտեսական և քաղաքական համագործակցություն, և մենք կլինենք նորմալ հարևաններ։ Վստահ եմ, որ այս պահը մոտենում է, այն գալիս է, այս պահը շուտով կգա։ Բայց ես հիմա չեմ կարող հաստատ ասել, թե երբ»։
 
Նմանատիպ ուղերձ է հնչել նաև Հայաստանի ղեկավարի՝ Երևանում կայացած «Օրբելի. խաղաղության և բազմակողմ համագործակցության կառուցում» միջազգային ֆորումում արված հայտարարության մեջ։ Հերթական անգամ նշելով, որ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների նորմալացումը, դիվանագիտական կապերի հաստատումը և սահմանի բացումը ժամանակի հարց է՝ վարչապետը առիթը բաց չի թողել և ընդգծել է, որ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին հրավիրել է Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, և հույս է հայտնել, որ հրավերը կընդունվի՝ հիշեցնելով նաև Թուրքիա կատարած իր այցելությունների մասին։
 
«Ես երկու անգամ այցելել եմ Թուրքիա, այդ թվում նաև աշխատանքային այցով», - ասել է Փաշինյանը՝ նշելով, որ վերջին տարիներին բավականին հաճախ է հանդիպում Թուրքիայի ղեկավարի հետ։
 
Իրոք, Փաշինյանը  2023 թվականին մասնակցել է Էրդողանի երդմնակալությանը, իսկ 2025 թվականի հունիսին Ստամբուլ է այցելել Թուրքիայի նախագահի հրավերով։ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը այս հանդիպումը բնութագրել է որպես պատմական իրադարձություն՝ հայտարարելով, որ դա «Հայաստանի ղեկավարի նման մակարդակի առաջին այցն է Թուրքիա»։
 
Անշուշտ, հայ-թուրքական սահմանի բացումը կարող է նաև զգալի տնտեսական դիվիդենտներ բերել, ինչի մասին ասում են նաև փորձագետները։ Այսպես, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի սեպտեմբերյան այցի նախօրեին՝ TEPAV միջազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Մուրատ Էրսավջին «TRT World»-ին տված հարցազրույցում նշել է, որ «եթե երկու երկրները բացեն իրենց սահմանային դարպասները, ապա դա կհանգեցնի երկու երկրների սահմանամերձ շրջաններում զգալի տնտեսական վերածննդի»։
 
Եվ իսկապես, Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի միջև բանակցությունների կենտրոնում էին՝ մինչև 2026 թվականի ամառը երկրների միջև օդային երթևեկության ավելացման հարցերը, ինչպես նաև կողմերը պայմանավորվել են՝ Գյումրի-Կարս երկաթուղային գծի և էլեկտրահաղորդման գծի վերականգնման և գործարկման տեխնիկական ուսումնասիրություն անցկացնել: Ի դեպ, Հայաստանը և Թուրքիան պայմանավորվել են ավելացնել երկու երկրների միջև չվերթների քանակը, ինչի մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է՝ «Օրբելի 2025. խաղաղության և բազմակողմ համագործակցության կառուցում» ֆորումում: Նրա խոսքով, չվերթներ կիրականացվեն ոչ միայն Թուրքիայից դեպի Երևան, այլ նաև դեպի Գյումրի:
 
Հայ-թուրքական կարգավորման համատեքստում հարկ է նշել նաև այն, որ այդ գործընթացով շատ ուժեղ շահագրգռված է Թուրքիայի հայ համայնքը: Այս փաստը նախորդ օրը հաստատել էր նաև Կոստանդնուպոլսի պատրիարք, արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանը: Հայաստանից Ստամբուլ ժամանած լրագրողների հետ հարցազրույցում նա արտահայտել է Թուրքիայի հայ համայնքի դրական տրամադրվածությունը՝ թուրք-հայկական նորմալացման շուրջ։
 
«Վերջին 100 տարիների ընթացքում հայ-թուրքական հարաբերությունները այնքան լարված են եղել, որ այստեղ ինքնին «հայ» բառն անգամ համարժեք է եղել հայոյանքի, ինչպես «թուրք» բառն է Հայաստանում։ Հետևաբար, եթե այս հարաբերությունները նորմալացվեն, դա մեր ուսերից կհանի ամենածանր բեռը», - ասել է Մաշալյանը։
 
Այնուամենայնիվ, չնայած սահմանի բացման ուղղությամբ առաջընթացին՝ թուրքական կողմը շարունակում է այդ հարցում հավատարիմ մնալ զգուշավոր լավատեսությանը։ Նման մոտեցման հիմքում դրված է Անկարայի այն դիրքորոշումը, որը կայանում է նրանում, որ թուրք-հայկական հարաբերությունների նորմալացումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատումից հետո։ Եվ սա՝ Թուրքիայի քաղաքական վեկտորի անփոփոխ հաստատուն է, որը հաստատվել է ժամանակի կողմից. երկու երկրների միջև պետական սահմանը փակ է 1993 թվականից հենց Անկարայի նախաձեռնությամբ։
 
44-օրյա պատերազմից հետո, որում Ադրբեջանը փայլուն հաղթանակ տարավ և իր հողերը ազատագրեց հայկական օկուպացիայից՝ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել. թուրքական իշխանությունները նորից բազմիցս ընդգծել են, որ թուրք-հայկական կարգավորումը հնարավոր է միայն Երևանի կողմից՝ խաղաղության օրակարգի շրջանակներում Բաքվի պահանջները կատարելու դեպքում: Սա հաստատվում է, մասնավորապես, նաև Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Չաղրը Էրհանի կողմից Ղարաբաղի համալսարանում կայացած՝ «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով ADA-ի VII քաղաքական ֆորումում արված հայտարարությամբ։
 
«Երևանի հետ հարաբերությունները նորմալացնելու Անկարայի գործողությունները կապված են՝ Հայաստանի կողմից խաղաղ պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանի պայմանների կատարման հետ», - ասել է նա։
 
Այս համատեքստում տեղին է նշել, որ նախօրեին ռուսական լրատվամիջոցներում՝ հայ-թուրքական կարգավորման հարցում Թուրքիայի հետևողական դիրքորոշումը արտացոլող հետաքրքիր տեղեկատվություն է հրապարակվել։
 
«Այս պահին խոսքը գնում է՝ հարաբերությունների նորմալացման, այլ ոչ թե սահմանի կոնկրետ բացման մասին: Այս հարցը կախված կլինի գործընթացի առաջընթացից,  կոնկրետ ժամկետներ առայժմ չկան», - գրում են Ռուսաստանի Դաշնության լրատվամիջոցները՝ հղում անելով թուրքական աղբյուրին։
 
Հանրագումարի բերելով ամբողջ վերոնշյալը, արդյունքում ունենք հետևյալ եզրակացություն. առանց Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական, համապարփակ խաղաղ պայմանագրի ստորագրման, ակնհայտորեն վաղաժամ է խոսել՝ Անկարայի և Երևանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման, առավել ևս՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին։

Caliber.Az
Դիտումներ: 241

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Դատախազը պահանջել է ցմահ ազատազրկում Վարդանյանի համար Դատավարություն Բաքվի դատարանում

157
18 Դեկտեմբերի 2025 15:43
2

Ադրբեջանը նավթամթերքի առաջին խմբաքանակն է առաքվել Հայաստան ԼՈՒՍԱՆԿԱՐ

138
18 Դեկտեմբերի 2025 15:46
3

Հարությունյանը՝ Բաքվի դատարանում. «իհարկե, սրանք ռազմական հանցագործություններ են»

108
19 Դեկտեմբերի 2025 21:02
4

Աշխարհագրական շուլերներ «Հին աշխարհի հիստերիկները»

105
19 Դեկտեմբերի 2025 18:15
5

Ադրբեջանի ՌՕՈՒ-ի հրամանատարը ստուգել է զորամասերի ծառայողական և մարտական ​​գործունեությունը

99
18 Դեկտեմբերի 2025 10:39
6

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար. Մենք ընդլայնում ենք արտահանման ներուժը

93
18 Դեկտեմբերի 2025 10:47
7

Ռազմավարական գործընկերության զարկերակը Նախագահ Ալիևի Աբու Դաբի կատարած այցի մասին

89
18 Դեկտեմբերի 2025 11:43
8

Բաքու - Աբու Դաբի. Վստահության ռազմավարություն Խազար Ախունդովի վերլուծությունը

87
19 Դեկտեմբերի 2025 11:16
9

Հուսեյն Բույուքֆըրաթ. Ադրբեջանի ազատագրված տարածքներում տեքստիլ արդյունաբերության զարգացման համար հեռանկարներ կան

80
18 Դեկտեմբերի 2025 10:59
10

907-րդ ուղղումը ընդեմ Բաքվի խաղաղության օրակարգի Եվ ադրբեջանական բենզինը հայկական ավտոմեքենաներում

72
19 Դեկտեմբերի 2025 12:54
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading