twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Մերձավորարևելյան բեկում Ադրբեջանը խաղաղության ճարտարապետների շարքում

14 0Հոկտեմբերի 2025 17:12

Երեկ Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում կայացավ Խաղաղության գագաթնաժողով։ Այս միջոցառման նպատակներն էին՝ Գազայի հատվածում պատերազմի դադարեցումը, Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու ջանքերի ակտիվացումը և տարածաշրջանային անվտանգության ու կայունության նոր դարաշրջանի սկիզբը։
 
Գագաթնաժողովը անցավ նախագահ Թրամփի կողմից վերջերս ներկայացված խաղաղության ծրագրի լույսի տակ։ Ինչպես հայտնի է, Իսրայելը և Համասը համաձայնեցրել են ծրագրի առաջին փուլը, որի համաձայն կազմակերպությունը Իսրայելին է վերադարձնում բոլոր կենդանի պատանդներին և մնացած բոլոր դիակները, իսկ Իսրայելը ազատում է մոտ երկու հազար պաղեստինցի բանտարկյալներին և զորքերը ետ քաշում Գազայի կենտրոնական հատվածից։ Վերջինը արդեն մի քանի օր է, ինչ ընթանում է, իսկ երեկ Համասը Իսրայելին է հանձնել մնացած քսան կենդանի պատանդներին, ինչի առթիվ հրճվանք է տիրում հրեական պետությունում։
 
Որպեսզի Իսրայելի հետ կիսել ուրախությունը՝ այնտեղ առավոտյան ժամանեց Թրամփը։ Նա խորաթափանց ելույթ ունեցավ Քնեսեթի անդամների առջև, որից հետո մեկնել է Շարմ էլ Շեյխ։

Գագաթնաժողովին, որի համանախագահներ են հանդիսանում ԱՄՆ-ի և Եգիպտոսի նախագահները՝մասնակցել են ավելի քան 20 երկրների ղեկավարներ, այդ թվում նաև Դոնալդ Թրամփի և Աբդել Ֆաթթահ էլ-Սիսիի անձնական հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Եվ սա ամենևին էլ պատահականություն չէ։
Ինչպես Խաղաղության գագաթնաժողովի տեսագրությամբ ուղեկցվող իր գրառման մեջ նշել է Ադրբեջանի նախագահի օգնական՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, «Նախագահ Իլհամ Ալիևը մասնակցում է Շարմ էլ Շեյխում անցկացվող Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Սա արտացոլում է Ադրբեջանի աճող դերը տարածաշրջանում և նրա գլոբալ արտաքին քաղաքականությունը որպես միջին տերության։ Ադրբեջանը հանդիսանում է Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման տարածաշրջանային օրակարգի շրջանակներում բոլոր կողմերի համար ցանկալի գործընկեր»։
 
Իրոք, մեր երկիրը իր տարածքային ամբողջականության և լիակատար ինքնիշխանության վերականգնմամբ ոչ միայն ամրապնդել է իր միջազգային կարգավիճակը, այլ նաև հասցրել է այն արդյունավետորեն ներդրել իր միջնորդական փորձի ամրապնդման գործում։ Բավական է հիշել, որ Բաքուն դարձել է Թուրքիայի և Իսրայելի ներկայացուցիչների միջև Սիրիայի իրավիճակին վերաբերող վիճելի հարցերի կարգավորման շուրջ բանակցությունների, ինչպես նաև Իսրայելի և Սիրիայի պատվիրակությունների միջև անմիջական հանդիպումների հարթակ։
 
Ադրբեջանը իր հեղինակությունը Մերձավոր Արևելքում ամրապնդել է այդ թվում նաև Սիրիա բնական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնության գալով։ Նման բնույթով, ԱՄՆ-ի և Եգիպտոսի առաջնորդների կողմից նախագահ Ալիևին ուղղված հրավերը արտացոլում է ինչպես Ադրբեջանի էլ ավելի բարձրացված հեղինակության ճանաչումը, այնպես էլ երեք պետությունների ղեկավարների միջև ձևավորված վստահելի անձնական հարաբերությունները։
 
Հիշեցնենք, որ Թրամփը այս տարվա օգոստոսին կարևոր դեր է խաղաղցել Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացի խաղաղության հաստատման գործում: Եվ հիմա ԱՄՆ-ի նախագահը նպաստում է Գազայի հատվածում պատերազմի դադարեցամանը: Ճիշտ է,  այստեղ իրավիճակը մի փոքր ավելի բարդ է, քան Հարավային Կովկասում: Դեռ չափազանց շատ հակասություններ են մնում հակամարտություններով ծվատված մոլորակի այս հատվածում, որոնց յուրօրինակ արտացոլումն  դարձավ այն փաստը, որ հրադադարի համաձայնագիրը ստորագրվել է ոչ թե ինքնին Իսրայելի և Համասի, այլ նրանց կողմից լիազորված կողմերի կողմից:

Ամեն դեպքում, փաստաթուղթը ստորագրվել է, և այն փաստը, որ այն կրում է ԱՄՆ-ի նախագահի ստորագրությունը՝ ասում է հայտարարված խաղադրույքների մեծության մասին: Սակայն, անկախ նրանից, թե որքան կտևի Ղազայում հրադադարը, այն արդյունքը, որ կա այսօրվա դրությամբ՝ դա արդեն Դոնալդ Թրամփի մեծ վաստակ է: Իսրայելցի պատանդները վերադարձել են տուն, իսկ Ղազան օկուպացված չէ և ստացել է վերականգնվելու հնարավորություն։
 
Հարկ է առանձնակի նշել, որ երեկ, ինչպես խաղաղության մասին համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ, այնպես նաև  ստորագրումից հետո, նախագահ Թրամփը բազմիցս դիմել է նախագահ Ալիևին, ինչը ցույց է տալիս ամերիկյան առաջնորդի հարգալից վերաբերմունքը Ադրբեջանի ղեկավարի նկատմամբ։
 
Գագաթնաժողովի շրջանակներում մի ամբողջ շարք պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ նախագահ Ալիևի հանդիպումների կադրերը (հղում 1, հղում 2, հղում 3, հղում 4, հղում 5, հղում 6, հղում 7, հղում 8) հանդիսանում են համաշխարհային ասպարեզում մեր երկրի աճող դերի ևս մեկ հաստատում: Ամբողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար այդչափ ճակատագրական իրադարձությանը Ադրբեջանի նախագահի մասնակցությունը Ադրբեջանի քաղաքացիներին ներշնչում է արդարացի հպարտության զգացում իրենց երկրի և այն դերի համար, որը նա խաղում է համաշխարհային աշխարհաքաղաքական ասպարեզում։

Caliber.Az
Դիտումներ: 168

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Ճանապարհների վրա մնացած շոգեքարշ Հնդկաստանի քաղաքականության փլուզումը Հարավային Կովկասում

132
11 Նոյեմբերի 2025 15:09
2

Անկարան սպասում է Բաքվի համաձայնությանը՝ Զանգեզուրի միջանցքի շուրջ Երևանի հետ երկխոսություն սկսելու համար

128
10 Նոյեմբերի 2025 11:58
3

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար. Հայաստանը 2020-2023 թվականներին որևէ անկեղծ քայլ չի ձեռնարկել

126
10 Նոյեմբերի 2025 11:54
4

Էրդողան. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կընթանա Ադրբեջանի հետ համակարգված

117
10 Նոյեմբերի 2025 10:27
5

Անթալիայի ֆորումը կարող է հարթակ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հանդիպման համար

113
10 Նոյեմբերի 2025 11:50
6

ՀՀ քաղաքացիների մեծ մասը չի հավատում Ադրբեջանի հետ կայուն խաղաղությանը Հարցման արդյունքները

107
12 Նոյեմբերի 2025 13:51
7

Բաքվի շքերթը նշանավորում է Հարավային Կովկասի պատմության նոր գլուխը Euronews-ի հոդված / ՏԵՍԱՆՅՈՒԹ

98
11 Նոյեմբերի 2025 14:33
8

Ֆրանսիայի և Հայաստանի միջև քառորդ միլիարդ եվրոյի արժողությամբ ռազմական պայմանագրեր Նոր սերնդի ինքնագնաց հրետանային հրանոթներ և հակատանկային համակարգեր

79
12 Նոյեմբերի 2025 18:40
9

Ադրբեջանի հաղթանակը փոխեց ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը. Sabah

63
10 Նոյեմբերի 2025 12:15
10

Դոնեցկի վրա ռուսական հարվածի հետևանքով ադրբեջանցի է զոհվել Նա իր կյանքը վտանգել է՝ մարդկանց փրկելու համար

61
10 Նոյեմբերի 2025 12:56
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading