Վերապահություններ Ֆրեյդի ձևով, կամ Դուշանբեի գագաթնաժողովում թվերի անհամապատասխանություններ Խազար Ախունդովի վերլուծությունը
Անցած երեք տարիների ընթացքում Հայաստանի տնտեսության աննախադեպ բարձր դինամիկան գրեթե ամբողջությամբ ձևավորվել է էլեկտրոնիկայի, կրկնակի նշանակության սարքավորումների և Ռուսաստանում այլ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների վերաարտահանման հաշվին, ինչպես նաև ռուսական ոսկու և թանկարժեք քարերի վերավաճառքով: Զգուշանալով երկրորդական պատժամիջոցներից՝ Հայաստանի իշխանությունները ստիպված եղան անցյալ տարվանից նվազեցնել վերաարտահանման գործողությունների ակտիվությունը, մյուս կողմից, ձեռնակվեցին նման շահարկումները թաքցնելու ջանքերի ուժեղացում: Սակայն, ինչպես հայտնի է, «գաղտնիքը միշտ գաղտնիք չի մնում», և Դուշանբեում օրերս կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ հրապարակային բանավեճ ծագեց՝ ընթացիկ տարվա փոխադարձ ապրանքաշրջանառության թվերի շուրջ համաձայնության չեկած՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ 2022 թվականի փետրվարին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց և կոլեկտիվ Արևմուտքի կողմից հակառուսական պատժամիջոցների սահմանումից ի վեր, վերաարտահանման գործոնը դարձել է հայ-ռուսական արտաքին առևտրական կապերի առանցքային շարժիչ ուժը։ Հայ միջնորդները սկսեցին Եվրոպայի զարգացած երկրներում, ԱՄՆ-ում և Ասիայում զանգվածաբար պատվիրել էլեկտրոնիկա, էլեկտրատեխնիկա, հաստոցներ և արդյունաբերական սարքավորումներ ու տարբեր պահեստամասեր։ Այս կրկնակի նշանակության ապրանքները, Հայաստանի մաքսային տվյալներում վերագրանցվելուց հետո՝ նոր բեռնագրային փաստթղթերով ուղարկվել են Ռուսաստան՝ մեծ շահույթներ բերելով հայկական ընկերություններին։« Fitch Ratings»-ի գրեթե երկու տարի առաջ հրապարակված զեկույցի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն ապրանքների մատակարարումները 2022 թվականից ի վեր աճել են 300%-ով։ Մինչդեռ թուլության պատճառով հայկական արդյունաբերությունն և գյուղատնտեսությունը ի վիճակի չէին լինի ապահովել այս աճի նույնիսկ տասը տոկոսը, փոխարենը, հայ-ռուսական ապրանքաշրջանառության առյուծի բաժինը կառուցվում էր՝ երրորդ երկրներից ապրանքների վերաարտահանման վրա։ Անցյալ տարի Արևմտյան դաշինքը ուժեղացրեց միանշանակ ճնշումը Երևանի վրա՝ պահանջելով սահմանափակել պատժամիջոցների շրջանցմամբ կրկնակի նշանակության մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների մատակարարումը Ռուսաստանի Դաշնություն։ Այնուամենայնիվ, մինչև անցյալ տարվա վերջը չհաջողվեց հասնել վերաարտահանման առևտրի կրճատմանը. այդ մասին անուղղակիորեն վկայում են պաշտոնական տվյալները, որոնց համաձայն՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականին աճել է 56,5%-ով և կազմել է 12,4 միլիարդ դոլար։
Այս ոլորտում փոփոխությունները սկսեցին նկատվել այս տարվա առաջին ութ ամիսների ընթացքում. արտաքին և փոխադարձ առևտրում Հայաստանի ապրանքաշրջանառության միագումար ծավալը՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 41,1%-ով նվազել է։ Հիշեցնենք, որ այս անկումը մեծապես կապված է ռուս-հայկական առևտրի նվազեցման հետ. և սա էլ զարմանալի չէ, քանի որ նույնիսկ անկումը հաշվի առնելով՝ այս երկու երկրների միջև առևտրի մասնաբաժինը այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին կազմել է Հայաստանի Հանրապետության ընդհանուր առևտրաշրջանառության 34,8%-ը։ Առավել ևս, Ռուսաստանը շարունակում է առաջ անցնել Չինաստանից և ԱՄԷ-ից՝ գլխավորելով Երևանի առաջատար առևտրային գործընկերների եռյակը։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, այս տարվա ութ ամիսների ընթացքում Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը փոքր-ինչ գերազանցել է 4,5 միլիարդ դոլարը, դրանով իսկ երկկողմ առևտուրը 51,3%-ով նվազել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (2024 թվականի հունվար-օգոստոսին փոխադարձ առևտուրը փոքր-ինչ գերազանցել է 9,236 միլիարդ դոլարը): Մասնավորապես, այս տարվա հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից արտահանումը նվազել է 7,9%-ով՝ կազմելով 1,848 միլիարդ դոլար, և, ինչը որ ավելի նկատելի է՝ 62,5%-ով նվազել է ռուսական ներմուծումը, կազմելով 2,763 միլիարդ դոլար:
Այստեղ անհրաժեշտ է նշել, որ մինչև համեմատաբար վերջերս Ռուսաստան հայկական արտահանումը գերազանցում էր հակադարձ մատակարարումները։ Սակայն, արևմտյան երկրների ճնշման ուժգնացմանը զուգընթաց՝ ապրանքաշրջանառության կառուցվածքում սկսեց նվազել՝ Ռուսաստանի Դաշնությունից պայմանագերի պատվերներով հայ առևտրականների կողմից գնված երկակի նշանակության ապրանքների և սարքավորումների մասնաբաժինը։ Այնուամենայնիվ, մինչև վերջերս հայկական ընկերությունների համար ամենաշահույթաբեր բիզնեսը մնում էր Ռուսաստանից ոսկու ձուլակտորների և զարդերի, ինչպես նաև ադամանդների և չերեսակալված ալմաստների ներմուծումը։ Դրանով հանդերձ, հայկական ոսկերչական արդյունաբերությունը, ըստ էության, չի մասնակցել՝ թանկարժեք մետաղներից զարդերի արտադրման կամ ներմուծված ադամանդները երեսակալման ճանապարհով հավելյալ արժեքի ավելացմանը։ Դրա դերը հասցվում էր՝ ռուսական ապրանքների վրա Հայաստանի մետաղադրոշման պալատի դրոշմը խփելով, ինչը այդ ապրանքները ավտոմատ կերպով ազատում էր պատժամիջոցային սահմանափակումներից։ Իսկ հետո գրեթե ամբողջ ռուսական ոսկին և զարդերը վերաարտահանվում էին Միացյալ Արաբական Էմիրություններ (ՄԱԷ) և մասամբ Հոնկոնգ, որտեղից փոխադարձ հաշվարկների շրջանակներում մեծ կանխիկ գումարներ և արժեթղթեր էին հոսում դեպի Հայաստանի Հանրապետություն։
Եթե ելնել վիճակագրական կոմիտեի տվյալներից՝ հունվար-օգոստոսին Ռուսաստանից Հայաստան ներմուծման 62,5% անկումը անուղղակիորեն վկայում է թանկարժեք մետաղների ռուսական մատակարարումների կտրուկ կրճատման և մասամբ՝ միջազգային պատժամիջոցները շրջանցող սպեկուլյատիվ վերաարտահանման սխեմաների կրճատման մասին։
«Ռուս-հայկական առևտրի համար խնդիրներ է ստեղծել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ոչ վաղուց ստորագրված «Մաքսային մարմիններին փոխադարձ օգնության մասին համաձայնագիրը», որը նախատեսում է տեղեկատվության փոխանակում երկու երկրների մաքսային ծառայությունների միջև, - վերջերս նշել է հայ տնտեսագիտության փորձագետ Նաիրի Սարգսյանը։ - Դրանից հետո Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ընդունել է մի շարք կանոնակարգեր, որոնք սահմանափակել են կենցաղային տեխնիկայի՝ հեռուստացույցների, համակարգիչների և միկրոչիպերով ու էլեկտրոնային սխեմաներով այլ ապրանքների վերաարտահանումը Ռուսաստան»։ Մասնագետի խոսքով, նվազեցնելով վերաարտահանման գործողությունների ինտենսիվությունը, Երևանը խաղադրույք է արել ընդգծված հակառուսական քաղաքականության վրա՝ հաշվարկելով Եվրամիության և ԱՄՆ-ի հետ մերձեցման վրա։
Սակայն, ըստ ամենայնի, Հայաստանի կողմից հակառուսական պատժամիջոցների շրջանցմամբ առևտրային գործողությունների լիովին դադարեցման մասին խոսք անգամ չի կարող լինել, ինչի մասին վկայում է օրերս Դուշանբեում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ տեղի ունեցած կազուսը։ Հիշեցնենք, որ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ցուցանիշները։ Պատասխանելով Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների վերաբերյալ հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2025 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 4 միլիարդ դոլար, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ընթացքում՝ 9 միլիարդ դոլար: Վլադիմիր Պուտինը չի համաձայնվել այս թվերի հետ՝ կարծիք հայտնելով, որ անցյալ տարի ապրանքաշրջանառությունը ավելի բարձր է եղել, իսկ այս տարի՝ էլ ավելի բարձր է: Հայաստանի վարչապետը չի վիճել և միայն ասել է. «Դե, հնարավոր է»:
Երկու երկրների ղեկավարների միջև թվերի անհամապատասխանությունների պատճառով առաջացած այս թյուրըմբռնումը կարող էր աննշան թվալ, սակայն բավականին նյարդային արձագանք է առաջացրել Հայաստանի իշխանական և փորձագիտական հանրության շրջանում: Այսպես, ԱՊՀ գագաթնաժողովում տեղի ունեցած հայտնի երկխոսությունից անմիջապես հետո, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը իր Ֆեյսբուքյան էջում հրապարակել է՝ Ռուսաստանի նախագահի կողմից բերված թվերի սխալականությունը հաստատող տվյալներ. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է Հայաստանի վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված թվերը, և, հետևաբար, դրանք բացարձակապես ճշգրիտ են»:
Թվերում տարընթերցվածքը անմիջապես մեկնաբանել է՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը. նա նույնպես հրապարակել է վիճակագրական կոմիտեի թվերը՝ ընդգծելով, որ վարչապետ Ն. Փաշինյանի կողմից ներկայացված թվերը, չնայած ոչ լիովին են ճշգրիտ, բայց արտացոլում են իրականությունը, նշելով, որ ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրկնակի կրճատվել է: Խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահը ակնհայտ է համարել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինի կանխատեսումը սխալ էր, քանի որ այս տարվա առևտրի ցուցանիշները չեն կարող գերազանցել անցյալ տարվա ցուցանիշները, եթե միայն չորրորդ եռամսյակում հրաշք չպատահի: Թունյանը նշել է, որ վերջին երկու-երեք տարիների հայ-ռուսական առևտրի ցուցանիշներին պետք է մոտենալ ծայրահեղ զգուշությամբ. «Քանի որ դրանք ներառում են նաև վերաարտահանումը, և, եթե մենք «զտենք» վերաարտահանումը և փորձենք հասկանալ իրական ապրանքաշրջանառությունը՝ թվերը զգալիորեն ցածր կլինեն»։
Բայց չէ որ կազմավորված իրավիճակը կարելի է դիտարկել նաև հակառակ կողմից. լիովին հնարավոր է, որ հայ-ռուսական առևտրային հարաբերություններում կրկնակի հաշվեպահությունը պարզապես չի «լուսաբանել» ընթացիկ տարվա վերաարտահանման հոսքի մի մասը, իսկ Ռուսաստանի նախագահը, հայտարարելով առևտրի ծավալների ավելի բարձր կանխատեսումների մասին, պատահաբար ակնարկել է չհաշվառված վերաարտահանման առկայության մասին: Եթե դա իսկապես այդպես է, ապա հասկանալի են դառնում Հայաստանում դրա նկատմամբ կտրուկ արձագանքի պատճառները, չէ որ այս դեպքում բավականին «գունատ» տեսք ունի Արևմտյան երկրների առջև ստանձնած՝ այլևս պատժամիջոցները շրջանցող վերաարտահանման սխեմաներին չմասնակցելու Երևանի պարտավորությունը։