Զանգեզուրի միջանցքը որպես Հարավային Կովկասում տնտեսական աճի խթան Խազար Ախունդովի անարկը
Հարավային Կովկասում, «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախագծի իրականացման շրջանակներում  տրանսպորտային կապերի արագ վերականգնման հեռանկարը՝ սկզբունքորեն նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման համար: Նախչըվանի Ինքնավար Հանրապետության (ՆԻՀ) տրանսպորտային ապաշրջափակման և «մայրցամաքային» Ադրբեջանի ու Թուրքիայի միջև կապվածության ամրապնդման հետ մեկտեղ, Զանգեզուրի միջանցքը զգալի ներուժ ունի՝ Հայաստանի, Վրաստանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրների, Ռուսաստանի, Չինաստանի և Եվրամիության առևտրատնտեսական հնարավորությունների ընդլայնման համար: Ամրապնդելով տարածաշրջանային փոխկապվածությունը՝ այս միջանցքը կփոխի տարածաշրջանի տարանցիկ քարտեզը և տրանսպորտային ենթակառուցվածքների հետ մեկտեղ, կարող է համալրվել էլեկտրաէներգիայի և օպտիկամանրաթելային գծերով:
 
Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի արագ վերականգնման Ադրբեջանի ջանքերը գնալով ավելի շատ կողմնակիցներ են գտնում՝ ինչպես տարածաշրջանի երկրներւմ, այնպես էլ դրանից դուրս:
 
«Վստահ եմ, որ TRIPP-ը, որը կդառնա Միջին միջանցքի հաջորդ խոշոր հատվածը, կծառայի որպես Ասիան և Եվրոպան կապող առանցքային տրանսպորտային օղակ՝ ընդլայնելով միջազգային բեռնափոխադրումների տարանցիկ հզորությունները և նպաստելով տարածաշրջանի երկրների բարգավաճմանը, ինչպես նաև դրանց ինտեգրմանը գլոբալ մատակարարման շղթաներին: TRIPP-ը նաև զգալի ներուժ ունի էներգոռեսուրսների ապագա փոխադրման, էլեկտրաէներգիայի արտահանման, մասնավորապես՝ վերականգնվող էներգիայի, և օպտիկամանրաթելային մալուխների տեղադրման համար, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանը վերածել առևտրի և թվային հաղորդակցության միջազգային կենտրոնի: Ադրբեջանը համախմբել է բոլոր ջանքերը՝ այս երթուղու արագ իրականացումն ապահովելու համար», - ասվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Նյու Յորքում վերջերս կայացած 6-րդ Կասպիական գործարար ֆորումի մասնակիցներին ուղղված ելույթում:
  Այս ռազմավարության առանցքային բաղադրիչ է հանդիսանում՝ Զանգեզուրի միջանցքի երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքների ձևավորումը, և վերջին հինգ տարիների ընթացքում մեր երկիրը զգալի առաջընթաց է գրանցել այս երթուղու տրանսպորտային հանգույցների անցկացման գործում: Այսպես, ավարտին է մոտենում Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգիլան-Աղբենդ 123,8 կիլոմետրանոց մայրուղու շինարարությունը, ինչպես նաև մոտավորապես մինչև 2026 թվականի կեսերը կավարտվի Հորադիզ-Աղբենդ 110,4 կիլոմետրանոց երկաթուղու շինարարությունը: Իր հերթին, TRIPP նախագծի շրջանակներում, ամերիկյան ընկերությունները նախատեսում են մինչև 2028 թվականի վերջը վերականգնել երկաթուղային կապերը Հայաստանով անցնող միջանցքի 42 կիլոմետրանոց հատվածում, և այդ ճյուղը կձգվի մինչև Նախչըվանի Ինքնավար Հանրապետություն (ՆԻՀ): Իսկ դրանից հետո նախատեսվում է ՆԻՀ-ից եկող երկաթուղիները միացնել ներկայումս կառուցվող 224 կիլոմետրանոց Կարս-Իգդիր-Արալըկ-Դիլուջու գծին, ինչը կապահովի հարմար և արագ մուտք դեպի թուրքական, մերձավորարևելյան ու եվրոպական շուկաներ:

Դրանով իսկ, մոտավորապես երեք տարի անց տարածաշրջանում կհայտնվի նոր, ավելի կարճ և հարմար Միջին միջանցքի երթուղի: Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոնի (CESD) փորձագետների գնահատումնորով, որոնք պատրաստել են «Զանգեզուրի միջանցքի աշխարհառազմավարական վերլուծություն. Ադրբեջան, Հայաստան և Վրաստան»-ը, նոր միջանցքը կնպաստի ոչ միայն տարանցիկ առևտրի զարգացմանը, այլ նաև կամրապնդի տարածաշրջանային փոխկապվածությունը տրանսպորտային, էներգետիկ և հաղորդակցական մակարդակներում, կօգնի Հարավային Կովկասում ավելի դիվերսիֆիկացված և կայուն տնտեսության զարգացմանը։
  Ակնհայտ է, որ այս նախաձեռնությունների հիմնական շահառուներից մեկն է համարվում մեր երկիրը. մասնավորապես, ՆԻՀ-ի տրանսպորտային ապաշրջափակման շնորհիվ կհաղթահարվի ինքնավարության տնտեսական մեկուսացման գործոնը, նկատելիորեն կնվազեն տրանսպորտային ծախսերը և կընդլայնվի նրա ձեռնարկությունների արտահանումային ներուժը: Մինչ օրս ՆԻՀ-ից արտահանումն իրականացվում է TIR բեռնատարներով՝ Սադարակ բնակավայրի միջով դեպի Թուրքիա, և Ջուլֆայի ու մի քանի այլ սահմանային անցակետերի միջոցով դեպի Իրան: Տարանցիկ տարածքներով բեռնափոխադրման արժեքը համեմատաբար բարձր է: Իսկ Զանգեզուրի միջանցքի երկաթուղային ենթակառուցվածքի գործարկումից հետո ի հայտ կգա բեռների արտահանում և ներմուծում 50-60 վագոնից բաղկացած գնացքներով կամ կոնտեյներներով, հարմարավետ մուտքով դեպի Ադրբեջանի խոշոր քաղաքներ ու Թուրքիայի բեռնափոխադրման կենտրոններ և այնուհետև՝ այլ արտաքին շուկաներ: Այս գործոնը կարևորագույն նշանակություն ունի Նախչըվանի արդյունաբերական կլաստերի աճի համար, որը ներառում է մոտ 440 ոչ նավթային ձեռնարկություններ, այդ թվում նաև 21 հանքաքարի հանքավայրեր, ներառյալ ոսկու և այլ թանկարժեք մետաղների հանքաշերտեր, հանքային ջրի, քարաղի, շինանյութերի, գյուղատնտեսական ու սննդամթերքի և այլնի արտադրություններ: Մասնավորապես, կնվազի Ադրբեջանի այլ շրջաններից ՆԻՀ ուղարկվող տարեկան 1 միլիոն տոննայից ավել բեռի փոխադրման ինքնարժեքը: Նախչըվանի հետ ցամաքային կապը զգալիորեն կէժանացնի ուղևորափոխադրումների ծառայությունները, այդ թվում նաև կխնայի՝ Բաքու-Նախչըվան չվերթների սուբսիդավորման վրա տարեկան ծախսվող ավելի քան 10 միլիոն դոլարը։

Զանգեզուրի միջանցքի շահագործման հանձնումը կէժանացնի Ադրբեջանի և Թուրքիայի միջև լոգիստիկան, թույլ կտա մոտակա մի քանի տարիների ընթացքում առևտրաշրջանառությունը հասցնել 15 միլիարդ դոլարի կամ ավելի: Բացի այդ, միջանցքի զարգացումը կամրապնդի ՆԻՀ-ի, որպես Եվրասիայի տրանսպորտային հանգույցի կարգավիճակը՝ ներգրավելով ներդրումներ ոչ միայն լոգիստիկայի, այլ նաև արդյունաբերության և գյուղատնտեսական վերամշակման ոլորտներում, պատրաստի արտադրանքի այդ նույն Թուրքիա արտահանումով:
 
Զանգեզուրի միջանցքին են նախատեսում միանալ Չինաստանից, Կենտրոնական Ասիայի երկրներից, Ռուսաստանից բեռնափոխադրողները, որոնք հետաքրքրված են Թուրքիա տանող ամենակարճ երթուղիներով: Ռուսական հացահատիկը, փայտանյութը, մետալուրգիայի արտադրանքը, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրներից արտադրանքը՝ բամբակ և տեքստիլ, հանքաքարի խտանյութեր, պարարտանյութեր, քիմիական նյութեր և սննդամթերք՝ ահա դեռ ոչ բոլոր ապրանքների ցանկը նոր միջանցքով տարանցիկ տեղափոխման համար: Նոր տարածաշրջանային լոգիստիկ միջանցքի ներուժը բարձր է գնահատվել նաև Չինաստանում («Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունների շրջանակում), Մերձավոր Արևելքի երկրներում, ինչպես  նաև ԵՄ-ի երկրներում: Նախնական հաշվարկներով, երկաթուղային կոնտեյներների տեղափոխումը RO-RO նավերով և Ro-Pax լաստանավերով Կասպից ծովով դեպի Ալյաթ նավահանգիստ և հետո Զանգեզուրի միջանցքով դեպի Թուրքիայի միջերկրածովյան նավահանգիստներ զգալիորեն ավելի քիչ ժամանակ կպահանջի (ներառյալ սահմանային ընթացակարգերը), քան Միջին միջանցքի մյուս երթուղիներով: Ակնհայտ է, որ այս ամբողջ բեռնափոխադրումը կանցնի Ադրբեջանի միջով, և երկաթուղային տրանսպորտի բարձր ծանրաբեռնվածությունը մեր երկրին կապահովի բարձր տարանցիկ շահույթ և թույլ կտա համեմատաբար արագ փոխհատուցել Ղարաբաղի տարածաշրջանի տրանսպորտային ցանցի զարգացման գործում այսօր կատարվող ներդրումները:
  Ոչ պակաս խոստումնալից են մեր երկրի Զանգեզուրի միջանցքի վեկտորի օգտագործմամբ «կանաչ» էլեկտրաէներգիայի, այդ թվում նաև Ղարաբաղի տարածաշրջանում արտադրվածի  Թուրքիա, ապա՝ ԵՄ-ի երկրներ արտահանումը իրականացնելու ծրագրերը։ Այսօր Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքներում ծավալվել է ենթակայանների լայնածավալ շինարարություն, այդ թվում նաև շահագործման է հանձնվել 330/110 կիլովոլտանոց «Ջաբրայիլ» ենթակայանը և մինչև արևմտյան սահմանները անցկացվում է 255 կիլոմետրանոց էլեկտրահաղորդման գիծը։ Այստեղից էլեկտրաէներգիան Հայաստանի Սյունիքի (Զանգեզուր) մարզով կհասնի ՆԻՀ-ի էներգոհամակարգ, որտեղ նույնպես կկառուցվի նմանատիպ հզորությամբ «Շախթախթի» ենթակայանը։ Հետագայում, Թուրքիայի հետ Նախչըվանի Ինքնավար Հանրապետության սահմանին կկառուցվի ևս մեկ ենթակայան՝ 330 կիլովոլտը 400 կիլովոլտի փոխակերպելու համար, որտեղից կանցկացվի 230 կիլոմետրանոց երկհաղորդաշղթա 400 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գիծ դեպի Թուրքիա։

  Զանգեզուրի միջանցքի մեկնարկը կդառնա շրջադարձային կետ ամբողջ Հարավային Կովկասի համար. եթե Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը կարողանան ճիշտ բնորոշել և առավելագույնս օգտագործել իրենց ուժեղ կողմերը, ապա երեք երկրներն էլ կշահեն այս նոր հնարավորություններից: Ինչպես վերջերս նշել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ TRIPP նախագիծը նախատեսում է ԽՍՀՄ-ի ժամանակների 42-43 կմ երկարությամբ երկաթուղու վերականգնում. «Միևնույն ժամանակ, այս միջանցքի երկայնքով կկառուցվեն նաև բոլոր մյուս տեսակի հաղորդակցությունները, այդ թվում նաև էներգետիկ, ավտոմոբիլային և այլ և այլն»:

Իսկ ի՞նչ կշահի Հայաստանը՝ միանալով Հարավային Կովկասում տրանսպորտային կապի նախագծերին: Այս կապակցությամբ CESD-ի փորձագետները նշում են, որ Զանգեզուրի միջանցքը բացում է տնտեսական հնարավորությունների նոր գլուխ՝ դեպի ծով մուտք չունեցող Հայաստանի համար. նա կկարողանա այս միջանցքը օգտագործել ԵՄ-ի, Թուրքիայի և տարածաշրջանային գործընկերների հետ կապերը դիվերսիֆիկացնելու, այդ թվում նաև բեռնափոխադրումները Ադրբեջանից և տարանցիկ փոխադրումները Չինաստանից և Կենտրոնական Ասիայի երկրներից ներգրավելու համար: Իսկ սա, իր հերթին, կգրավի օտարերկրյա ներդրումներ ենթակառուցվածքների արդիականացման մեջ և հնարավորություն կտա ավելացնել մաքսային և այլ միջսահմանային վճարումները:
 
Մասնավորապես, Ջուլֆայի երկաթուղային հանգույցի միջոցով դեպի ՆԻՀ, հայ արտահանողները կստանան Պարսից ծոցի իրանական նավահանգիստներ ամենակարճ և ամենաէժան մուտքը: Հայաստանի համար ևս մեկ առավելություն կարող է լինել Կենտրոնական Ասիայի երկրներ մուտքը ադրբեջանական Ալյաթ նավահանգստի միջոցով. այս ուղղությամբ առաջին քայլը՝ Ղազախստանից Հայաստան հացահատիկի տեղափոխումը իր տարածքով թույլատրելու մեր երկրի որոշումն է: Այս առումով, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը օրերս նշել է, որ «Ռուսական երկաթուղիներ»-ը (ՌԵ) և նրա տարածաշրջանային գործընկերները ներկա պահին լուծում են ռուսական սննդամթերքի և այլ ապրանքների Հայաստան տարանցումը Ադրբեջանի միջով կազմակերպելու ուղղությամբ: Կան նաև այլ տարբերակներ Չինաստանից, Կորեայի Հանրապետությունից և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի այլ երկրներից ներմուծված ապրանքների Ռուսաստանի և Ադրբեջանի երկաթուղիներով փոխադրման համար: Ոչ պակաս խոստումնալից է նաև Հայաստանի հանքարդյունաբերական կոմբինատների մուտքը Թուրքիայի միջերկրածովյան նավահանգիստներ, մասնավորապես՝ Իսկենդերունի նավահանգիստը, որը իդեալական է պղնձի, մոլիբդենի, ցինկի, կապարի և այլ խտանյութերի, ինչպես նաև այլ կիսաֆաբրիկատների և պատրաստի ապրանքների արտահանման համար: Իր հերթին, ժամանակի ընթացքում, Կարսի միջով ուղիղ երկաթուղային կապը բազմապատիկ կնվազեցնի թուրքական ներմուծման արժեքը, որը այս բոլոր տարիների ընթացքում Հայաստան է հասնում շրջանցիկ ճանապարհներով, պատշաչ  հավելագնով:
 
Զանգեզուրի միջանցքը և դրա TRIPP հայկական հատվածը՝ ավելին են, քան պարզապես տրանսպորտային նախագիծ՝ դրանք փորձություն են այն բանի, թե արդյոք Հարավային Կովկասը կարող է աշխարհագրությունը վերածել համագործակցության հիմքի: Մասնավորապես, միջկառավարական համաձայնագրերի շրջանակներում Հայաստանը տարեկան Ռուսաստանից ստանում է մոտավորապես 250-300 հազար տոննա նավթամթերք, ինչպես նաև հացահատիկի և այլ սննդամթերքի վիթխարի ծավալներ: Բեռների զգալի ծավալը ներկայումս ավտոմոբիլային տրանսպորտով անցնում է Վրաստանի Վերին Լարսի լեռնանցքով. այս երթուղին ձմռան ցուրտ ամիսներին բախվում է զգալի մարտահրավերների, այստեղ հաճախակի են ճանապարհային խցանումներ: Զանգեզուրի միջանցքի շահագործման հանձնմամբ այդ բեռները կարող են վերատեղափոխվել բոլոր եղանակներին աշխատող ադրբեջանական մայրուղիներվ ու երկաթուղիներով, ինչը զգալիորեն կպարզեցնի, կարագացնի և կէժանացնի տարանցիկ գործողությունները:
  Երկարաժամկետ հեռանկարում, Բաքվի և Երևանի միջև ուղիղ տրանսպորտային կապի բացմամբ, երկրները կկարողանաին ապահովել տնտեսական զուգամերձեցումը. օրինակ՝ վերամշակման համար իրականացնել փոխադարձ մատակարարումներ (հանքաքար, բամբակ, գյուղատնտեսական արտադրանք):  Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների բարելավման, Հայաստանում «կանաչ» արտադրության հզորությունների ընդլայնմանը զուգընթաց, այդ երկիրը կարող է ավելցուկային էլեկտրաէներգիան տեղափոխել մեր երկրի փոխանցման համակարգով՝ Նախչըվանի ինքնավար Հանրապետությունում միջանցքի հատվածում (էլեկտրահաղորդման գծեր և ենթակայաններ)՝ երրորդ երկրների շուկաներում վաճառքի համար։

Հատկանշական է, որ այս երթուղու զարգացումը  նպաստում է ոչ միայն տարանցիկ առևտրի ծավալների աճին, այլ նաև գործարար կապերի դիվերսիֆիկացմանը և Հայաստանի ու Ադրբեջանի համար համաշխարհային շուկաներ մուտքի ընդլայնմանը, դրանով իսկ ամրապնդելով նրանց կոլեկտիվ դերը որպես ԵՄ-ի և Ասիայի միջև տարանցիկ կամուրջի։ Այս առումով, Հարավային Կովկասի երկրները պետք է ներդաշնակեցնեն մաքսային ընթացակարգերը, տարանցման կանոնները և առևտրի ընթացակարգերի պարզեցման միջոցառումները՝ միաժամանակ ստեղծելով մոնիթորինգի համատեղ մեխանիզմներ՝ միջանցքի անխափան գործունեությունն ու տարանցիկ օգուտների արդարացի բաշխումն ապահովելու համար։
 
Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակումից կշահի նաև հարևան Վրաստանը. CESD-ի փորձագետները կարծում են, որ Սև ծով մուտք ունեցող և Ռուսաստանի ու Թուրքիայի խոշոր տարանցիկ հանգույցներին հարևանությամբ վրացական տնտեսությունը կշահի տարածաշրջանային համագործակցության հաշվին բեռնափոխադրումների աճից, քանի որ Զանգեզուրի միջանցքի բացումից հետո տարածաշրջան կներգրավվեն ապրանքների բազմապատիկ ավելի մեծ ծավալներ: Վրաստանը նաև կշահի իր նավահանգստային կառույցների արդիականացումից, իր նավահանգիստներում ավելի բարձր արժեք ունեցող ծառայությունների զարգացման համար ներդրումներ ներգրավելով, կամրապնդի միջմոդալային կապերը և կընդլայնի մաքսային ծառայությունները, և դրանով հանդերձ կբարելավի առևտրային հաշվեկշիռը իր խոշոր առևտրային գործընկերների հետ: