Արարման և առաջընթացի ուղի Տնտեսությունից մինչև Մեծ Հաղթանակ
Անկախ Ադրբեջանի Հանրապետության պատմության մեջ 2003 թվականի հոկտեմբերի 15-ը ընդմիշտ գրվել է ոսկե տառերով: Այդ օրը ադրբեջանական ժողովուրդը, իր ձայնը տալով Իլհամ Ալիևին, կատարեց մի քայլ, որը որոշեց երկրի զարգացումը շատ տարիների և տասնամյակների համար: Դա իսկապես դարաշրջանային ընտրություն էր կայունության և առաջընթացի օգտին, որը կանխորոշեց ոչ միայն Ադրբեջանի ապագան, այլ նաև Հարավային Կովկասի քաղաքական և տնտեսական համակարգի ողջ ճարտարապետությունը:
Նախագահ Իլհամ Ալիևի ուսին հսկայական պատասխանատվություն դրվեց՝ կառավարել մի երկիր, որը վերապրում է կայացման, պատերազմի, տնտեսական ճգնաժամերի և ներքին քաղաքական ցնցումների դժվարին ժամանակաշրջան: Նա կանգնած էր ոչ միայն իր հոր՝ համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի սկսած ուղու շարունակման, այլ նաև այն ամրապնդելու, Ադրբեջանը սկզբունքորեն նոր զարգացման մակարդակի հասցնելու առջև:
Իր նախագահության առաջին տարիներին Իլհամ Ալիևը ստիպված եղավ անմիջապես լուծել մի քանի մասշտաբային խնդիրներ: Անհրաժեշտ էր ոչ միայն բարելավել սոցիալ-տնտեսական իրավիճակը և բարձրացնել բնակչության կենսամակարդակը, այլ նաև մշակել երկարաժամկետ ռազմավարություն՝ հակազդելու ինչպես Հայաստանին, այնպես էլ ֆինանսական և քաղաքական ռեսուրսներ ունեցող համաշխարհային հայկական սփյուռքին, որոնք տասնամյակներ շարունակ փորձել են միջազգային հանրությանը պարտադրել հայ-ադրբեջանական հակամարտության աղավաղված պատկերը։
Բացի այդ, Իլհամ Ալիևը ստիպված էր դիմակայել նաև անկայության ներքին աղբյուրներին: Այդ ժամանակահատվածում արևմտյան հիմնադրամների և կազմակերպությունների կողմից առատաձեռնորեն ֆինանսավորվող արմատական ընդդիմադիր ուժերը կատարում էին իրենց հովանավորների և ղեկավարների՝ երկրում քաղաքական իրավիճակը խաթարելու կարգադրությունները: Այդ ընդդիմադիր գործիչներից շատերը, նույնիսկ տարիներ անց՝ 2020 թվականի աշնանը Հայրենական պատերազմի ժամանակ, բացահայտորեն կասկածամտություն էին արտահայտում՝ այդ ժամանակ օկուպացված տարածքները ազատագրելու ադրբեջանական բանակի կարողության առնչությամբ: Սակայն ժամանակը ամեն ինչ իր դրեց տեղը։
Հենց Իլհամ Ալիևի՝ «Ուժեղ Ադրբեջանը՝ ուժեղ բանակ է, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն» գաղափարի վրա հիմնված ռազմավարությունն է, որը մեր երկրին թույլ տվեց հասնել պատմական հաղթանակի և վերադարձնել իր նախնիների հողերը: Նրա ղեկավարությամբ Ադրբեջանի պետությունը վերածվել է հզոր տարածաշրջանային ուժային կենտրոնի, որի դիրքորոշումը հաշվի է առնվում ինչպես Արևելքում, այնպես էլ Արևմուտքում: Այս հաջողության հիմքը դրվել է մի շարք խոշոր ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերի իրականացմամբ, որոնց շարքում են՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Թբիլիսի-Էրզրում նավթագազատարերը, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին: Դրանց շնորհիվ մեր երկիրը դարձել է ոչ միայն տարածաշրջանային էներգետիկ զարկերակ, այլ նաև Արևելքի և Արևմուտքի միջև էներգառեսուրսների փոխադրման ռազմավարական ուղիներ սահմանող դերակատար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միշտ ընդգծել է. միայն ուժեղ տնտեսությունը կարող է ապահովել քաղաքական անկախություն։ Հենց այդ պատճառով էր, որ նրա նախագահության առաջին տարիները նվիրված էին՝ ենթակառուցվածքների արդիականացմանը և արդյունաբերության զարգացմանը ուղղված բարեփոխումներին։ Երկու տասնամյակից ավելի ժամանակահատվածում Ադրբեջանի ՀՆԱ-ն մի քանի անգամ աճել է, զգալիորեն բարձրացել է քաղաքացիների կենսամակարդակը։ Պետությունը կարողացավ ստեղծել ֆինանսական պահուստներ, որոնք թույլ տվեցին առանց կորուստների անցնել համաշխարհային ճգնաժամերի միջով։ Այս ամենը ստեղծեց ամուր հիմք՝ ժամանակակից չափանիշներին համապատասխանող բանակ կառուցելու և լայնածավալ սոցիալական ծրագրեր իրականացնելու համար։
Բարեփոխումների տարիների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը վերածվեցին աշխարհի ամենամարտունակ բանակներից մեկի։ Նրանց պրոֆեսիոնալիզմն ու մարտական ոգին հստակորեն դրսևորվեցին 44-օրյա պատերազմի ժամանակ, որը ավարտվեց Ադրբեջանի պատմական հաղթանակով։ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական բանակը փայլուն մեկօրյա հակաահաբեկչական գործողություն անցկացրեց Ղարաբաղի տարածաշրջանում, լիովին վերականգնելով մեր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Վաղեմի ադրբեջանական հողերի ազատագրումը, արդարության վերականգնումը, Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերածնունդը, հարկադիր վերաբնակների իրենց հարազատ օջախներ աստճանական վերադարձը՝ այս ամենը հնարավոր դարձավ նախագահ Ալիևի հեռատես քաղաքականության, նրա ուժեղ կամքի և ազգը մեծ նպատակի շուրջ միավորելու ունակության շնորհիվ։
Իլհամ Ալիևը կարողացավ կյանքի կոչել այն ամենը, ինչը մի ժամանակ շատերին անհնար էր թվում, և ապացուցել, որ նույնիսկ համեմատաբար փոքր չափսի պետությունը կարող է հասնել մեծ նպատակների, եթե այն գլխավորում է հստակ ռազմավարությամբ, երկաթե կամքով և իր ժողովրդի նկատմամբ հավատ ունեցող առաջնորդը։
Ադրբեջանի առաջնորդի ռազմավարությունը իրականացվեց բազմաթիվ համաշխարհային ուժային կենտրոնների ծրագրերի հակառակ, որոնց ցանկություն էր տեսնել այլ Ադրբեջան՝ թուլացած, կախյալ, օկուպացված տարածքներով և անկայուն ներքին քաղաքականությամբ։ Բայց 2003 թվականի հոկտեմբերի 15-ին ադրբեջանական ժողովուրդը ընտրեց մեր պետության հետագա ամրապնդման և բարգավաճման ուղին։
Այսօր՝ 22 տարի անց, Ադրբեջանի քաղաքացիները տեսնում են իրենց պատմական ընտրության արդյունքները։ Կայունություն, անվտանգություն, աճող միջազգային հեղինակություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ, այս ամենը XXI դարի ամենավառ պետական գործիչներից մեկի՝ նախագահ Իլհամ Ալիևի բազմամյա աշխատանքի և հեռատես քաղաքականության պտուղներն են։