twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Մեղվաբուծությունը Ադրբեջանում. կողմնորոշում ղարաբաղյան մեղվանոցների վրա Խազար Ախունդովի ակնարկը

22 0Հոկտեմբերի 2025 10:33

Վերջին տարիներին դինամիկ զարգացող ադրբեջանական մեղվաբուծությունը պահպանում է աճի կայուն դինամիկա, ընդ որում ոլորտի հիմնական շարժիչ ուժը դարձավ տասնյակ հազարավոր մեղվաընտանիքների տեղափոխումը երկրի օկուպացիայից ազատագրված տարածքների լեռնային անդաստաններ: Այսօր հայրենական մեղվաբույծների առջև դրված է հիմնական առաջադրանք՝ բարձրացնել արտադրողականությունը և ընդլայնել էկոլոգիապես մաքուր մեղրի արտահանման աշխարհագրությունը, այդ թվում նաև Քելբեջարից և Ղարաբաղի ու Արևելյան Զանգեզուրի այլ լեռնային շրջաններից ստացված արտադրանքի: Ոլորտի նվաճումներն ու հեռանկարները ներկայացվել են անցյալ հանգստյան օրերին Բաքվում բացված XXV հանրապետական մեղվաբուծական ապրանքների ցուցահանդես-տոնավաճառում:
 
Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի տնտեսական գոտիների ֆերմերները արդեն հինգերորդ տարին անընդհատ ներկայացնում են իրենց արտադրանքը Բաքվի Նարիմանովի շրջանում, «Գյանջլիկ» մետրոյի կայարանի մոտ անցկացվող ավանդական դարձած մեղվաբուծական ապրանքների տոնավաճառում: Այս տարի, գյուղատնտսության նախրարության և առընթեր գործող «Գուղատնտեսական գնումներ և մատակարարումներ» ԲԲԸ-ի, «Ադրբեջանի մեղվաբույծների ասոցիացիայի» հետ համատեղ կազմակերպված՝ հոբելյանական  XXV տոնավաճառին մասնակցում են երկրի 43 շրջաններից մոտ 280 մեղվաբույծներ, որոնք մատակարարում են ավելի քան 100 տոննա մեղր և ավելի քան տասնհինգ տեսակի այլ ճյուղային արտադրանք՝ մայրակաթ, մեղրամոմ, պրոպոլիս, ծաղկափոշի և այլն: Տոնավաճառի մասնակիցների համար տեղերը հատկացվում են համապատասխան շրջանների մեղվաբույծների թվին համամասնորեն, իսկ ներկայացված բոլոր ապրանքները ընտրվել և վերլուծվել են Ադրբեջանի Սննդամթերքի անվտանգության գործակալության լաբորատորիայում: Այս տարի, «Գյուղատնտեսական գնումներ և մատակարարում» ընկերության մասնագետների աջակցությամբ ֆերմերներին ցուցաբերվում է անվճար փաթեթավորման և ապրանքանիշավորման աջակցություն՝ իրենց արտադրանքի իրացման դեպքում:
 
Ցուցահանդես-տոնավաճառում, որի աշխատանքը կտևի մինչև նոյեմբերի 9-ը՝ ներկայացված է Քելբեջարի, Լաչինի և Ղարաբաղի մի շարք այլ շրջանների մեղվատնտեսությունների արտադրանքի լայն տեսականի, որտեղ մեղվաբուծական ֆերմաները սկսել են տեղափոխվել 2021 թվականի գարնանը: Այս տարի առաջին անգամ ցուցադրվում է՝ «Խոջալուի մեղր» ապրանքանիշի ներքո արտադրված արտադրանք. այս օրգանական արտադրանքը հավաքվում է Խոջալուի Գըրխգըզլարի ստորոտի մարգագետիններից և ծառերից։
 
Այստեղ տեղին է հիշեցնել, որ մեղվաբուծական ֆերմաների տեղափոխման գործընթացը Ադրբեջանի ազատագրված տարածքների լեռնային մարգագետիններ և անտառապատ տարածքներ (ականազերծված անվտանգ տարածքներ) իրականացվում է միասնական կանոնակարգի հիման վրա: Մասնավորապես, այստեղ են տեղափոխվում էլեկտրոնային գյուղատնտեսական տեղեկատվական համակարգում (EKTIS) գրանցված և իրենց տնտեսության մեջ առնվազն 40 մեղվաընտանիք ունեցող ֆերմերները: Հինգ տարի առաջ ձեռնարկված այս քայլերի ազդեցությունը գերազանցել է բոլոր սպասումները: Այսպիսով, միայն Քելբեջարի մեղվատնտեսություններում մեկ փեթակի միջին բերքատվությունը գերազանցում է 50 կգ մեղրը, այսինքն կրկնակի անգամ ավել, քան երկրի միջին ցուցանիշը: Մեղվաբուծության արտադրողականությունը օկուպացիայից ազատագրված մյուս տարածքներում նույնպես զգալիորեն գերազանցել է հանրապետական միջին ցուցանիշը: Այս միտման հետագա զարգացումը խոստանում է մեղրի արտադրության կտրուկ աճ՝ մեղվաբուծության համար կերային ռեսուրսների բարելավման շնորհիվ: Փոքր Կովկասի տարածաշրջանը՝ իր լեռնային խոտաբույսերով և մեղրատու բույսերի ամենաբարձր նեկտարի արտադրողականությամբ, իդեալական է մեղվաբուծության համար, իսկ այստեղ արդյունաբերության և այլ վնասակար արտադրությունների բացակայությունը, ինչպես նաև գյուղատնտեսական քիմիկատների չօգտագործելը մեծացնում է մեղուների աշխատունակությունը, նվազեցնում նրանց մահացության ռիսկը: Այստեղ ստացվող մեղրը ոչ միայն էկոլոգիապես մաքուր է, այլ նաև ունի յուրահատուկ համ և բուժիչ հատկություններ, ինչը բազմիցս նշվել է մասնագետների կողմից միջազգային ցուցահանդեսներում:
 
Հատկանշական է, որ այս տարվա սեպտեմբերի վերջին Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահ, IDEA հասարակական միավորման հիմնադիր և ղեկավար Լեյլա Ալիևայի նախաձեռնությամբ առաջին անգամ Քելբեջարում կազմակերպվել է մեղրի փառատոն: Փառատոնին մասնակցել են Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններից, երկրի այլ շրջաններից 37 մեղվաբույծ ֆերմերներ, ինչպես նաև IDEA-ի կողմից աջակցվող երիտասարդ մեղվաբույծներ: Այս տարածաշրջանային ֆորումն ունի զգալի ներուժ՝ մոտ ապագայում համաշխարհային ասպարեզ դուրս գալու համար։
 
«Մենք ձգտում ենք փառատոնը դարձնել ավանդական՝ հրավիրելով մեղվաբույծների երկրի բոլոր շրջաններից և Քելբեջարի մեղրը որպես ապրանքանիշ ներկայացնելով, և ապագայում նախատեսում ենք այս փառատոնը հասցնել միջազգային մակարդակի, - վերջերս նշել է գյուղատնտեսության նախարար Մեջնուն Մամեդովը: - Մոտ ապագայում հատուկ ուշադրություն կդարձվի Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում մեղվաբուծության զարգացմանը»։
 
Հիշեցնենք, որ փառատոնի հիմնական նպատակը՝ Քելբեջարի մեղրի հանրաճանաչ դարձնելն է և աշխարհագրական առաջխաղացումն ու Ղարաբաղի մեղվաբուծական ֆերմաների արտահանման ներուժի ընդլայնումը: Այս առումով, վերջերս բանակցություններ են տարվում՝ հարևան երկրների, ինչպես նաև Ասիայի, Մերձավոր Արևելքի, իսկ ապագայում հնարավոր է նաև Եվրամիության շուկաներին «Ղարաբաղ» ընդհանուր ապրանքանիշի ներքո մեղր մատակարարելու շուրջ: Մեղրի և մեղվաբուծական այլ արտադրանքի արտահանման կազմակերպման հիմնական ջանքերը ցուցաբերվել են Ադրբեջանի արտահանման և ներդրումների խրախուսման հիմնադրամի (AZPROMO) և Առևտրային տների կողմից՝ մեղրի մատակարարներին օգնելով մասնակցել մասնագիտացված ցուցահանդեսներին, առևտրային առաքելություններին, ներքին արտադրանքը հետխորհրդային երկրների և դրանից դուրս շուկաներում առաջ մղելու գործում: Այսպիսով, մեկ տասնամյակից պակաս ժամանակահատվածում մեղրի արտահանումը կազմակերպվել է առավելապես ԱՄԷ և Ճապոնիա, փորձնական խմբաքանակներ են առաքվել Հորդանան, Բահրեյն, Կատար, իսկ վերջերս նաև Իրաք, Լիբիա և Եգիպտոս: Հայրենական մեղվաբուծական արտադրանքի գովազդը և առաջխաղացումը ակտիվորեն խթանվում են նաև Բալթյան երկրներում, Լեհաստանում, Չինաստանում և Ռուսաստանում գտնվող Ադրբեջանի Առևտրային տների միջոցով՝ «Made in Azerbaijan» ընդհանուր ապրանքանիշի ներքո:
 
Իր հերթին, Գյուղատնտեսության նախարարության և Մեղվաբույծների ասոցիացիայի գծով վերջին տարիներին ամրապնդվել են միջազգային համագործակցությունը՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հետ համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի միջոցով՝ տեղական մեղուների գենոֆոնդի բարելավման, փաթեթավորման խնդիրների լուծման, միջազգային հավաստագրման և ադրբեջանական մեղրի արտահանման ներուժի մեծացման համար: Ադրբեջանի մեղվաբույծներին տոհմային մեղվաբուծության ոլորտում տեխնիկական և խորհրդատվական օգնություն է ցուցաբերվել նաև Թուրքիայի համագործակցության և զարգացման գործակալության (TIKA) գծով. մասնավորապես, դա նպաստել է մեր երկրում փորձարարական մայր մեղուների բուծման ֆերմաների ստեղծմանը, Ջաբրայիլի շրջանի օկուպացիայից ազատագրված Ջոջուգ Մարջանլը գյուղում մեղվաբուծության զարգացմանը, TIKA-ի մասնագետները նաև օգնում են ընդլայնել մեղվանոցները ղարաբաղյան  տարածաշրջանում:
 
Գյուղնախարարության ղեկավարի խոսքով՝ պետական աջակցությունը և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը օգնել են վերջին տարիների ընթացքում երկրում մեղվանոցների թվի գրեթե 2,5 անգամ ավելացմանը: Հիշեցնենք, որ պետության ղեկավարի կողմից 2018 թվականին ստորագրված հրամանագրի համաձայն՝ մեղվաբույծները հինգ տարի ժամկետով ստանում են սուբսիդիաներ յուրաքանչյուր մեղվանոցի համար, արդյունքում, վերջին յոթ տարիների ընթացքում Ադրբեջանում մեղվաընտանիքների թիվը 270 հազարից աճել է մինչև  շուրջ ե 600 հազարի: Սա ամենաանմիջական բնույթով խթանում է մեղրի արտադրության ծավալների աճին: Ադրբեջանում 2025 թվականի մեղրի արտադրության վերջնական վիճակագրություն դեռ չի անցկացվել, սակայն այս տարի համեմատաբար բարենպաստ եղանակային պայմանների պատճառով, հավանաբար, կհաջողվի պահպանել նախորդ տարում ձեռք բերված բարենպաստ տեմպերը: Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին երկրի ավելի քան 30,6 հազար ֆերմերային տնտեսությունների կողմից ստացվել է ավելի քան 5166 տոննա մեղր, ինչը կազմում է 13.5% աճ:

Caliber.Az
Դիտումներ: 174

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Ճանապարհների վրա մնացած շոգեքարշ Հնդկաստանի քաղաքականության փլուզումը Հարավային Կովկասում

132
11 Նոյեմբերի 2025 15:09
2

Անկարան սպասում է Բաքվի համաձայնությանը՝ Զանգեզուրի միջանցքի շուրջ Երևանի հետ երկխոսություն սկսելու համար

128
10 Նոյեմբերի 2025 11:58
3

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար. Հայաստանը 2020-2023 թվականներին որևէ անկեղծ քայլ չի ձեռնարկել

127
10 Նոյեմբերի 2025 11:54
4

Էրդողան. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կընթանա Ադրբեջանի հետ համակարգված

117
10 Նոյեմբերի 2025 10:27
5

Անթալիայի ֆորումը կարող է հարթակ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հանդիպման համար

113
10 Նոյեմբերի 2025 11:50
6

ՀՀ քաղաքացիների մեծ մասը չի հավատում Ադրբեջանի հետ կայուն խաղաղությանը Հարցման արդյունքները

107
12 Նոյեմբերի 2025 13:51
7

Բաքվի շքերթը նշանավորում է Հարավային Կովկասի պատմության նոր գլուխը Euronews-ի հոդված / ՏԵՍԱՆՅՈՒԹ

98
11 Նոյեմբերի 2025 14:33
8

Ֆրանսիայի և Հայաստանի միջև քառորդ միլիարդ եվրոյի արժողությամբ ռազմական պայմանագրեր Նոր սերնդի ինքնագնաց հրետանային հրանոթներ և հակատանկային համակարգեր

79
12 Նոյեմբերի 2025 18:40
9

Ադրբեջանի հաղթանակը փոխեց ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը. Sabah

63
10 Նոյեմբերի 2025 12:15
10

Դոնեցկի վրա ռուսական հարվածի հետևանքով ադրբեջանցի է զոհվել Նա իր կյանքը վտանգել է՝ մարդկանց փրկելու համար

61
10 Նոյեմբերի 2025 12:56
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading