twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..

Ռազմական շքերթ Բաքվում

Քաղաքականություն
A+
A-

Մեծ հաղթանակից հինգ տարի անց Ադրբեջանում նշում են Հաղթանակի օրը

08 Նոյեմբերի 2025 11:31

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Ադրբեջանում նշում են Մեծ Հաղթանակի հինգերորդ տարեդարձը։ 2020 թվականի նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը Շեխիդլեր խիաբանիում դիմեց ադրբեջանական ժողովրդին՝ տեղեկացնելով հայկական օկուպացիայից Շուշա քաղաքի ազատագրման մասին։
 
«Անսահման հպարտության զգացմունքով հայտարարում եմ, որ Շուշա քաղաքը ազատագրվե՜լ է օկուպացիայից։ Շուշան մե՜րն է։ Ղարաբաղը մե՜րն է։ Սրտանց շնորհավորում եմ ողջ ադրբեջանական ժողովրդին այս առիթով։ Սրտանց շնորհավորում եմ Շուշայի բոլոր բնակիչներին», - հայտարարել է նախագահ Ի.Ալիևը։
 
Պետության ղեկավարը նաև նշել էր, որ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 8-ը օկուպացիայից ազատագրվել է ավելի քան 200 քաղաք, գյուղ և ավան։
 
«Այդ օրերին բազմիցս դիմելով ադրբեջանական ժողովրդին՝ ես թշնամուն բռունցք եմ ցույց տվել։ Ես ասել եմ, որ սա՝ ոչ թե պարզապես բռունցք է։ Սա՝ երկաթե բռունցք է։ Այս երկաթե բռունցքով մենք ջախջախում ենք և կջախջախենք թշնամուն։ Միևնույն ժամանակ, այս բռունցքը՝ մեր միասնության խորհրդանիշն է։ Այսօր ադրբեջանական ժողովուրդը միավորվել է մեկ բռունցքի մե՜ջ։ Այդպես կլինի մի՜շտ։ Այս միասնությունը հավերժ կլինի։ Այս միասնությունը մեզ թույլ կտա ապագայում կատարել բոլոր խնդիրները։ Այս բոլոր տարիներին՝ 17 տարվա ընթացքում ես զգացել, տեսել եմ ադրբեջանական ժողովրդի աջակցությունը, տեսել եմ նրա վստահությունը, բարի կամքը իմ  հանդեպ։ Սա ինձ ուժ է տալիս։ Սա՝ անփոխարինելի աջակցություն է իմ քաղաքականության համար։ Ես միշտ  ադրբեջանական ժողովրդին վստահեցրել եմ, որ արժանապատվորեն, նվիրվածությամբ կծառայեմ իմ հայրենիքին, հարազատ ժողովրդին։ Ուրախ եմ, որ կատարեցի իմ խոսքը։ Ինչպես միշտ, հավատարիմ եմ իմ խոսքին։ Այս մասին  այս պատմական օրը ադրբեջանական ժողովրդին տեղեկացնելը, թերևս, իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է», - մասնավորապես ասել է նախագահ Ի.Ալիևը։
 
Հինգ տարին՝ պատմության չափանիշներով կարճ ժամանակ է։ Բայց ադրբեջանական ժողովրդի համար այս տարիները դարձել են մտորումների, հաստատման և վստահ առաջընթացի ժամանակ այդ դարակազմիչ՝ 2020 թվականի նոյեմբերի 8-ի ամսաթվից հետո, երբ ազատագրվեց Ղարաբաղի սիրտը՝ Շուշան։ Հենց 2020 թվականի նոյեմբերի 8-ին գրվեց մեր ժողովրդի պատմության ամենանշանակալի և  փառապանձ հաղթանակներից մեկը։ Ադրբեջանցի զինծառայողները հայ օկուպանտներից ազատագրեցին Շուշա քաղաքը։ Մեր քաջարի զինվորներն ու սպաները, հաղթահարելով դժվար լեռնային ռելևֆով տեղանքը, զառիթափ ժայռերը, խիտ անտառները, խորը կիրճերը և դժվար ու անանցանելի արահետները՝ թշնամուն վռնդեցին Շուշայից, որը համարվում է Ղարաբաղի մարգարիտը։ Այս օրը մեր պատմությունը ընդմիշտ բաժանեց «մինչ»-ի և «հետո»-ի։
 
Քաջության, վճռականության և միասնության գնով նվաճված հաղթանակը ոչ թե պարզապես վերականգնեց երկրի տարածքային ամբողջականությունը։ Նա  ժողովրդին վերադարձրեց տասնամյակների օկուպացիայից խաթարված պատմական արդարության զգացումունքը։ Այդ ժամանակ, 2020 թվականի աշնանը, Ադրբեջանը ամբողջ աշխարհին ցույց տվեց. Ուժը՝ ոչ միայն զենքի, այլ նաև հավատքի, ոգու, արդարության մեջ է։
 
Անցած հինգ տարիները դարձան ստեղծագործման ժամանակաշրջան։ Ազատագրված հողերում վերականգնվում են քաղաքներ և գյուղեր, կառուցվում են նոր բնակավայրեր, վերածնվում է կյանքը, լսվում է ադրբեջաներենը, զարգանում են ենթակառուցվածքները, մարդիկ վերադառնում են։ Այսինքն, մարտադաշտում տարած հաղթանակը երկրորդ շունչ է առել՝ ի դեմս Ղարաբաղի վերածննդի։
 
Այսօր, նոյեմբերի 8-ը՝ ազգային հպարտության օր է, օր, երբ Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատվություն է զգում ձեռք բերվածը պահպանելու և ամրապնդելու համար։ Հաղթանակը՝ ճանապարհի ավարտը չէ, այլ նոր դարաշրջանի սկիզբ է՝ ստեղծագործության, խաղաղության և սեփական ուժերում ինքնավստահության դարաշրջանի։
 
Եվ հետևաբար, նշելով Մեծ Հաղթանակի հինգերորդ տարեդարձը, Ադրբեջանը նորից վերահաստատում է 2020 թվականի գլխավոր դասը. երբ ազգը միասնական է, այն անպարտելի է։

Caliber.Az
Դիտումներ: 59

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Երևանը նեղացել է պատմությունից Ալիևի ելույթին՝ Սիմոնյանի և Ռուբինյանի արձագանքի շուրջ

162
05 Նոյեմբերի 2025 16:53
2

Խոսքերի և սահմանի միջև Երևանի շտապողականությունը, Անկարայի սկզբունքայնությունը

130
06 Նոյեմբերի 2025 14:04
3

«Ադրբեջանը զիջախաղ չի խաղա Հայաստանում հեղաշրջման դեպքում» Caliber.Az-ի հարցազրույցը՝ Կիրիլ Կրիվոշեևի հետ

117
05 Նոյեմբերի 2025 09:34
4

ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան եռանկյան սուր անկյունները Ալեքսեյ Նաումովը՝ Caliber.Az-ի եթերում

111
06 Նոյեմբերի 2025 17:34
5

Հաղթանակի օրվա հինգերորդ տարեդարձը. Ադրբեջանի քաղաքական կուսակցությունները համատեղ հայտարարություն են ընդունել

110
07 Նոյեմբերի 2025 14:11
6

Շարիֆը մեկնում է Բաքու. Հաղթանակի օրվա շքերթ և Ադրբեջանի հետ դաշինքի ամրապնդում Պակիստանյան ԶԼՄ

98
05 Նոյեմբերի 2025 12:35
7

Բաքվի դատարանում ներկայացվել են Արայիկ Հարությունյանի հանցավոր կազմակերպությանը միանալու վերաբերյալ ապացույցներ

97
06 Նոյեմբերի 2025 16:26
8

Վախը որպես ախտորոշում Սարգսյանը և ընկերկցությունը վախենում են Ադրբեջանի հետ խաղաղությունից

96
07 Նոյեմբերի 2025 10:51
9

Ադրբեջանի ԱԳՆ. Զանգեզուրի միջանցքն ուղղված չէ Հայաստանի ինքնիշխանության դեմ

95
07 Նոյեմբերի 2025 18:28
10

Տեղանուններից դեպի վստահություն Պատմական հիշողություն և նոր աշխարհի ճարտարապետություն

90
05 Նոյեմբերի 2025 13:24
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading