twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Վստահությունը հարցականի տակ է Ինչո՞ւ է Հայաստանը կառչած մնում ԵՄ-ի լրտեսական առաքելությանը

06 Նոյեմբերի 2025 09:47

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 4-ին «Հաստատելով խաղաղություն և բազմակողմ համագործակցություն» խորագրով Օրբելի ֆորումում իր կողմից արված հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում ԵՄ-ի դիտորդական առաքելության գործունեության մեջ էական փոփոխություններ չեն սպասվում մինչև խաղաղ պայմանագրի ստորագրումը և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների հաստատումը՝ նոր քննարկումների առիթ է ստեղել Հարավային Կովկասի հետհակամարտային դինամիկայում արտաքին դերակատարների դերի շուրջ։
 
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Հայաստանում Եվրոպական միության առաքելություն՝ ՀԵՄԱ-ին, որը, ինչպես ընդգծել է այս կազմակերպության ղեկավարությունը՝ իր մեջ ներառում է ԵՄ-ի 25 անդամ պետությունների, ինչպես նաև Կանադայի մոտ 200 ներկայացուցիչ։ Այսպես կոչված դիտորդները, ինչպես նրանք են պնդում, «օր ու գիշեր պարեկում են հայ-ադրբեջանական սահմանը՝ անվտանգության մոնիտորինգի նպատակով»։
 
Իր էությամբ, ՀԵՄԱ-ի պնդումը կրում է մանիպուլյատիվ բնույթ, քանի որ Ադրբեջանը ոչ թե երբեք չի հարձակվել Հայաստանի վրա, այլ նույնիսկ չի մտածել դրա մասին: Ամեն ինչ կատարվել է ճիշտ ընհակառակը: Այդ իսկ պատճառով, խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո առաքելության լուծարումը անորոշ ժամանակով «հետաձգելու» որոշումը տրամաբանական հարց է առաջացնում. «Ինչո՞ւ է պաշտոնական Երևանը այդքան համառորեն ձգտում սահմանին եվրոպացի դիտորդներ պահել՝ դրանով հանդերձ լավ տեղյակ լինելով՝ Ադրբեջանի կողմից դրա նկատմամբ ծայրահեղ բացասական վերաբերմունքի մասին»: Դրանով հանդերձ, ինչը կարևոր է, ՀԵՄԱ-ի նկատմամբ ադրբեջանական կողմի բողոքները լիովին կոնկրետ և հիմնավորված են։
 
Առաքելության ստեղծումից ի վեր Բաքվում ընդգծել են, որ այն դիտարկվում է ոչ թե որպես չեզոք դիտորդական կառույց, այլ որպես Եվրամիության քաղաքական վերահսկողության գործիք: 2025 թվականի մարտի 13-ին Բաքվի XII գլոբալ ֆորումում իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղակիորեն հայտարարել է. «Այսպես կոչված Եվրոպական դիտորդական առաքելությունը, որը իրականում հանդիսանում է Եվրամիության հետախուզական առաքելություն՝ գիշեր-ցերեկ կանգնած են մեր սահմաններին,  լրտեսների նման փնտրելով հարմար սողանցքներ, որպեսզի թափանցեն մեր մոտ։ Մենք նաև բավարար հետախուզական տվյալներ ունենք այս այսպես կոչված մոնիթորինգային առաքելության մասին»։
 
2025 թվականի հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում պետության ղեկավարը հիշեցրել է, որ 2022 թվականի աշնանը Պրահայում անձամբ համաձայնվել է՝ ժամանակավոր, խիստ սահմանափակված տևողությամբ և 40 մարդ թվով և ընդամենը երկու ամիս տևողությամբ առաքելությանը։ Սակայն եվրոպական կողմը միակողմանի կարգով ավելացրել է նրա անձնակազմը, երկարաձգել է դրա տևողությունը, իսկ այնուհետև նույնիսկ ներգրավել է ԵՄ-ի անդամ չհանդիսացող պետությանը՝ դրանով իսկ խախտելով ձեռք բերված համաձայնությունների ոգին ու տառը։
 
«Երբ ես պայմանավորվում եմ, նույնիսկ բանավոր, ես միշտ պահում եմ այդ պայմանավորվածությունները։ Բայց այս դեպքում Եվրոպայում համարել են, որ իրավունք ունեն խախտել այդ պայմանավորվածությունները։ Բայց հետո, առանց մեզ որևէ ծանուցման, առանց որևէ համաձայնեցման, նրանք այդ առաքելությունը ոչ միայն երկարաձգեցին, այլ նաև ընդլայնեցին, այո և նույնիսկ հրավիրեցին Եվրամիության անդամ չհանդիսացող երկրին, ըստ  էության խաթարելով վստահությունը», - ասել է Իլհամ Ալիևը։
 
Իսկ հիմա Հայաստանի վարչապետը հայտարարություններ է անում և քայլեր ձեռնարկում, որոնք Բաքվում կարող են ընկալվել որպես անվստահության դրսևորում։ Այստեղ ծագում է օրինաչափ հարց. «Ո՞վ իրականում անվստահության մասին խոսելու ավելի շատ հիմքեր ունի»։ Համաձայնվեք, որ այս առումով Ադրբեջանը ունի փաստերի ծավալուն ցանկ, և առաջին հերթին, որովհետև հենց Փաշինյանին է պատկանում. «Ղարաբաղ Հայաստան է և վերջակետ» արտահայտությունը, որը նա արտասանեց այն ժամանակ օկուպացված Խանքենդիում։ Ճիշտ է, ժամանակն ու իրադարձությունները նրան ստիպեցին փոխել իր հռետորաբանությունը, և մեր աչքի առաջ նա «պատերազմի բազեից» վերածվել է «խաղաղության աղավնու»։ Բայց չէ որ սա ոչ մի կերպ չի չեղարկում նրա ասածը։ Այնպես որ, Բաքուն ունի պաշտոնական Երևանին չվստահելու բոլոր հիմքերը, նույնիսկ չնայելով իր ներկայիս «խաղաղություն ամեն գնով» քաղաքականությանը, որը, ի դեպ, Հայաստանի ղեկավարությունը ներկայացնում է որպես քաղաքական արիություն։
 
Այստեղ լիովին տեղին է հիշեցնել այն մասին, որ Երևանը խուսափում է փոփոխություններ կատարել Հայաստանի սահմանադրության մեջ, որը մինչև հիմա պարունակում  է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, չնայած այն հանգամանքին, որ այս փոփոխությունները հանդիսանում են Բաքվի պահանջ համապարփակ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Սակայն, հայկական կողմը հետաձգում է գործընթացը՝ դրանով իսկ արգելափակելով տարածաշրջանում խաղաղություն հաստատելու իրավական հիմքը։
 
Ինչպես հայտնի է, խաղաղության ուղղությամբ շարժումը՝ փոխադարձ գործընթաց է, և Ադրբեջանը իրական քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ։ Որպես օրինակ կարելի է բերել Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումների վերացումը։ Խոսքի համար, Ադրբեջանի միջով է անցել այդ երկրի համար 15 վագոն ռուսական հացահատիկ տեղափոխող գնացքը։ Սա՝ Բաքվի կողմից բարի կամքի հստակ ժեստ է հաղորդակցությունների բացման համատեքստում և երկու երկրների միջև խաղաղության հասնելու մեծ քայլ։
 
Բայց արդյո՞ք Հայաստանի ներկայիս ղեկավարությունն իսկապես ձգտում է խաղաղության։ Դա ցույց կտա ժամանակը։ Սակայն, այս պահին մենք Երևանի կողմից այս ուղղությամբ իրական քայլեր չենք տեսնում։ Միայն խոսքեր։ Այն էլ դրանք, ինչպես ներկայիս դեպքում, որոշակի մտքերի տեղիք են տալիս։

Caliber.Az
Դիտումներ: 194

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Կկառուցի՞ արդյոք Թուրքիան Աղդամում մասնագիտական ​​ուսումնական հաստատություն

142
23 Դեկտեմբերի 2025 08:44
2

Ադրբեջանա-ամերիկյան մերձեցումը և 907-րդ ուղղման ստվերը ԱՄՆ-ի փորձագետները՝ Caliber.Az կայքում

101
22 Դեկտեմբերի 2025 17:56
3

Ադրբեջան - 2025. ինքնիշխանության և միջազգային դիրքերի ամրապնդում Տարվա արդյունքները՝ Թեյմուր Աթաևի հետ

85
24 Դեկտեմբերի 2025 08:50
4

Խաղաղության վառելիք և պատերազմի օրինագիծ Հակաադրբեջանական դեմարշ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսում

77
23 Դեկտեմբերի 2025 08:49
5

Դատավարություն Գյանջայի դատարանում. մեղադրողը պահանջել է 18 տարվա ազատազրկում Ավանեսյանի համար

69
23 Դեկտեմբերի 2025 09:45
6

Ադրբեջանում սկսվել է աստղագիտական ձմեռը

47
22 Դեկտեմբերի 2025 09:07
7

Պարզաբանվել են Իլհամ Ալիևի՝ ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին չմասնակցելու պատճառները

46
22 Դեկտեմբերի 2025 10:22
8

Ադրբեջանական ընկերությունները Չեռնոգորիայում ներդրել են գրեթե մեկ միլիարդ դոլար. Բայրամով

45
22 Դեկտեմբերի 2025 13:18
9

Diplomatic World Sweden-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի մասին

44
22 Դեկտեմբերի 2025 11:49
10

«Քաղաքաշինության և ճարտարապետության տարի». Ադրբեջանի նախագահը կիսվել է հրապարակմամբ

42
22 Դեկտեմբերի 2025 17:50
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading