Հայաստանը երեկվա և վաղվա միջև Թեյմուր Աթաևի ակնարկը
Հայկական «Southcaucasus.com» կայքի նախկին խմբագիր Լուիզա Պողոսյանը մի անգամ գրել է, որ «ցեղասպանության ճանաչման» գործընթացը «մեզ, հայերիս մոտ, վերածվել է աշխարհի մնացած մասի նկատմամբ մեր բացառիկության և գերազանցության բարդույթի»։ Իսկ դա դարձել է «մեզ իրականությունը համարժեք ընկալելուն և առաջ շարժվելուն» խանգարող հիվանդություն։
  Այսօր այս արտահայտությունը  միտքիս է գալիս այն բանի պատճառով, որ հայ հասարակությունը ինչպիսի դժվրությամբ է պատրաստ ընկալել Ադրբեջանի խաղաղասեր կանվան։ Հետևաբար, իրականության առումով այդ նույն համարժեք ընկալումը, որի մասին ասել է Պողոսյանը, այնպես էլ ժամանակ չի գտել թափանցել հայ հասարակության որոշակի հատվածի մեջ։ Հակառակ դեպքում դժվար է բացատրել՝ Հայաստանին զգալի քաղաքական և տնտեսական դիվիդենտներ խոստանող խաղաղության ճանապարհով գնալու նրա դժկամությունը։

Չէ որ ակնհայտ է. երբ բնակչության տարբեր շերտերի վրա շարունակում են գերիշխել կարծրատիպեր, որոնցից նրանք պարզապես չեն ուզում ազատվել, թեկուզ սթափության մասին խոսել անգամ իմաստ չունի։ Գիտակցության մեջ չափազանց կայուն են այն ուղերձները, որոնցով հայ հասարակության ներկայացուցիչներին տասնամյակներով կերակրել են քաղաքական գործիչները, լրագրողները, հրապարակախոսները, ինչպես նաև նրանք, ովքեր իրենց  անվանել և շարունակում են անվանել վերլուծաբաններ։ 
Հավանաբար, նախ և առաջ, հայ հասարակության մեջ առայսօր տիրում է շփոթմունք. ինչպե՞ս կարող էր նրանց գովաբանված և «անպարտելի բանակը» կրել խայտառակ պարտություն: Բայց ինչպե՞ս կարող են նրանք հաշտվել դրա հետ, եթե Հայաստանի ավագ սերնդի բնակիչները դաստիարակվել են առասպելաբանության և հակապատմականության վրա։
 
Օրինակի համար, 2005 թվականին բարձրաձայն էին հնչում Հայաստանի այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի պնդումները, որոնք այսօր ևս հաճախ են հայտնվում հայկական հորիզոնում: Նա իր հայրենակիցներին  վստահեցնում էր, որ «Ղարաբաղի խնդիրը ռազմական լուծում չունի», քանի որ «Ղարաբաղը գրեթե 15 տարի աշխարհին ապացուցում է» իր «որպես անկախ պետություն» գոյության հնարավորությունը։
  Այդ նույն օպերայից է՝  2006 թվականի Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) զեկույցում մի ոմն անանուն հայ անջատողականի հղումը, որը ադրբեջանցիներին կոչ էր անում «հասկանալ. նրանք երբեք չեն կարող վերադառնալ Ֆիզուլի և Ջեբրաիլ»։

2007 թվականին ռուս հետազոտող Օլեգ Գլաշատովը, որոշելով հայկական կողմի համար «առաջնագծի» օպտիմալ կոնֆիգուրացիան, ընդգծել է, որ խամաճիկ և չճանաչված և նրանց կողմից «լղհ» անվանվող կազմավորման «պաշտպանության բանակը», «ինչպես նաև Հայաստանի զինված ուժերը, լավ մարզված և հագեցած է», գերազանցելով «թշնամուն մարտունակությամբ»։
 
Այնպես նաև 2007 թվականին նույն ՄՃԽ-ի հերթական զեկույցը արձանագրել է Երևանի համոզմունքը նրանում, որ «Ղարաբաղի անկախությունը  դե-ֆակտո դառնում է իրականություն, որը գնալով դժվար է անտեսել»։
Ինչպես 2009 թվականի վերջին գրել է Տարտուի (Էստոնիա) համալսարանի  պրոֆեսոր Էյկի Բերգը, հայկական զինված ուժերի կողմից Ղարաբաղի շուրջ օկուպացված ադրբեջանական տարածքները, որոնք նրանց կողմից դիտարկվում էին «արժեքավոր ապրանք խաղաղության հետ փոխելու համար», Երևանում սկսել են անվանել «Հայաստանի ազատագրված նախնիների տարածք»։
 
Իրեն որպես այդ խամաճիկ անջատողական կազմավորման «ղեկավար» ներկայացնող Բակո Սահակյանը, ոչ թե ինչ որ մի տեղ, այլ Միջազգային հարաբերությունների և ռազմավարական հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտում ունեցած իր ելույթում վստահորեն բացականչեց, որ Ղարաբաղի «անկախության նույնիսկ փոքր-ինչ թուլացման մասին խոսք անգամ չի կարող լինել», քանի որ «ուժեղ և մարտունակ բանակը» հանդիսանում է «երկրի անվտանգության գլխավոր երաշխավոր, հավասարապես նաև Հայաստանի և հայկական սփյուռքի մշտական աջակցությունը»։
 
Հիշեցնենք, որ սա այդ նույն Բակո Սահակյանն է, ով այժմ Բաքվում ցուցմունքներ է տալիս պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվողների դատավարության շրջանակներում։
 
Այս համատեքստում տեղին է հիշել 1992-1996 թվականների հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար՝ տխրահռչակ Վլադիմիր Կազիմիրովի արտահայտությունները, որին նույնիսկ բոլոր ցանկություններով հանդերձ անհնար է մեղադրել Ադրբեջանի նկատմամբ համակրանքի մեջ։ Նա խոստովանել է, որ «հայերի հետ չար կատակ խաղացին» «հաղթողների» էյֆորիան և նրանց «ինքնագոհությունը»։
  2015 թվականին ռուսական «Նոյյան տապան» հրատարակության գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյանը ոգևորությամբ գրել է, որ չնայած Ադրբեջանը «շատ մեծ ջանքեր և ռեսուրսներ» է ծախսել սպառազինության վրա, «դա բավարար չէ», քանի որ «ինքնին նրանց ժողովուրդն պատրաստ չէ ռազմական գործողություններին»։

Անիսոնյանը դրանով հանդերձ խորապես պնդում էր, որ «ադրբեջանցի զինվորը ոչ մեկին չի պաշտպանում, նա ուզում է զավթել այն, ինչը իրենը չի պատկանում»։
 
Աստիճանաբար մոտենում էր 2020 թվականը։
 
Սեպտեմբերի 20-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով անզուսպ էյֆորիայի վիճակում, հայտարարեց, որ «Ղարաբաղի շուրջ տարածքների գոտին հնարավորություն է տալիս նրա անվտանգությունը ապահովել սեփական ուժերով»։
 
Նույնիսկ փաստերի այս կարճ ցանկից հստակ երևում է, թե ինչպես են Հայաստանում իշխանությունը գլխավորող անձիք և այսպես կոչված փորձագետները տարիներ շարունակ հայ հասարակությանը կերակրել են կեղծ տեղեկատվությամբ՝ նրանում ձևավորելով սեփական ճշմարտության և իրենց բանակի ամենակարողության փառապսակ։ Ավելին, նրանք ներշնչել էին, որ իբրև գրեթե ամբողջ Հարավային Կովկասը պատկանում է հայ ազգին։ Դրանով իսկ, պատմական ճշմարտության փոխարեն, հայ հասարակության մեջ մեծացան ինքնասիրությամբ ներծծված պատրանքներով ապրող սերունդներ։ 
 
Հետևաբար, 2020 թվականի 44-օրյա աշնանային իրականությունը հայ հասարակության համար ոչ միայն սառը կամ տաք ցնցուղ էր, այլև իսկական շոկ՝ պատմական արդարության որոտալի ալիքով։ Իսկ այս ալիքը բարձրացավ քոչարյանական «հեքիաթից» ուղիղ մեկ շաբաթ անց։
  Մեկ այլ խնդիրը այն է, որ, ըստ երևույթին, հայ հասարակության մի մասի մոտ պատրանքները դեռևս շարունակում են թափառել։ Դրա համար էլ նրանք ապրում են ռևանշիստական գաղափարներով, սնուցվելով այդ նույն պապիե-մաշե «հերոսներով», ովքեր կարող են կռվել միայն անզեն քաղաքացիական բնակչության դեմ։

Մնում է միայն հուսալ, որ տրամաբանությունը, պատմականությունը, պրագմատիզմը և ռացիոնալիզմը այնուամենայնիվ կգերակշռեն մեր աշխարհագրական հարևանների տարբեր շերտերի մոտ։ Եվ Հարավային Կովկասի իրականությունը նրանց համար կդառնա այն բանի գիտակցման ելակետ, որ ավելի լավ է ապրել ճշմարտության և լույսի պայմաններում, քան կեղծիքի ու խավարի մեջ։