Տարանցիկ փոխադրում Ադրբեջանի միջով. խաղաղություն գործնականում, այլ ոչ թե թղթի վրա Խազար Ախունդովի ակնարկը
Աշխարհագրական բարենպաստ դիրքը և երկաթուղիներում ու ավտոմայրուղիներում, նավահանգիստներում և օդանավակայաններում միլիարդավոր դոլարների ներդրումները վաղուց արդեն Ադրբեջանը վերածել են Մերձկասպյան տարածաշրջանի հիմնական տրանսպորտային հանգույցի: Դրանով հանդերձ, վերջին հինգ տարիների ընթացքում Ղարաբաղի տարածաշրջանի վերածննդի ուղղությամբ ընթացող լայնածավալ աշխատանքները թույլ են տալիս ապաշրջափակել Հարավային Կովկասի բեռնատար ուղիները: Առավել ևս, մեր երկիրը արդեն վերացրել է Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումները, և առաջին քայլն է դարձել՝ ղազախական հացահատիկի տարանցումը Ադրբեջանի և Վրաստանի միջով: Եվ սա միայն գործընթացի կիզբն է. դատելով Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարություններից՝ «Ռուսական երկաթուղիներ»-ը (ՌԵ) պատրաստվում են կազմակերպել ռուսական ապրանքների տարանցումը Հայաստան մեր երկրի միջով:
Այսօր մեր երկիրը տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման ոլորտում լայնածավալ նախաձեռնություններ իրականացնելու հարցում առաջ է անցնում շատ Մերձկասպյան երկրներից: Հեռատես պետական քաղաքականության շնորհիվ դեռ քառորդ դար առաջ կայացվել է՝ նավթային եկամուտների մի մասը տրանսպորտային ոլորտի զարգացման վրա ուղղելու որոշումը, խթանելով՝ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տարանցիկ երթուղիների անխափան գործունեությունը այսօր ապահովվող՝ Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի ուղղությամբ հիմնական տարանցիկ մայրուղիների ձևավորմանը: Այդ թվում նաև հարևան գործընկեր երկրների հետ համագործակցության շրջանակներում պարզեցվում են սահմանային և մաքսային ընթացակարգերը, կատարելագործվում է պրոֆիլային օրենսդրությունը, մեծ ուշադրություն է հատկացվում բեռնափոխադրումների թվայնացման հարցերին:
Իսկ վերջին հինգ տարիների ընթացքում տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցմանը սուր ուշադրությունը տեղափոխվել է ազատագրված տարածքներ: Այդ թվում նաև, Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանում սրընթաց տեմպերով ընթանում է նոր միջազգային տրանսպորտային միջանցքի ավտոմոբիլային և երկաթուղային գծերի շինարարությունը, և այդ աշխատանքները կավարտվեն մոտավորապես մինչև 2026 թվականի կեսերը: Զարմանալի չէ, որ նոր տարածաշրջանային տրանսպորտային ռազմավարությունը իրականացնելու մեր երկրի ջանքերը այսօր արդեն վերածվում են գլոբալ մակարդակով աջակցվող կոնկրետ նախագծերի: Վերջերս Ղազախստան կատարած պետական այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ ներկայումս բացվում են նոր տրանսպորտային երթուղիներ և իրականացվում են կապի նախագծեր ավելի լայն Եվրասիական տարածաշրջանում, որտեղ Կովկասը և Կենտրոնական Ասիան ավելի սերտորեն են կապված և հաճախ գործում են մեկ աշխարհագրական տարածքում: Պետության ղեկավարը նաև ընդգծել է, որ այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի նվաճումներից մեկը հանդիսանում է՝ « The Trump route for international peace and prosperity» (TRIPP) նախագիծը. «Նախագահ Թրամփը իր անունն է տվել այս նախագծին, ինչը, բնականաբար, խոսում է այն մասին, որ այդ նախագիծը անպայման կիրականացվի, և դրանով բացվում է Միջին միջանցքի ևս մեկ երթուղի։ Ավանդական երթուղուց բացի, ի հայտ է գալիս ևս մեկը՝ Զանգեզուրի միջով, 15 միլիոն տոննա բեռնաշրջանառությամբ, որը համապատասխանում է ամենաժամանակակից չափանիշներին: Ասիայից Եվրոպա և հետ մեր երկրների միջով բեռնափոխադրումների ծավալն ինքնին ունի աճի ներուժ, բայց նաև կունենա ավելի մեծ ներուժ՝ ընդունման և առաքման համար»: Առավել ևս, մեր երկիրը այսօր արդեն վերացրել է Հայաստան բեռնափոխադրման սահմանափակումները, որոնք գոյություն ունեին մեր տարածքների օկուպացիայից ի վեր: Այս առումով Ադրբեջանի նախագահը ընդգծել է, որ առաջին նման բեռ է դարձել ղազախական հացահատիկը, որը Հայաստան տարանցիկ ուղարկվել է Ադրբեջանի և Վրաստանի միջով. «Այս փաստը հանդիսանում է այն բանի լավ ցուցանիշը, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը արդեն ոչ միայն թղթի վրա է, այլ նաև գործնականում»:
Այս քայլը հանդիսանում է մեր երկրի խաղաղասեր քաղաքականության, ապագայի նկատմամբ նրա նպատակադրվածության, հանուն գլոբալ լայնածավալ ձեռնարկումների տարածաշրջանի բոլոր երկրների հետ համագործակցելու պատրաստակամության ակնառու վկայություն։ Եվ այս ուղերձը, ըստ երևույթին, դրական արձագանք է գտել մեր երկրի առաջատար առևտրային գործընկերների շրջանում։
«Ռուսաստանի երկաթուղիները» (ՌԵ) իր տարածաշրջանային գործընկերների հետ ներկա պահին լուծում են՝ ռուսական ապրանքների Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցման կազմակերպման ուղղությամբ հարցեր, անցյալ կիրակի լրատվամիջոցներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ադրբեջանական կողմը մեզ հաստատել է երկրի երկաթուղիները օգտագործելու հնարավորությունը՝ ռուսական ապրանքների Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցման համար», - ընդգծել է փոխվարչապետը։ Նա նշել է, որ այս առումով նկատվում է կարևոր առաջընթաց. ՌԵ-ն, իր տարածաշրջանային գործընկերների հետ լուծում են՝ այս նոր լոգիստիկ երթուղին յուրացնելու համար միաժամանակ Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության հանձնարարություններին համապատասխանող փոխադրումների կազմակերպման հարցերը։
Հատկանշական է, որ Երևանում նույնպես շատ դրական են վերաբերել՝ Հայաստանի համար տարանցիկ հնարավորություններ բացելու Ադրբեջանի նախաձեռնությանը։ «Հայաստան տարանցիկ բեռնափոխադրումների սահմանափակումները վերացնելու Ադրբեջանի որոշումը ես համարում եմ պատմական. Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի առաջին խմբաքանակի ներմուծումը կիրականացվի Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթուղային երթուղով», - նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ - Կարևոր է, որ մենք ձեռնարկենք համապատասխան քայլեր. ի պատասխան Հայաստանը պատրաստ է այսօրվանից սկսած ապահովել Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ ավտոմոբիլային տրանսպորտով տարանցիկ բեռնափոխադրումները, քանի որ ներկա ժամանակ մեզ համար հասանելի է միայն այդ ենթակառուցվածքը»։ Հայաստանի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները տալիս են իրենց դրական արդյունքները։
Ընդհանուր առմամբ, վերջին ժամանակահատվածի նվաճումները վկայում են՝ Հարավային Կովկասում անդրսահմանային միջանցքների իրականացման գործում արմատական բեկման, դրանց բացման ջանքերը համակարգելու մեջ բոլոր երկրների պատրաստակամության մասին։ «Ադրբեջանի հիմնական տարածքից՝ Հայաստան՝ Զանգեզուրի միջանցքի միջով մինչև Նախչըվան նախատեսվող երթուղին կնպաստի հարևան երկրների միջև առևտրի զարգացմանը, - վերջերս հայտարարել է «InfraNews» հետազոտական գործակալության գործադիր տնօրեն Ալեքսեյ Բեզբորոդովը։ - Այս կարճ տարածաշրջանային երթուղին կամրապնդի միջտարածաշրջանային կապերը, կխթանի Ադրբեջանի և Հայաստանի տնտեսությունները, ինչպես նաև կարող է դրական ազդեցություն ունենալ Վրաստանում, Իրանում, Իրաքում և Թուրքիայում առևտրի զարգացման վրա»։
Նմանատիպ կարծիք կա նաև Թուրքիայում, որտեղ օրերս տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «Kanal7» հեռուստաալիքի եթերում հայտարարեց, որ TRIPP նախագծի իրականացումը կբարձրացնի Միջին միջանցքի թողունակությունը: «Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու ներուժը բացահայտելու ջանքերի հետ մեկտեղ, քայլեր են ձեռնարկվում նաև Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության (ՆԻՀ) միջև երթուղին օգտագործելու համար, - նշել է Ուրալօղլուն: - Արդեն սկսվել է Կարսից մինչև ՆԻՀ-ի հետ սահմանը 224 կիլոմետրանոց երկաթուղու շինարարությունը, և ի տարբերություն ԲԹԿ-ի՝ Կարս-Դիլջու երկաթուղային գիծը կլինի երկկողմանի, ինչը թույլ կտա մեծացնել բեռնափոխադրումները»: Տրանսպորտի նախարարը հիշեցրել է, որ Ադրբեջանում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման և արդիականացման աշխատանքները մոտենում են ավարտին՝ ընդգծելով, որ նա նաև ակնկալում է, որ շուտով կսկսվեն միջանցքի հայկական հատվածի աշխատանքները։
Այսպիսով, հակառակ շարունակվող աշխարհաքաղաքական տարընթերցվածքներին, Եվրասիական հսկայական տարածաշրջանի բոլոր երկրները շահագրգռված են տարածաշրջանային կապվածության, այդ թվում նաև Զանգեզուրի միջանցքի ենթակառուցվածքների զարգացմամբ, որը, ի վերջո, կարող է ինտեգրվել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) նախաձեռնություններին։
Հատկանշական է, որ հոկտեմբերի կեսերին առաջընթաց է գրանցվել նաև ՄՏՄ նախագծի իրականացման գործում. Բաքվում կայացավ Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը, որի արդյունքում ընդունվել է համատեղ կոմյունիկե։ Հանդիպման ժամանակ հիմնական շեշտը դրվել է՝ տարածաշրջանի տարանցիկ ներուժի զարգացմանն ուղղված ջանքերի շարունակականության, տրանսպորտային հաղորդակցությունների դիվերսիֆիկացման նախագծերի արագացման, «Հյուսիս-Հարավ» միջանցքով բեռնափոխադրումները մինչև 15 միլիոն տոննա հասցնելու նպատակով ՄՏՄ-ի երկայնքով ենթակառուցվածքների ընդլայնման վրա։ Այս առումով պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել ճանապարհային տրանսպորտի հարցերով հատուկ աշխատանքային խումբ, որը բաղկացած կլինի երեք երկրների մաքսային, սահմանային և տրանսպորտային գերատեսչությունների ներկայացուցիչներից, ինչպես նաև աշխատանքային խումբ՝ երեք ամսվա ընթացքում մի շարք միջոցառումների գործողությունների ծրագիր պատրաստելու համար։
Ինչպես նաև երեք երկրների երկաթուղային գերատեսչությունները ՄՏՄ-ի արևմտյան երթուղու շրջանակներում մշակում են բազմամոդալ կոնտեյներային սպասարկման տեխնոլոգիաներ: Այս ամբողջ աշխատանքը այսօր արդեն ապահովում է շոշափելի արդյունքներ, և, հանդիպման ընթացքում ներկայացված թվերի համաձայն՝ ՄՏՄ-ով բեռնափոխադրումները 2025 թվականի առաջին երեք եռամսյակներում աճել են 8,3%-ով, որից 10,4%-ը բաժին է ընկնում ավտոմոբիլային, իսկ 2%-ը՝ երկաթուղային բեռնափոխադրումներին: Այդ թվում նաև, Ա. Օվերչուկի խոսքով՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բեռնափոխադրումների ծավալը աճել է 13%-ով՝ կազմելով 6,8 միլիոն տոննա։
«Մենք տեսնում ենք այն առաջընթացը, որն այժմ կա Ադրբեջանում ՄՏՄ-ի ադրբեջանական հատվածում: Հիմա շատ նկատելի աշխատանք է տարվում Իրանում Ռաշտ-Աստարա երկաթուղու համար հողատարածքներ ձեռք բերելու ուղղությամբ, միաժամանակ ընթանում են նախագծային և փնտրողական աշխատանքներ, արդեն ծավալվել է հենարանային գեոդեզիական ցանց, անցկացվում են օդային լուսատեսագրական նախապատրաստական աշխատանքներ, այսինքն ընթանում է՝ Ռաշտ-Աստարա երկաթուղային հատվածի շինարարության նախապատրաստման բնականոն աշխատանքային գործընթաց», - վերջերս հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Նրա խոսքով, «Հյուսիս-Հարավ» միջանցքը ունի ընդլայնման զգալի ներուժ, այդ թվում նաև նպաստում է՝ ըստ էության գլոբալ ինտեգրման հարթակ հանդիսացող Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ASEAN) շուկաներ մուտք գործելուն։







