twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Բարեկամության և գործընկերության ուղենիշ Իլհամ Ալիևի Ղազախստան այցի արդյունքների վերաբերյալ

22 0Հոկտեմբերի 2025 13:06

Հոկտեմբերի 20-21-ը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական այցով գտնվում էր Ղազախստանում: Ժամանման օրը Աստանայի միջազգային օդանավակայանում Ադրբեջանի նախագահի պատվին պատվո պահակախումբ է շարվել: Ի.Ալիևին անձամբ դիմավորել է Ղազախստանի իր գործընկեր Կասըմ-Ժոմարտ Տոկաևը:
 
Իսկ այսօր Ղազախստանի մայրաքաղաքում անցկացվել են հագեցած օրակարգով միջոցառումներ: Այսպես,  Աստանայում կայացել է դեմ առ դեմ հանդիպում, որի ընթացքում Կասըմ-Ժոմարտ Տոկաևը նշել է, որ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ Ադրբեջանը զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը, ամրապնդել է իր հեղինակությունը միջազգային ասպարեզում, շատ կարևոր դեր է խաղում որպես տարածաշրջանային տերություն:
 
 «Մեզ համար թե՛ տնտեսական, թե՛ առևտրային համագործակցության զարգացումը, չհաշված քաղաքական գործընկերության զարգացումը, անհետաձգելի և շատ կարևոր խնդիր է հանդիսանում», - նշել է նա։
 
Իլհամ Ալիևը իր հերթին նշել է. «Այսօր Ղազախստանը ցուցադրում է զարգացման բարձր մակարդակ։ Երկրում ապահովվում է հասարակական-քաղաքական կայունություն, տնտեսությունը հանդիսանում է ինքնաբավ։ Մենք մեծ հետաքրքրությամբ ենք հետևում Ձեր կողմից իրականացվող բարեփոխումներին և լիովին աջակցում ենք՝ երկրի արդիականացման և նրա ներուժի ամրապնդման Ձեր ուղղությանը։ Ինչ վերաբերում է մեր երկկողմ հարաբերություններին՝ Դուք նշեցիք դրանց ռազմավարական, դաշնակցային բնույթը։ Մենք նպատակադրված ենք բոլոր ոլորտներում փոխգործակցության ամրապնդմանը»։
 
Դեմ առ դեմ հանդիպումից հետո, Ղազախստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ կայացել է «Միջին միջանցքի զարգացում» (Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի) նախագծի շնորհանդեսը։ Կասըմ-Ժոմարտ Տոկաևին և Իլհամ Ալիևին զեկուցվել է, որ  Չինաստանը և Կենտրոնական Ասիայի երկրները եվրոպական երկրների հետ կապող հիմնական տրանսպորտային և լոգիստիկ ուղի հանդիսասցող Միջին միջանցքը ռազմավարական դեր է խաղում տարածաշրջանային և միջմայրցամաքային առևտրի ամրապնդման գործում։ Ընդգծվել է, որ Չինաստանից Ադրբեջան բեռնափոխադրումների ծավալը աճում է և, ըստ կանխատեսումների, մինչև 2030 թվականը կեռապատկվի ներկայիս ժամանակահատվածի համեմատ։ Սա, իր հերթին, էլ ավելի է բարձրացնում նախագծի նշանակությունը։
 
Այնուհետև կայացել է Ադրբեջանի և Ղազախստանի Միջպետական բարձրագույն խորհրդի երկրորդ նիստը։ Նիստում Կասըմ-Ժոմարտ Տոկաևը, ի թիվս այլ բաների, ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև Վաշինգտոնի համաձայնագրերի պատմական նշանակությունը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները բացում են համագործակցության նոր հորիզուններ ամբողջ տարածաշրջանում և դրանից դուրս։
 
Իլհամ Ալիևը ընդգծել է, որ այսօր սկսվել է նոր փուլ՝ խաղաղության փուլ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ «Եվ վերջին զինված բախումներից ընդամենը երկու տարի անց խաղաղ պայմանագրի նախաստորագրման հասնելը խոսում է այն մասին, որ երկու երկրները ցուցաբերել են քաղաքական կամքի բավականին բարձր մակարդակ։ Իհարկե նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման գործում արժանի է ամենաբարձր գնահատականի։ Գագաթնաժողովը, որը կայացավ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ըստ էության, վերջ դրեց բազմամյա հակամարտությանը և զարգացման մեծ հեռանկարներ է բացում, այդ թվում նաև լայն տարածաշրջանային համատեքստում՝ Եվրասիական մայրցամաքում», - նշել է մեր պետության ղեկավարը։
 
Խորհրդի նիստից հետո երկու երկրների առաջնորդները հայտարարություններ են արել մամուլի համար։ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, մասնավորապես՝ երկկողմ առպրաշրջանառությունը մոտ ապագայում կրկնապատկելու և այն 1 միլիարդ դոլարի հասցնելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությանը։ Ղազախստանի ղեկավարը նաև նշել է, որ Աստանան և Բաքուն շահագրգռված են համատեղ ձեռնարկություններ ստեղծելու մեջ, նշելով տրանսֆորմատորների համատեղ արտադրության նախատեսված գործարկումը, բնակելի և ենթակառուցվածքային օբյեկտների շինարարությունը, ինչպես նաև նավաշինության ոլորտում համատեղ նախագծերի մշակումը։
 
Անդրադառնալով գլոբալ ասպեկտներին՝ Կասըմ-Ժոմարտ Տոկաևն ասել է. «Մենք մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային և գլոբալ օրակարգերի հրատապ հարցերի շուրջ: Մենք արձանագրում ենք մեր դիրքորոշումների նմանակությունը բոլոր հրատապ միջազգային քաղաքականության հարցերի վերաբերյալ: Ընդգծվեց բազմակողմ կառույցների շրջանակներում աշխատանքը համակարգելու կարևորությունը: Արտահայտվեց փոխադարձ ձգտումները՝ դեպի տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը»:
 
Ուշագրավ է այն փաստը, որ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը երկու անգամ ընդգծել է, որ Իլհամ Ալիևը հանդիսանում է պատմական մասշտաբի պետական ականավոր գործիչ, ինչը ընդգծում է Ադրբեջանի նախագահի անձի մասշտաբը համաշխարհային քաղաքական համակարգում։
 
Իր հերթին, Ադրբեջանի նախագահը իր ելույթում կիսվել է կարևոր նորությամբ, որը խորհրդանշում է համագործակցության նոր փուլ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ողջ հսկայական տարածաշրջանի համար. «Պետք է ասեմ նաև, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին օկուպացիայից ի վեր։ Եվ առաջին նման տարանցիկ բեռ է հանդիսացել ղազախական հացահատիկի առաքումը դեպի Հայաստան։ Կարծում եմ, սա նույնպես հանդիսանում է նրա լավ ցուցանիշը, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը արդեն ոչ միայն թղթի վրա է, այլ նաև գործնականում»։
 
Իլհամ Ալիևը արտահայտվել է այն ոգով, որ Ադրբեջանի և Ղազախստանի ակտիվ համագործակցությունը ձեռք է բերում կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն, և որ Եվրասիան, Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող նոր տրանսպորտային ուղիների և նախագծերի զարգացման հետ մեծանում է պետությունների առաջնորդների մշտական ուշադրության և ներգրավվածության անհրաժեշտությունը, որպեսզի այս համագործակցությունը վերածել շոշափելի, գործնական արդյունքների։
 
Ի.Ալիևը նաև նշել է Զանգեզուրի միջանցքի նախագծի նշանակալից ներուժի մասին։ Պետության ղեկավարի խոսքով, այս նախագծի շրջանակներում Ադրբեջանում ճանապարհների և երկաթուղիների կառուցումը կավարտվի մինչև հաջորդ տարվա կեսերը։ «Մենք հույս ունենք, որ սա նույն արագությամբ էլ կիրականացվի նաև մյուս երկրների տարածքում, և այդ դեպքում Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջը», - հավելել է Ադրբեջանի նախագահը։
 
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի նախագահի Ղազախստան կատարած պետական այցի շրջանակներում ստորագրվել է՝՝ էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի, թվայնացման և արհեստական բանականության, արդյունաբերական անվտանգության, առողջապահության և վիճակագրության, ինչպես նաև մշակութային և մարդասիրական կապերի ոլորտներում համագործակցության մասին 15 փաստաթուղթ։
 
Եզրափակելով, անհրաժեշտ է նշել, որ Ադրբեջանի և Ղազախստանի միջև հարաբերությունները աչքի են ընկնում համագործակցության սրընթաց աճով. տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքներից (այդ թվում նաև Անդրկասպյան միջանցքի երթուղիներով) մինչև թվային ինտեգրացիա և ներդրումային նախագծեր։ Լրացուցիչ, երկրները ամրապնդում են ռազմատեխնիկական համագործակցությունը. 2024 թվականին ստորագրվել է երկկողմ համագործակցության ծրագիր, անցկացվել են համատեղ ռազմածովային և օդային զորավարժություններ, իսկ 2026 թվականին Ադրբեջանը առաջարկել է անցկացնել Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ պետությունների համատեղ զորավարժություններ։ Միջազգային ասպարեզում Ադրբեջանն ու Ղազախստանը կիսում են ընդհանուր դիրքորոշումներ. երկուսն էլ կողմ են ՄԱԿ-ի բարեփոխմանը, ներառյալ Անվտանգության խորհրդի ընդլայնմանը և միջին տերությունների ու տարածաշրջանային դերակատարների դերի ամրապնդմանը։
 
Կարելի է արձանագրել, որ նախագահ Իլհամ Ալիևի Ղազախստան կատարած պետական այցը նշել է կարևոր ուղենիշ Բաքվի և Աստանայի միջև հարաբերություններում և նոր խթան կհաղորդի երկկողմ կապերին։

Caliber.Az
Դիտումներ: 262

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Գյանջայի դատարան. Ավանեսյանը դատապարտվեցլ է 16 տարվա ազատազրկման

165
25 Դեկտեմբերի 2025 19:11
2

Ադրբեջան - 2025. ինքնիշխանության և միջազգային դիրքերի ամրապնդում Տարվա արդյունքները՝ Թեյմուր Աթաևի հետ

138
24 Դեկտեմբերի 2025 08:50
3

Արդյունաբերություն, էներգետիկա, զբոսաշրջություն. Ղարաբաղը բացահայտում է իր ներուժը Նախագահ Ալիևի այցի արդյունքներով

106
25 Դեկտեմբերի 2025 17:08
4

Ադրբեջան. Արդարության հաղթանակ Ուրբիցիդից մինչև վերածնունդ

101
26 Դեկտեմբերի 2025 16:22
5

«Հայաքվեյի» բենզինային հիստերիան Ռևանշիստները նորից կռվում են իրականության հետ

97
24 Դեկտեմբերի 2025 19:21
6

Առավոտ, որը չպետք է այսպիսին լիներ Հարվածից մեկ տարի անց և առանց պատասխանատվության

88
25 Դեկտեմբերի 2025 12:07
7

Իլհամ Ալիևը դառնում է 64 տարեկան

73
24 Դեկտեմբերի 2025 09:43
8

ՄՀՎԿ. Հայաստանում ընտրությունները հետաքրքրում են Ադրբեջանին

61
26 Դեկտեմբերի 2025 15:53
9

Վագիֆ Խաչատուրյանի առողջական վիճակի մասին

51
24 Դեկտեմբերի 2025 09:15
10

Ադրբեջանական բենզինը Երկու ընկերություն է մատակարարում Հայաստան

49
24 Դեկտեմբերի 2025 17:39
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading