twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..

Հայաստան. Ադրբեջանի հետ նոր պատերազմի վերջին նախապատրաստումներ

Վերլուծություն
A+
A-

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

20 Դեկտեմբերի 2024 14:17

Երևում է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցը՝ տագնապանքին մոտ զգացմունքներ է առաջացրել Հայաստանում։ Հատկապես դժվար է, ակնհայտորեն, տեսնել, թե ինչպես է ռուս լրագրողը գլուխը հավանությամբ թափ տալիս՝ Հայաստանի և նրա հովանավորների վերաբերյալ Ալիևի հայտարարություններին։ Եվ մղձավանջի մեջ հայ տղամարդը չէր կարող երազում տեսնել դա: Երեւանում (արդյո՞ք միայն) որոշել են ջղայնանալ և «պատասխան տալ»։ Այսպես, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադրվել է այսօր հարցազրույց տալ, որում կանդրադառնա տարածաշրջանում տիրող իրավիճակին և խաղաղ գործընթացի մասով ընթացիկ դրությանը, ինչպես նաև պատասխանել՝ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախօրեին հնչեցրած հայտարարություններին, մեղադրանքներին և պահանջներին»։
 
Իսկ առայժմ, Փաշինյանը իր խոսքային ապարատը պատրաստում է  գիտակցության կազուիստական հոսքի նոր գծի մշակմանը՝ «առաջին մարտը» ընդունելու իրավունքը այսօր ստացել է Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա մեկնաբանել է Իլհամ Ալիևի հայտարարությունը այն մասին, որ Հայաստանը մահաբեր զենք է ստանում իր հովանավորներից։
 
«Իրականում, Հայաստանը իր զինված ուժերը արդիականացնում է պաշտպանության, այլ ոչ թե հարձակման համար։ Մենք գնում ենք բացառապես պաշտպանական համակարգեր և մտածում ենք խաղաղության մասին»,- հայտարարել է Քոչարյանը։
 
Այս պնդումը, մեղմ ասած, մոլորեցնում է։ Բաքուն մեկ անգամ չէ, որ հրապարակել է տեղեկություններ Հայաստանին մատակարարվող սպառազինության բնույթի մասին, որոնց մեջ կան նաև հարձակողական զինատեսակներ։ Իսկ Քոչարյանն էլ պնդում է, որ Հայաստանը ձեռք է բերում միայն հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համակարգեր։ Այդ դեպքում նա թող պատասխանի, թե ինչի՞ համար են նախատեսված «Pralay,» մարտավարական բալիստիկ հրթիռները, որոնք Հայաստանը նախատեսում է գնել Հնդկաստանից։ Հուշում՝ այս հրթիռները ունեն 150-ից մինչև 500 կմ գործողության շառավիղ և կարող են արձակվել շարժական կայանից:
 
Ադրբեջանը իհարկե,  ունի հրթիռներ, որոնք կարող են խոցել Հայաստանի ցանկացած կետը, և դա միանգամայն բնական է, քանի որ մենք Երևանին չենք վստահում։ Այստեղ շատ կարևոր է պարզաբանել, որ նման իրավիճակը կապված է Հայաստանի կողմից մեր տարածքների օկուպացիայի երեսնամյա քաղաքականության հետ։ Հիմա, կապիտուլյացիայից հետո, Հայաստանը պետք է ապացուցի, որ Ադրբեջանի նկատմամբ ագրեսիվ պլաններ չունի։ Եվ նման ապացույցներից մեկը կլիներ հարձակողական սպառազինության բացակայությունը։ Եկեք դա համեմատենք պարտված Գերմանիայի կարգավիճակի հետ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմում կրած պարտությունից անմիջապես հետո, ապառազմականացվեց։ Ըստ գաղափարի, Հայաստանին նույն ճակատագիրը պետք սպասեր, սակայն մենք հասկանում ենք, որ Ադրբեջանին արդար պատերազմից և իր հողերը վերադարձնելուց հետ պահել չկարողացած մեծ տերությունները երբեք թույլ չեն տա, ինչպես իրենց է թվում, «Հայաստանի լիակատար նվաստացումը»։ Սակայն իրերի նկատմամբ մեր սթափ վերաբերմունքը չի նշանակում, որ մենք աչք ենք փակելու Հայաստանի չափից ավել սպառազինության վրա։
 
Այնուհետև, և դա պակաս հետաքրքիր չէ, Քոչարյանը մեկնաբանել է նախագահ Ի.Ալիևի հայտարարությունը պայմանական սահմանին ԵՄ-ի առաքելության գործունեությունը դադարեցնելու պահանջի մասին։
 
«ԵՄ-ի դիտորդական առաքելությունը կավարտվի, եթե ստորագրվի խաղաղ պայմանագիրը։ Մեր զինված ուժերը պետք է հասցվեն այնպիսի մակարդակի, որպեսզի կանխեն ցանկացած ագրեսիա»,- ասել է Քոչարյանը։
 
Պատգամավորի խոսքերից ստացվում է, որ ԵՄ-ի առաքելությունն ինչ-որ կերպ Հայաստանին պաշտպանում է Ադրբեջանի կողմից ցանկացած գործողություններից։ Այստեղ պետք է անմիջապես վերապահում անել, որ Ադրբեջանը չի նախատեսում առաջինը ռազմական գործողություններ իրականացնել Հայաստանի դեմ, սակայն հակառակորդի զինված սադրանքին մեր պատասխանը կհետևի անհապաղ։ Եվ նման պատասխանի դեպքում, առաքելության ներկայությունը որևէ զսպող դեր չի խաղա, էլ չասաց այն մասին, որ եվրոպացիները չեն պատրաստվում կռվել Ադրբեջանի հետ։ Բարեբախտաբար, կա դրա ապացույցը՝ միթե՞ ԵՄ-ի առաքելությունը  Հայաստանի զինված ուժերին ինչ-որ կերպ փրկեց «Հատուցում» գործողությունից՝ այս տարվա փետրվարին, երբ ի պատասխան Երևանի զինված սադրանքի՝ Ադրբեջանի ԶՈւ-ն ջախջախիչ հարված հասցրեց պայմանական սահմանին հայկական բանակի դիրքերին։
 
Իսկ միգուցե Հայաստանը և նրա հովանավորները պլանավորում են առաքելությունը վերածե՞լ ՆԱՏՕ-ի լիարժեք ռազմաբազայի: Այդ դեպքում ինչո՞ւ ենք ձեզ հետ խոսում։ Հավանաբար, պետք է գործերը վարել անմիջապես Վաշինգտոնի հետ՝ առանց խոսքը թաքուն մեկ արած հայ միջնորդների տեսքով միջադիրի։
 
Այն ամբողջ հապճեպությամբ, որով Երևանը փորձեց պատասխանել Բաքվին, ինչպես միշտ, զգացվում է՝ բնակչության շրջանում իշխող կուսակցության վարկանիշի հետագա անկումը կանխելու ձգտում։ Փաշինյանը փորձում է ժողովրդին «վաճառել» այն միտքը, որ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման իր քաղաքականությունը տալիս է իր պտուղները, և Արևմուտքը սարի պես կանգնած է իրենց թիկունքում։ Միևնույն ժամանակ, Երևանի կեցվածքում հստակորեն նկատվում է ինքնին Արևմուտքի ստվերը, որը Հայաստանին մանևրելու դաշտ չի թողնում և Հայաստանին ստիպում է հետընթաց չենթադրող հայտարարություններ անել։
 
Ըստ ամենայնի, խաղաղությունը դեռ երկար ժամանակ չի լինի։ Իր արտաքին կուրատորների քմահաճույքներից կախված՝ Հայաստանի համար դա կարող է ցավալի երկար լինել:

Caliber.Az
Դիտումներ: 232

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Հայաստան. Ադրբեջանի հետ նոր պատերազմի վերջին նախապատրաստումներ Caliber.Az-ի բացառիկ տվյալներ

411
11 Մարտի 2025 18:09
2

Արկադի Ղուկասյան. «մեծ Հայաստանի մասին» գաղափարը հեքիաթ է

229
10 Մարտի 2025 15:32
3

Պետական հանձնաժողով. Ղարաբաղում 23 զանգվածային գերեզման է հայտնաբերվել

203
10 Մարտի 2025 12:03
4

Էրդողանը բացահայտում է Ալիևի հետ զրույցի թեմաները

127
11 Մարտի 2025 10:10
5

Բայրամովը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտների մասին

126
11 Մարտի 2025 13:54
6

Արկադի Ղուկասյան. նրան, ով սպանում է կնոջը, երեխային կամ տարեց մարդուն, չի կարելի մարդ անվանել ԼՈՒՍԱՆԿԱՐ

122
11 Մարտի 2025 10:47
7

Հաջիզադե. Մենք Ֆրանսիայից պահանջում ենք դադարեցնել Ադրբեջանին նվաստացնելու իր արշավը

93
11 Մարտի 2025 09:30
8

Դուք երազում էլ չեք տեսել Էմին Գալալիի մտորումները

78
10 Մարտի 2025 18:48
9

Եվրոպան չի հավատացել Մակրոնին Փորձագետները՝ Caliber.Az-կայքում

76
10 Մարտի 2025 17:59
10

Ադրբեջանը կոչ է անում Հայաստանին դադարեցնել կեղծ նարատիվների կրկնությունը

69
11 Մարտի 2025 13:47
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading