twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ֆրանսիայի և Հայաստանի միջև քառորդ միլիարդ եվրոյի արժողությամբ ռազմական պայմանագրեր Նոր սերնդի ինքնագնաց հրետանային հրանոթներ և հակատանկային համակարգեր

12 Նոյեմբերի 2025 18:40

Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության կողմից խորհրդարան ներկայացված զեկույցը դարձավ այն հազվագյուտ դեպքը, երբ փակ ռազմատեխնիկական թեմաան ստացել է պաշտոնական հաստատում։ Փաստաթղթում ուղակիորեն ասվում է Հայաստանի հետ մոտավորապես 274,5 միլիոն եվրո գումարի կնքված պայմանագրերի մասին: Տարիներ շարունակ Փարիզը սահմանափակվել է Երևանին դիվանագիտական աջակցությամբ և բարձրաձայն, երբեմն անհեռատես քաղաքական հայտարարություններով, միաժամանակ խուսափելով «քարերի երկիր» մահացու զենք մատակարարելուց:
 
Փարիզի պաշտոնական բացատրությունը՝ «համագործակցության դիվերսիֆիկացիա», «բացառապես պաշտպանական բնույթի մատակարարումներ» է: Սակայն պայմանագրերի ցանկում կան համակարգեր, որոնք իրենց բնութագրերով անհնար է անվանել «զուտ պաշտպանական»: Ինչպես մենք բազմիցս նշել ենք մեր վերլուծական նյութերում, 155 մմ տրամաչափով «Caesar» ինքնագնաց հաուբիցը հենց այն օրինակն է, որը խաթարում է պաշտոնական բացատրագիրը: Այս համակարգը ակտիվ-ռեակտիվ զինամթերք է արձակում մինչև 42 կիլոմետր հեռավորության վրա, ունի շարժողականություն  և արագ ծավալվողականություն, հարմար է խորը կրակային մարտերի և հակամարտական պատերազմի համար: Նման ինքնագնաց հրետանային հրանոթների մի քանի մարտկոցները՝ օպերատիվ մակարդակի լիարժեք գործիք է, որը հնարավորություն է տալիս հարվածներ հասցնել թիկունքում գտնվող թիրախներին և ստեղծել նոր կրակի ուրվագիծ: «Caesar»-ը ստացած ցանկացած երկիր ինքնաբարեբար իր հրետանու որակը բարձրացնում է նոր մակարդակի վրա:

Բայց այս զեկույցում մեզ ավելի շատ հետաքրքրել է  երկրորդ ասպեկտը, դրանք են՝ շարժական հակատանկային հրթիռային համակարգերը։ Զեկույցում չի նշվում կոնկրետ մոդելը, բայց տրամաբանությունը և Ֆրանսիայի սպառազինության ժամանակակից ուղղությունը հանգեցնում են ամենահավանական պատասխանին. «Akeron MP»։ Համակարգը համատեղում է թիրախավորման ռեժիմը մեկնարկից առաջ և մեկնարկից հետո՝ ձեռքով կառավարման հնարավորության հետ, ինչը թույլ է տալիս թաքստոցների հետևում և բարդ ռելիևֆում գտնվող թիրախների խոցման համար իրագործել վերևից և կորագիծ հարվածներ։ Մարտական նշանակությամբ և հնարավորությունների առումով «Akeron MP»-ը մոտ է իր համաշխարհային անալոգներին.  ամերիկյան «FGM-148 Javelin»-ին՝ իր դասական «տանիքի լայնքով» հետագծով, իսրայելական «Rafael Spike» ընտանիքին (NLOS/MR/LR տարբերակներ),  ինչպես նաև «NLAW» տեսակի ավելի կոմպակտ լուծումներին։
 
Նախորդ սերնդի հակատանկային համակարգերը (օրինակ, «Milan»-ը, որը ֆրանս-գերմանական մշակում է, պատկանում է հակատանկային հռթիռային համակարգերի երկրորդ սերնդին) երկար ժամանակ շահագործաց Հայաստանի համար «Akeron MP»-ին նման համակարգի հնարավոր հայտնվելը կարող է դառնալ որակյալ տեխնոլոգիական ցատկ։ Տարածաշրջանային համատեքստում դերի և արդյունավետության առումով ամենամոտ անալոգը մնում է իսրայելական «Spike» շարքը՝ այս համակարգերը գտնվում են Ադրբեջանի սպառազինության մեջ և բազմիցս ցուցադրվել են մարտական գործողություններում։
 
Սակայն տեխնիկայի մատակարարումը՝ գործարքի միայն մի մասն է։ Ոչ պակաս կարևոր է մարդկային գործոնը. հայ սպաները վերապատրաստվում են Ֆրանսիայում, ընդօրինակում են փորձը, ուսումնասիրում են նոր համակարգերի և լեռնային պայմաններում մարտական գործողությունների կիրառման մարտավարությունը։ Այս նախագծի շրջանակներում Երևանի Վազգեն Սարգսյան անվան ռազմական ակադեմիան համագործակցում է Ֆրանսիայի Սեն-Սիր ռազմական ակադեմիայի հետ, ինչը թույլ է տալիս հարմարեցնել ուսումնական ծրագրերը և կազմավորել սեփական հրահանգչական կադրեր։ Զուգահեռաբար քննարկվում են նաև ռազմաարդյունաբերական  ոլորտում համագործակցության համատեղ նախագծեր։
Կա նաև մեկ այլ, լայն լսարանի համար ավելի քիչ նկատելի կողմ։ ՆԱՏՕ-ի տրամաչափի զենքին անցնելը և ժամանակակից համակարգերի գնումը նշանակում է կախվածություն արևմտյան մատակարարման շղթաներից. զինամթերք, վերանորոգում, պահեստամասեր, սպասարկում՝ այս ամենը վերահսկվում են արտադրողի կողմից։ Եթե Հարավային Կովկասում իրավիճակը նորից դուրս գա քաղաքական շրջանակներից, մատակարարման արագությունը կդառնա կրիտիկական գործոն։ Իսկ Ֆրանսիան  փորձում է Երևանին զենք մատակարարելու միջոցով  Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծել հարմար ուղի քաղաքական և տեխնոլոգիական ազդեցության համար։
 
Ադրբեջանում այս բոլոր գործընթացները ուշադիր արձանագրում են և անում են համապատասխան եզրակացություններ։
 
Այո, «Caesar»-ը և ժամանակակից հակատանկային հռթիռային համակարգերը նոր սպառնալիքներ են ներկայացնում ամրությունների, առաջնային ստորաբաժանումների, տեխնիկայի և ենթակառուցվածքների համար։ Սա է իրականությունը. սպառազինությունը դարձել է քաղաքականության լեզու։ Ֆրանսիան փորձում է բարձրաձայն խոսել այս լեզվով։ Սակայն ադրբեջանական բանակի տրամադրության տակ կա բավարար միջոցներ, որպեսզի համահարթել նման ռիսկերը՝ հետախուզական և հակամարտական հնարավորություններից մինչև անօդաչու համակարգեր և էշելոնացված հակաօդային պաշտպանություն։
 

Caliber.Az
Դիտումներ: 242

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

AZAL-ի ինքնաթիռի աղետը. Պուտինը, Բաստրիկինը և Ռուսաստանի տարբեր վարկածները Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

225
10 Հունվարի 2026 10:38
2

Գերմանիան ողջունել է ադրբեջանական նավթամթերքի նոր խմբաքանակի առաքումը Հայաստան

171
10 Հունվարի 2026 09:58
3

Վլադանկա Անդրեևան հրաժեշտ է տալիս Ադրբեջանին

107
10 Հունվարի 2026 12:53
4

Երևանը Բաքվին առաջարկում է առևտրային գործարք. հրապարակվել է ապրանքների ցանկը

104
10 Հունվարի 2026 10:13
5

Ալեքսանդր Վիննիկով. Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հավատարիմ գործընկերն է

102
10 Հունվարի 2026 11:45
6

Ուկրաինան շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին մարդասիրական օգնության համար

101
10 Հունվարի 2026 12:52
7

Թեհրանը նախատեսում է մինչև ապրիլ հողատարածք գնել Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցման համար

100
10 Հունվարի 2026 11:01
8

Ադրբեջանա-ամերիկյան ապրանքաշրջանառությունը զգալիորեն նվազել է

99
10 Հունվարի 2026 13:47
9

Արզու և Ալյոնա Ալիևաները այցելել են ապաստարան և սոցիալական վերականգնողական կենտրոն

99
10 Հունվարի 2026 12:55
10

Ուջարում բացվել է Հեյդար Ալիևի հիմնադրամի նախաձեռնությամբ կառուցված նոր դպրոց

98
10 Հունվարի 2026 12:27
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading