twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Իներցիայի ստվերները Փաշինյանը պաշտպանվում է նախկին նախագահներից

13 Նոյեմբերի 2025 15:47

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին շարունակվում է, իսկ ավելի ճիշտ՝ սրվում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ղարաբաղյան կլանի միջև պայքարը։
 
Այս դիմակայության հիմնական թեման դարձավ՝ 44-օրյա պատերազմից առաջ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացի շուրջ բանավեճը։ Ղարաբաղյան կլանի առաջնորդները շարունակում են իրենց հայրենակիցների համար ստեղծել նրա տեսիլքը, իբր հենց Փաշինյանն է «փչացրել» իրենց կողմից երկար տարիների ընթացքում կառուցած և տխրահռչակ ստատուս քվոն պահպանելուն ուղղված հայկական դիվանագիտության «անբասիր» գիծը։
 
Երկու օր անընդմեջ երկու քաղաքական գործիչներն էլ՝ մեկը մյուսի հետևից հանդես եկան ծավալուն հարցազրույցով, որոնցում բավականին քաոսային և երբեմն հակասական թեզերով փորձում են ապացուցել, որ այն ամենը, ինչ պետք է աներ Փաշինյանը՝ ընդամենը շարունակեր բանակցային գործընթացը և Ադրբեջանին չգրգռեր «Ղարաբաղը՝ Հայաստան է, և վերջակետ»-ի նման հայտարարություններով։
 
Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջում արձագանքել է այս հայտարարություններին՝ ճիշտ է, ոչ պակաս ծավալուն և քաոսային։ «Քոչարյանի և Սարգսյանի վերջին օրերի հայտարարությունները հաստատում են, որ Ղարաբաղի հարցը «վզափոկ» էր, որի օգնությամբ Հայաստանը դիտավորյալ կապել էին «մոտակա ծառին»։ Ժողովուրդների իրավունքները, պատմական արդարությունը և այլ բարձրաձայն տերմինները ծառայում էին միայն որպես գլխավոր նպատակի քողարկում։ Ողջ բանակցային գործընթացը և առաջարկները ուղղված էին այդ վզափոկի կարճացմանը։ Տարեվերջին կհրապարակվեն  բանակցությունների վերաբերյալ փաստաթղթերը, և այդ ժամանակ ամեն ինչ ավելի ակնհայտ կդառնա», - նշել է նա։
 
Վարչապետը նաև հայտարարել է, որ այս «վզափոկի կարճացման» նպատակը Հայաստանի պետականության փաստացի կորուստն էր, և որ հակամարտությունը կարող էր ավարտվել միայն  այդես։ «Քոչարյանն ու Սարգսյանը առաջարկում են վերադառնալ այս սցենարին, որը գրվել և իրականացվել է «Լենին, կուսակցություն, Գորբաչով» կարգախոսի ներքո (այս կարգախոսների ներքո Հայաստանում անցնում էին՝ նախորդ դարի 80-ական թվականների վերջում «միացում» շարժման աջակցության հանրահավաքները։-Խմբ.)  և, ամենայն հավանականությամբ, ՊԱԿ-ի հովանու ներքո», - հայտարարել է վարչապետը։
 
Փաշինյանի որոշ չափով խառնաշփոթ հայտարարությունները, ըստ էության, իրենց լեյտմոտիվով ունեն՝ ոչ միայն ռուսական հատուկ ծառայությունների հետ սերտ կապերի մեջ ղարաբաղյան կլանին մեղադրանքներ, այլ նաև Մոսկվայի կողմից քննարկվող ժամանակահատվածում Հարավային Կովկասում քաղաքական կարգի իր տեսլականը պարտադրելու ձգտումների ակնարկ։
 
Եվ այսօր Փաշինյանը ելույթ ունեցավ ճեպազրույցի ժամանակ, որտեղ, ի թիվս այլ բաների, վերահաստատեց՝ բանակցային գործընթացի մանրամասները շուտով հրապարակելու իր մտադրությունը։
 
Այստեղ պետք է նշել, որ, ինչպիսին էլ լինեին այս կամ այն արտաքին ուժերի ցանկությունները և իր ժամանակին Երևանը ինչպիսի գիծ էլ անցկացներ՝ Բաքուն չէր ընդունի՝ բոլոր օկուպացված տարածքների վերադարձը և Ղարաբաղի ամբողջ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումը չնախատեսող կարգավորման ոչ մի տարբերակ։
 
Ակնհայտ է, որ բանակցությունները փակուղի մտան ոչ թե «հեղաշրջման» պատճառով, այլ պաշտոնական Երևանի՝ այս դեպքում, ինքնին Փաշինյանի իներցիոն մտածողության հետևանքով։ Ադրբեջանը գնալով ավելի համառորեն էր պահանջում իրենը, և ղարաբաղցի պաշտոնյաներին պարզապես բախտը բերեց, որ այդ պահին հատկապես նրանք չէին իշխանության ղեկին։
 
Փաշինյանական «Ղարաբաղը Հայաստան է,  և վերջակետ» հայտարարությունը, ըստ էության, հուսահատության ժեստ էր՝ Բաքվին մարտահրավեր նետելու փորձ այն իրավիճակում, երբ մանևրելու հնարավորությունն արդեն անհնար էր։ Այստեղ Փաշինյանը հենց գործեց Քոչարյանի և Սարգսյանի տրամաբանությամբ, միայն այն տարբերությամբ, որ նրան բաժին ընկավ այդ սյուժեյի ամենանշնորհակալ՝ վերջնական մասը։ 
 
Հակամարտության զարգացումը օբյեկտիվորեն տեղ չթողեց գործընթացի հետագա ձգձգման համար։ Բայց նախապես իր պարտությունը ընդունելու համար նա չուներ ոչ քաղաքական կամք, ոչ ներքին վճռականություն։ Ահա և նա ստիպված էր, բառի իսկական իմաստով, սկսել պարել՝ «ինչ ուզում է թող լինի» սկզբունքով։
 
Հիմա Փաշինյանը զղջում է դրա համար՝ ինչի մասին նա վերջերս ավելի հաճախ է ասում։ Նա հասկանում է, որ նա պետք է ի սկզբանե կանգներ Ադրբեջանի հետ հաշտեցման ուղու վրա, այլ ոչ թե վաստակեր (ինչպես ընդգծում են նրա ընդիմախոսները) իր խոսքը խախտած և իրեն որպես թույլ զորապետ դրսևորած մարդու համբավը։
 
Այսօր նա փորձում է շտկել իրավիճակը՝ կառուցելով խաղաղության ուղի և ապացուցելով որ այս ուղուն այլընտրանք չկա։ Բայց անցյալի ստվերները առաջվա պես նրան բռնել են իրենց կպչուն ճանկերով՝ փորձելով քաշել ներքև՝ առասպելական Հայաստանի մութ ու բորբոսնած  որովայնի մեջ։

Caliber.Az
Դիտումներ: 197

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Աշխարհ առանց դիմակների. Ոչ թե օրենքի ուժը, այլ ուժի իրավունքը Սամիտ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

139
13 Հունվարի 2026 09:07
2

Կայսերական մտրակ և Երևանի արձագանքը Սոլովյովը սպառնում է Հայաստանին

128
13 Հունվարի 2026 15:49
3

Երկպառակության գինի Ալկոհոլային չարաշահումներ Հայաստանում

124
13 Հունվարի 2026 09:20
4

ԱՄՆ-ը Լատինական Ամերիկայում և Իրանի հանելուկը Էլմար Մամեդյարովը՝ Caliber.Az կայքում

104
14 Հունվարի 2026 09:58
5

Խաղաղության վառելիքը՝ ընդդեմ ռևանշիստների հիստերիայի Տարանցում, առևտուր, խաղաղության գործընթաց

94
13 Հունվարի 2026 12:57
6

Ադրբեջանը հաջողությամբ կառուցում է երկաթուղի դեպի Թուրքիա և Հայաստան ԼՈՒՍԱՆԿԱՐ

73
14 Հունվարի 2026 13:06
7

Կրոնը որպես զենք Ռևանշիստների ձախողված խաղադրույքը

72
14 Հունվարի 2026 15:17
8

Իլհամ Ալիև. Մենք լուծեցինք շեհիդների արյան վրեժը

67
14 Հունվարի 2026 09:34
9

Ադրբեջանի առաջնորդ. Մենք կվերականգնենք Աղդերեն

66
14 Հունվարի 2026 09:51
10

Ադրբեջանի նախագահ. Կյանքը վերածնվում է Աղդերեում, Խոջալիում, Խանքենդիում և Խոջավենդում

66
14 Հունվարի 2026 09:31
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading