Ժամանակով և հաղթանակով փորձարկված Սահմանադրություն Թեյմուր Աթաևի ակնարկը
Անկասկած, նախագահ Ի.Ալիևի կարգադրությամբ «Սահմանադրության և ինքնիշխանության տարի» հայտարարված այս տարի Ադրբեջանում Սահմանադրության օրը առանձնահատուկ նշանակություն ունի: Ինչպես նշվում է՝ 1995 թվականի նոյեմբերի 12-ին Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի անմիջական ղեկավարությամբ նախապատրաստված և ընդունված փաստաթղթում՝ Ադրբեջանի Հանրապետության առաջին Սահմանադրությունը կարևորագույն օրենսդրական հիմքի դեր է խաղացել՝ մեր պետության անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար:
2020 թվականի Հայրենական պատերազմում պատմական հաղթանակով և 2023 թվականին անցկացված հաջող հակաահաբեկչական գործողությամբ Ադրբեջանի Սահմանադրության իրավական ուժը լիովին վերականգնվել է մեր երկրի ամբողջ տարածքում: Այս նոր պատմական իրողություններում Ադրբեջանը «էլ ավելի վճռականորեն և սկզբունքայնորեն է շարունակում իր անկախ քաղաքականությունը՝ հիմնվելով Սահմանադրության պահանջների և իր ինքնիշխան իրավունքների վրա», վստահորեն առաջ շարժվելով դեպի իր ռազմավարական նպատակներին հասնելուն:
Համազգային առաջնորդը հատուկ ընդգծել է, որ սահմանադրությունը՝ դա փաստաթուղթ է, որի վրա է առաջին հերթին դրվում երկրի պետական անկախությունը, նրա կայունությունը և այս մեծագույն նվաճումը պաշտպանելու և պահպանելու սկզբունքների արտացոլման խնդիրը։ Սահմանադրությունը՝ նշել է նա, պետք է լինի հարատև՝ մի փաստաթուղթ, որը կարող է արտացոլել ինչպես ներկայիս պատմական փուլը, այնպես էլ պետության ապագան։ Հետևաբար, ասել է նա, նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց կարճ ժամանակ առաջ. «մենք գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որը կրելու ենք՝ ապագա սերունդների առջև այս կարևոր փաստաթղթի ընդունման համար»։
Դրա հետ մեկտեղ Հեյդար Ալիևը բացահայտել է նաև հարցի կարևորագույն պատմական կողմը։ Այսպես, 2001 թվականին նա հիշեցրել է, որ ազատության և անկախության ոգին միշտ ապրել է ադրբեջանական ժողովրդի մեջ, սակայն ԽՍՀՄ-ում 70 տարի գերիշխած կոմունիստական գաղափարախոսությունը թույլ չի տվել այդ ձգտումների իրականացմանը։ Իր խոսքերը հիմնավորելու համար Հեյդար Ալիևը բերել է մի օրինակ. 1977 թվականին Խորհրդային Միության նոր սահմանադրության ընդունումից հետո, 1978 թվականին հաստատվեցին նաև միութենական հանրապետությունների սահմանադրությունները։ «Ադրբեջանի Սահմանադրության նախագծում,- նշել է նա,- մենք ներառեցինք հոդված այն մասին, որ հանրապետությունում պետական լեզու է հանդիսանում ադրբեջաներենը։ Մոսկվան կտրականապես դեմ էր դրան՝ հայտարարելով նման գաղափարի իրականացման անհնարինության մասին»։
Սակայն շնորհիվ նրան, որ «մենք դրսևորեցինք մեծ համառություն և հաղթահարեցինք ուժեղ դիմադրությունը», 1978 թվականին ադրբեջաներենը մեր հանրապետության Սահմանադրության մեջ ամրագրվեց որպես պետական լեզու։ Դրանով հանդերձ հաջողվեց «մարդկանց մեջ արթնացնել ազգային գիտակցությունը, ազգային ոգին, մեր լեզվի նկատմամբ հարազատ վերաբերմունքի և սիրո զգացումը»։
Հետևաբար բոլորովին ոչ պատահականորեն՝ 1995 թվականին Ադրբեջանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունման նախօրեին Հեյդար Ալիևը բարձրաձայն հայտարարեց. «Հիմա մենք ինքներս՝ բացարձակապես անկախ, առանց որևէ պետության, որևէ կենտրոնի, անկախ որևէ մեկի՝ ինքներույն ենք ընդունում այն»։
Երեք տարի անց, ելույթ ունենալով Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 80-ամյակին նվիրված Միլլի Մեջլիսի նիստում, Հեյդար Ալիևը ընդգծել է, որ 1995 թվականի նոյեմբերին համաժողովրդական քվեարկությամբ անկախ Ադրբեջանի Սահմանադրության ընդունումը դարձել է XX դարի կարևորագույն պատմական իրադարձություններից մեկը։
Ադրբեջանի Սահմանադրության ընդունումից մեկ ամիս առաջ Համազզգային առաջնորդը նշել է, որ Հիմնական օրենքը պետք է լինի հարատև։ «Դա շատ լավ կլիներ, ես անձամբ կցանկանայի դա, - ընդգծել է Հեյդար Ալիևը։ - Եկեք այնպես անենք, որպեսզի այն հարատև լինի»։
Այսօր երկրի բոլոր քաղաքացիների հավասարության կարևորագույն սկզբունքները՝ անկախ ազգությունից, լեզվից և կրոնից, ինչպես նաև ազգային, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության երաշխիքները հռչակող անկախ Ադրբեջանի Սահմանադրությունը մնում է ուժեղ, հզոր և հիմնարար։ Այն շարունակում է ապահովել Ադրբեջանի լիակատար անկախությունը, երկրի տարածքային ամբողջականությունը և ադրբեջանական ժողովրդի իրավունքների անձեռնմխելիությունը։
Ներկա պատմական փուլում՝ հաղթանակած երկրի, հաղթանակած ժողովուրդի կարգավիճակում մենք առանձնահատուկ զգացմունքով ենք ընկալում՝ Հեյդար Ալիևի կողմից մեր Սահմանադրությանը, որպես «ադրբեջանական ժողովրդի անցած պատմական զարգացման տրամաբանական արդյունքի» տված գնահատականը։
Պետության սահմանադրության հիմնական որակներից մեկն է հանդիսանում նրա կայունությունը։ Իսկ երկրում անցկացվող լայնածավալ բարեփոխումների շրջանակներում Հիմնական Օրենքի տեքստում հանրաքվեներով հաստատված փոփոխությունները ոչ մի կերպ չեն ազդել դրա հիմնարար ուղվածության և հիմքի վրա։ Դրանց նպատակը կայացել է բացարձակապես մարդու իրավունքները և ազատությունները ավելի արդյունավետորեն ապահովելու, ինչպես նաև պետական կառավարման մեխանիզմի կատարելագործման մեջ՝ ներառյալ օմբուդսմենին և Սահմանադրական դատարանին դիմելու քաղաքացիների իրավունքներին վերաբերվող փոփոխությունները և այլ դրույթներ։
Ահա թե ինչու է պետության ղեկավարը ընդգծում, որ համընդհանուր արժեքների վրա հիմնված Ադրբեջանի Սահմանադրությունը «ունի մեծ իրավական, քաղաքական և գաղափարախոսական ներուժ՝ ծառայելով ադրբեջանական ժողովրդի բարօրությանը»։
Խիստ խորհրդանշական է, որ քաջարի ադրբեջանական բանակի փառահեղ հաղթանակի հինգերորդ տարեդարձի, ինչպես նաև Պետական դրոշի օրվան նվիրված տոնակատարություններից հետո մենք նշում ենք Սահմանադրության օրը։ Մեր կյանքի՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ազգային և հոգևոր արժեքների, դրոշի, զինանշանի և օրհներգի հետ միասին ադրբեջանականությունը ձևավորող համակարգաստեղծ հոլովումներից մեկը հանդիսացող Հիմնարար օրենքի օրը։
Այս օրը հատուկ գույներով է լուսավորվում՝ Ադրբեջանի, որպես ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի օրակարգը ձևավորող առանցքային աշխարհաքաղաքական դերակատարից մեկի վերածվելու ֆոնին։ Ինչում համոզվում ենք մենք ինքներս՝ և ամբողջ աշխարհը։ Այս գործընթացի հիմքում դրված է՝ նախագահ Իլհամ Ալիևի կողմից Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի դրած ամուր հիմքի ամրապնդումն ու զարգացումը։







