twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Տրագիկոմիկ Տոնոյան Հոխորտանքից մինչև խայտառակություն

13 Նոյեմբերի 2025 19:09

Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, որում նա կրկին փորձել է արդարանալ 2020 թվականի աշնանային 44-օրյա պատերազմում հայկական բանակի ջախջախիչ պարտության համար, ոչ այլ ինչ է, քան պատմությունը վերաշարադրելու խղճուկ փորձ։
 
Նրա. «Պատերազմը հրահրեց ադրբեջանական կողմը» արտահայտությունը՝ արդեն բոլորին ձանձրացրած, վաղուց իրավացիության նույնիսկ խաբուսիկ նշույլը կորցրած ձայնասկավառակ է, էլ չասած արդեն այն մասին, որ այն անհամեմատելիորեն հեռու է իրականությունից։
 
Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ավարտից արդեն անցել է հինգ տարի, բայց Տոնոյանը առաջվա պես խոսում է նույն տոնով, ինչ պատերազմի ժամանակ։ Վստահությամբ, հոխորտանքով, ինքնագոհությամբ։ Սակայն այս ամենը ոչ այլ ինչ է, քան խաբուսիկ փայլ, որի հետևում թաքնված է վախ ակնհայտի հանդեպ. հենց նրա անպատասխանատու հռետորաբանությունը, քաղաքական կուրությունը և իրականության անըմռբնողությունը հանդիսացան հայկական բանակի պարտության գործոններից մեկը։
 
Տոնոյանի հայտնի. «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» արտահայտությունը դարձավ այն կեղծ վստահության խորհրդանիշներից մեկը, որով տարիներ շարունակ ապրել է հայ հասարակությունը։ Եվ հիմա նախկին նախարարը պնդում է, որ դա եղել է «ներքին լսարանին» հասցեագրված «ընտանեկան զրույց»։ Մնում է միայն նրանից լսել, որ դա ասել է խիստ հարբած վիճակում։ Մի խոսքով, Տոնոյանը լիովին կարող էր նմանվել «Ադամանդե ձեռքը» կատակերգության հերոսուհիներից մեկին, որը ողբում էր. «Ես մեղավոր չե՜մ։ Նա ինքը եկա՜վ»։
 
Սակայն, ինչպես էլ նա խորամանկի, հենց այդպիսի «ներքին զրույցներն» են ձևավորել «հայկական բանակի անպարտելիության» մասին կոլեկտիվ պատրանքը։ Փաստորեն, պատերազմի եզրին գտնվող երկրի պաշտպանության նախարարը, ուժերի հավասարակշռությունը սթափ վերլուծելու փոխարեն, զբաղված էր հանրությանը ոգևորելով։ Նա ոչ միայն հանրությանը չնախապատրաստեց իրականությանը, այլ նաև դիտավորյալ կերակրեց առասպելներով։ Իսկ երբ պատրանքը ցրվեց, նա առաջինն էր, որ փորձեց ազատվել պատասխանատվությունից։
 
Տոնոյանի ասելով, բոլորը մեղավոր են, բացի նրանից։ Ե՛վ միջազգային իրավիճակը, և՛ «ադրբեջանական սադրանքը», չնայած իրականում՝ ևս մեկ անգամ ընդգծենք՝ մեր երկիրը վերականգնում էր իր տարածքային ամբողջականությունը՝ ՄԱԿ-ի Կանոնադրության շրջանակներում։
 
Այս ամենը միասին հնչում է չսերտած դասի համար դպրոցականի փնթփնթոցի պես, իսկ Տոնոյանը պարզապես տրագիկոմիկի  տեսք ունի, հուսահատորեն փորձելով թեկուզ ինչ-որ կերպ կոծկել իր անզորությունը և հրաժարվելով ընդունել ակնհայտը. Հայաստանը պարտվեց, քանի որ երկար ժամանակ ապրում էր ինքնախաբեության գերության մեջ։
 
Այս բոլոր տարիների ընթացքում հայկական քաղաքական և ռազմական վերնախավը հասարակությանը ներշնչել է հետևյալ դրույթները. «ստատուս քվոն ընդմիշտ է»; «Ադրբեջանը հաշտվել է»; «Հայկական բանակը անպարտելի է»; «Ղարաբաղը՝ բնիկ հայկական հող է»։
 
Եվ Տոնոյանը ոչ թե պարզապես այս համակարգի մի մաս էր՝ նա դրա առաջնագծում էր, ինչպես այն ժամանակվա օկուպացված ադրբեջանական հողերում անօրինական բնակվող հայերը, որոնք իրենց և ուրիշներին վստահեցնում էին, որ սա «ընդմիշտ» է։ Հիշում եմ, 44-օրյա պատերազմի ժամանակ նրանք երդվեցին, որ «երբեք չեն լքի Ղարաբաղը», «կդիմանան մինչև վերջ», պարծենում էին հորինվածքներով՝ դրանց հեղինակությունը վերագրելով Հերոդոտոսին և Պլինիոս Կրտսերին,  կառուցում էին ամբողջությամբ կեղծիքով տոգորված կառուցվածքներ «հայ ոգու դարավոր անսասանության» մասին։
 
Այս ամենը փշրվեց իրականության գրանիտի վրա։ Հայկական բանակի անպարտելիության մասին առասպելը փլուզվեց ադրբեջանական պետության «Երկաթե բռունցքի» ուժեղ ճնշման տակ՝ հայ զինվորները խայտառակ կերպով փախան մարտադաշտից՝ անօգուտ հնոտիքի պես թողնելով այն զենքն ու տեխնիկան, որոնց մասին այդքան հպարտորեն պատմում էին իրենց «շքերթներում» և որոնք անօգուտ դուրս եկան ժամանակակից տեխնոլոգիաների և Ադրբեջանի կազմակերպված ռազմավարության առջև։ Իսկ նրանք, ովքեր դեռ երեկ բարձրաձայն հռչակում էին «արցախի հավերժության» մասին, թռչկոտելով վազում էին դասալիք զինվորների և սպաների հետևից՝ իրենց հետ տանելով տնական կահ-կարասիք, պատուհանների շրջանակներ և զուգարանակոնքեր։
 
Տոնոյանը նույն խմորից է, միայն թե սանիտարատեխնիկական հարմարանքերի փոխարեն նա ունի մի պարկ հայտարարություններ, որոնցից նա հիմա հրաժարվում է այնպիսի արտահայտություններով, ինչպիսիք են. «Ես դա նկատի չունեի»; «Ես բոլորի համար չէի ասում»; «Ինձ սխալ հասկացան»։ Բայց նա որքան շատ է փորձում խուսափել պատասխանելուց, այնքան ավելի են նրան ներքաշում կեղծիքի սորուն ավազները։
 
Փաստը, ինչպես հայտնի է, համառ բան է, և այս դեպքում այն կայանում է նրանում, որ Հայաստանի այդ ժամանակվա պաշտպանության նախարարի. «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» արտահայտությունը  հանդիսացել է հայերի համոզմունքի արտացոլումը նրանում, որ կարելի է ուժով պահել օտար հողերը՝ անտեսելով միջազգային իրավունքը և առողջ բանականությունը։ Եվ այս ինքնավստահությունը թանկ նստեց Հայաստանի վրա։

 

Caliber.Az
Դիտումներ: 228

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Անվտանգության խորհրդի փակուղի Փոփոխությունները աշխարհն է պահանջում

226
02 Հունվարի 2026 11:09
2

Խաղաղ գործընթացի ճարտարապետությունը 2025 թվականը՝ որպես բեկումնային Հարավային Կովկասի համար

123
03 Հունվարի 2026 16:03
3

«Անսանձ Կուրը» և նման ժամանակը Սամիտ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

77
03 Հունվարի 2026 09:05
4

Շուշաքենդ գյուղը դիմավորեց իր առաջին զինվորին ԼՈՒՍԱՆԿԱՐ

75
05 Հունվարի 2026 14:01
5

Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պատվիրակությանը ԼՈՒՍԱՆԿԱՐ

70
05 Հունվարի 2026 09:21
6

Լեյլա Ալիևան կիսվել է Խիլ գյուղից հրապարակմամբ

56
03 Հունվարի 2026 16:06
7

Հաջիև. Հարավային Կովկասի տարածաշրջանում շատ բան է արմատապես փոխվել PBS-ի տեսասյուժե

56
02 Հունվարի 2026 23:14
8

Aztelecom-ն ընդլայնում է կապի և ինտերնետային ենթակառուցվածքները Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում

54
05 Հունվարի 2026 13:39
9

Ադրբեջանում կոշիկի արտադրությունն աճում է

51
03 Հունվարի 2026 11:38
10

Վրաստանը երեք անգամ ավելացրել է Ադրբեջանից թեյի ներմուծման ծախսերը. ԹՎԵՐ

48
03 Հունվարի 2026 11:27
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading