Հայտնի է դարձել՝ Ադրբեջանից Սաուդյան Արաբիա մեկնած ուխտավորների թիվը
Բաքվի և Սաուդյան Արաբիայի քաղաքների միջև ուղիղ չվերթերի թիվը հասել է շաբաթական 20-ի։ Ուրախ եմ հայտարարել՝ Բաքու-Ջիդդա երթուղու Flynas էժան ավիաընկերության կողմից իրականացվող թռիչքների թվի ավելացման մասին։ Չվերթների թիվը շաբաթական երեքից հասցվել է յոթի, այսինքն՝ ամսական ավելի քան 80 չվերթ։ Մենք ակնկալում ենք, որ այս նախաձեռնությունը թույլ կտա ավելի շատ ուխտավորների Ադրբեջանի Հանրապետությունից այցելել երկու Սուրբ մզկիթներ և մեկնել Թագավորության այլ տարածաշրջաններ։
Ինչպես հայտնում է AZERTAC-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է այցով Բաքվում գտնվող՝ Սաուդյան Արաբիայի Թագավորության Հաջի և Ումրայի հարցերով նախարար Թավֆիք բեն Ֆաուզան Ալ Ռաբիան:
Նախարարը նշել է, որ կառավարական կազմակերպությունների և մասնավոր հատվածի համատեղ համակարգված ջանքերը նպաստել են՝ Ադրբեջանի Հանրապետությունից ուխտավորների թվի ավելացմանը, որը 2023 թվականին կազմել է 15 հազար 380 մարդ։
«Մենք ներկայումս համագործակցում ենք մի շարք պետական կառույցների և մասնավոր ընկերությունների հետ՝ հանրությանը հասանելի դարձնելու պատմական վայրերը, հուշարձանները և մարգարեի կյանքին առնչվող այլ ոլորտները: Այսօր ես արդյունավետ և կառուցողական հանդիպում ունեցա՝ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։ Մենք քննարկել ենք մի շարք նախաձեռնություններ և միջոցներ՝ օգտագործելու բոլոր հնարավորությունները՝ պարզեցնելու ընթացակարգերը Ադրբեջանի Հանրապետությունից մեր երկիր այցելող ավելի շատ ուխտավորների և հյուրերի համար», - ասել է նախարար Թաուֆիկ բին Ֆաուզան Ալ Ռաբիան: