twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

«Եթե Ադրբեջանի պայմանները չկատարվեն, ապա մեկնարկվելու է ԵԽ-ից դուրս գալու գործընթացը» Ֆարհադ Մամեդովի՝ դատողությունները

13 Սեպտեմբերի 2024 14:25

Քաղաքագետ, Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը իր Տելեգրամ ալիքում հարց է տվել՝ ինչի՞ն է հանգեցնելու կրքերի հերթական սրումը Ադրբեջանի ու եվրոպական կառույցների, մասնավորապես ԵԽԽՎ-ի միջև։
 
«Ադրբեջանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությունը ինստիտուցիոնալորեն ընդգրկում է երեքուկես կառույց.
 
- Եվրոպայի խորհուրդ (այդ թվում նաև ԵԽԽՎ) - հանդիսանում ենք լիիրավ անդամ;
 
- ԵԱՀԿ - լիիրավ անդամ, կիսամեռ կառույց;
 
- Եվրամիություն - կա փոխհարաբերությունների մասին պայմանագիր և էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին հուշագիր։
 
- Եվրոպական քաղաքական համայնք – դառայժմ  ԵԱՀԿ-ին փոխարինող փոխգործակցության ձևավորվող ձևաչափ է:
 
44-օրյա պատերազմից հետո միայն ԵՄ-ն՝ բանակցային գործընթացում դեր խաղալու հնարավորություն ուներ, սակայն ԵՄ Խորհրդի նախագահ Միշելի՝ Գրանադայի հայտարարության տակ ստորագրության պատճառով ԵՄ-ի միջնորդական առաքելությունը ձախողվեց։
 
Դրա հետ մեկտեղ, ԵՄ-ի կառույց՝ Եվրախորհրդարանը, ամենաարմատական հակաադրբեջանական դիրքորոշում գրավեց։ ԵԽ-ի օրինակին հետևեց նաև ԵԽԽՎ-ն՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, որտեղ Ադրբեջանը հանդիսանում է լիիրավ անդամ և ԵԽԽՎ-ում ներկայացված է ազգային պատվիրակությամբ։
 
Գերմանացի պատգամավոր Շվաբեի կողմից Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավը հանգեցրեց՝ Միլլի Մեջլիսի և ԵԽԽՎ-ի միջև հարաբերությունների ճգնաժամին։ Ադրբեջանական պատվիրակությունը մեկ տարով սառեցրեց իր մասնակցությունը, իսկ դրանից հետո ԵԽԽՎ-ն դադարեցրեց ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։
 
ԵԽԽՎ-ի նման վերաբերմունքի պատճառ է հանդիսանում՝ Ղարաբաղում Հայաստանի զինված ուժերի մնացորդները ոչնչացնելու և ամբողջ տարածքում Ադրբեջանի ինքնիշխանությունը վերականգնելուն ուղղված՝ Ադրբեջանի սեպտեմբերյան հակաահաբեկչական գործողությունը։ Եվրոպայում չեն կարող հաշտվել այն մտքի հետ, որ Ադրբեջանը կարողացել է դա անել, քանի որ ենթադրվում էր, որ հատկապես Եվրոպան է՝ Ադրբեջանի շահերի հաշվին գրավելու տարածաշրջանում մշտական արբիտրի տեղը։
 
Մի քանի ամիսների ընթացքում ԵԽԽՎ-ի անդամ մի շարք երկրների ազգային պատվիրակությունները՝ հարաբերությունները կարգավորելու և ադրբեջանական պատվիրակության վերադարձի նպատակով դիմել են ԵԽԽՎ։ Սակայն այս բոլոր կոչերը անտեսվեցին։
 
Ադրբեջանը իր հերթին ԵԽԽՎ-ին չհրավիրեց  խորհրդարանական ընտրություններում մոնիտորինգ անցկացնելու, ինչպես նաև արգելել է երկիր մուտք գործել բոլոր նրանց, ովքեր քվեարկել են ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կասեցնելու օգտին...
 
Եվ սա տրամաբանական է, ինչու՞ հրավիրել և երկիր մուտք գործելու հնարավորություն տալ մի կազմակերպության ներկայացուցիչներին, որը վարձահրավիրված է և  տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը վերականգնելու համար պատժամիջոցներ է կիրառում Ադրբեջանի դե՜մ։
 
Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իտալիայում ֆորումին իր ելույթի ժամանակ նշել է, որ Ադրբեջանը կվերացնի ԵԽԽՎ-ի անդամների՝ երկիր այցելելու արգելքը այն բանից հետո, երբ այդ կազմակերպությունում վերականգնվեն ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Ադրբեջանի այս կառուցողական դիրքորոշումը վրդովմունքի է արժանացել ԵԽԽՎ-ում, հատկապես պատգամավոր Շվաբեի ու նրա կամակատարների մոտ։
 
Ճգնաժամի հերթական սրումը տեղի ունեցավ բոլորովին վերջերս, երբ Ադրբեջանին ստիպում են համագործակցել Խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի հետ, այսինքն մեղադրվող և ձերբակալված հայ անջատողականների թեմայով։
 
Նման պահվածքը չի կարող անպատասխան մնալ։ Ադրբեջանը տարածքային ամբողջականության և արդարության վերականգնման թեմայով թույլ չի տա ցանկացած արտաքին միջամտություն՝ հենց այսպես են Ադրբեջանում վերաբերվում ձերբակալված Հայաստանի 23 քաղաքացիների թեմային։ Եթե տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, արդարության վերականգնման պատճառով Ադրբեջանը ստիպված լինի լքել Եվրախորհուրդը, ապա դա կարվի։ Եվ թող ոչ ոք չկասկածի դրանում:
 
Դիվանագիտական աղբյուրներից, որոնց հետ տեղի է ունենում կարծիքներ փոխանակում, հայտնի է, որ Ադրբեջանը նախապատրաստվել է իրադարձությունների նման զարգացմանը և կարող է՝ ԵԽ-ից դուրս գալու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, չսպասելով հերթական հակաադրբեջանական քայլերին։
 
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում կարող է նորմալացում տեղի ունենալ... Եթե այդ պայմանները չկատարվեն, ապա մեկնարկվելու է դուրս գալու գործընթացը»,- գրել է Ֆարհադ Մամեդովը:

Caliber.Az
Դիտումներ: 1363

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Բաքվի չեզոքությունը՝ անփոփոխ է, մարդասիրական օգնությունը՝ թափանցիկ Կործանիչների մասին տաբլոիդային ֆանտազիա՝ ընդդեմ իրականության

216
24 Նոյեմբերի 2025 19:31
2

«Բաքվին և Երևանին հարկավոր է խաղաղություն։ Մնացած բոլոր տարբերակները մենք արդեն փորձել ենք...» Սամվել Մելիքսեթյանը՝ Caliber.Az կայքում

155
27 Նոյեմբերի 2025 15:55
3

«Մեծ վերադարձ». Մամեդբեյլին ընդունում է նոր բնակիչներին

137
24 Նոյեմբերի 2025 17:30
4

Վարդանյանի գործով դատավարության ժամանակ դիտարկվել է շտապօգնության մեքենայի գնդակոծության հետ կապված դրվագը ԼՈՒՍԱՆԿԱՐ

136
25 Նոյեմբերի 2025 09:22
5

Շուշայում անցկացվել է Ադրբեջանի և Թուրքայի ուղեղային կենտրոնների առաջին ֆորումը

134
24 Նոյեմբերի 2025 18:34
6

Բաքու - Երևան. «Խաղաղության կամուրջ»՝ հին դառնությունների միջով Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

118
25 Նոյեմբերի 2025 09:28
7

Հայերն ու ադրբեջանցիները Բաքվում «Խաղաղության կամուրջ» են ստեղծում

110
24 Նոյեմբերի 2025 09:19
8

«Խաղաղության կամուրջը» ապագայում ենթադրում է հանդիպումներ քաղաքացիական հասարակության ավելի շատ ներկայացուցիչների հետ. Ֆարհադ Մամեդով

103
24 Նոյեմբերի 2025 09:28
9

Ադրբեջանի ազատագրված տարածքներում ստեղծվել են նոր փոքր ընտանեկան ձեռնարկություններ

98
24 Նոյեմբերի 2025 21:20
10

Վենեդիկություն երևանյան ձևով Նախկին խմբագրի շրջագայությունը և նրա պատմվածքները

97
25 Նոյեմբերի 2025 17:33
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading