Հունգարիան ԵՄ-ից պահանջում է ավելացնել ադրբեջանական գազի համար թողունակությունը
Պաշտոնական Բուդապեշտը դիմել է Եվրամիությանը՝ պահանջելով ավելացնել բնական գազի թողունակությունը՝ Ադրբեջանից ներմուծումն ավելացնելու համար։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է՝ Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Մենք խնդրել ենք Եվրամիությանը ավելացնել հարավ-արևելյան Եվրոպայում խողովակաշարերի ցանցի թողունակությունը, որպեսզի մենք կարողանանք ավելի շատ գազ գնել Ադրբեջանից, Քաթարից, Թուրքիայից, որոնց հետ մենք արդեն պայմանագրեր ունենք կամ պատրաստվում են պայմանագրեր։ Առանց գազամուղի թողունակությունը ավելացնելու, մենք չենք կարողանա լուծել այս հարցը», - չորեքշաբթի Բաքվում կայացած էներգետիկ ֆորումի ժամանակ ասել է Սիյարտոն:
Նա նշել է նաև, որ Եվրոպան ուժեղ ճնշում է գործադրում Հունգարիայի վրա՝ դիվերսիֆիկացնելու գազի մատակարարումները։