«Նրանք այնքան շատ լեգենդներ են հորինել իրենց պատմության մասին, որ իրենք էլ են սկսել հավատալ իրենց հորինածին» Ալիևը՝ հայկական ֆանտազիաների մասին
Հայերն իրենց երեխաներին դաստիարակում են Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ ատելության ոգով:
Այս մասին նոյեմբերի 25-ին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում, տեղեկացնում է «Ազերթաջ»-ը:
«Ինչ վերաբերում է տարածաշրջանում խաղաղ գոյակցության տրամադրություններին, ապա տասնամյակներ շարունակ հայ հասարակությունը թունավորվել է, թունավորվել հայկական սփյուռքի և հայ ազգայնականների կողմից իրականացվող քարոզչությամբ։ Սա է պատճառներից մեկը, թե ինչ արեցին նրանք Ղարաբաղի ադրբեջանական քաղաքներում ու գյուղերում, ինչպես նաև ադրբեջանցիների դեմ։ Հայերն իրենց երեխաներին դաստիարակում են Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ ատելության ոգով»,- ասել է պետության ղեկավարը։
Նախագահի խոսքով, Հայաստանում թուրքաֆոբիան և ադրբեջանաֆոբիան դարձել են գաղափարախոսություն. «Նրանք այնքան շատ լեգենդներ են հորինել իրենց պատմության և պատմական դեմքերի մասին, որ իրենք էլ են սկսել հավատալ իրենց հորինածին: Հայաստանի ողջ պատմությունը, Հայաստանի բոլոր հիմնական պատմական ապրանքները կեղծ են»,- հավելել է Իլհամ Ալիևը։