Տնտեսություն
A+
A-
Պուտին. Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 13 տոկոսով ԼՈՒՍԱՆԿԱՐ
03 Հունիսի 2024 18:10
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականի առաջին կիսամյակում աճել է 13 տոկոսով:
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։
«Առանցքային հարցում, այսինքն՝ առևտրատնտեսական փոխգործակցության հարցում, մեր հարաբերությունները դրական են զարգանում՝ ավելի քան չորս միլիարդ [ԱՄՆ դոլար] շրջանառությամբ, իսկ 4,5 [միլիարդ ԱՄՆ դոլարը] ուղղակի ռուսաստանյան ներդրումներն են Ադրբեջանի տնտեսությունում։ Առաջին կիսամյակում միտումը լավ է՝ 13 տոկոս աճ»,- ասել է նա։
Caliber.Az
Դիտումներ: 79