Ջեյհուն Բայրամով. Ադրբեջանի և Սոմալիի միջև համագործակցության տարբեր հնարավորություններ կան
Այս տարի մենք նշում ենք Ադրբեջանի և Սոմալիի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին Սոմալիի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Ահմեդ Մոալլիմ Ֆիջիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ այսօր մեր երկրների միջև համագործակցության տարբեր հնարավորություններ կան, մասնավորապես, այնպիսի միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Չմիավորման շարժումը և Իսլամական համագործակցության կազմակերպությունը։
Ջեյհուն Բայրամովը հավելել է, որ աֆրիկյան երկրների հետ կապերի ընդլայնումը միշտ առաջնահերթություն է եղել Ադրբեջանի համար։ Նախարարը նշել է, որ Ադրբեջանը Չմիավորման շարժման նախագահության ընթացքում մեծ ջանքեր է գործադրել աֆրիկյան երկրների շահերը միջազգային հարթակներում առաջ մղելու համար։