Տարածաշրջան
A+
A-
ՌԴ ԱԳՆ. Դա Հայաստանի համար ոչ մի լավ բան չի խոստանում
31 Հունիսի 2024 16:19
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանի և որևէ այլ երկրի լրատվական ռեսուրսների վրա արևմտյան երկրների աճող ազդեցությունը ոչ մի լավ բան չի խոստանում։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հայաստանի, ինչպես նաև այլ ցանկացած երկրի լրատվական ռեսուրսների վրա Արևմուտքի ազդեցության աճը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել»,- ասել է նա՝ մեկնաբանելով «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից, ԱՄՆ քաղաքացի Արմեն Քոլոյանի՝ Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակումը։
Նաստասինը հավելել է, որ Միացյալ Նահանգները և Արևմուտքը նպատակ են հետապնդում ամենուր հասարակական կարծիքը շրջել Ռուսաստանի դեմ։
Caliber.Az
Դիտումներ: 80