twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Բաքվի տրիումֆը Նախագահ Ալիեւի ելույթի հետքերով

13 Նոյեմբերի 2024 15:05

Ինչպես սովորաբար խոշոր միջազգային ֆորումներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթների ժամանակ, Բաքվում COP29-ի առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը պետության ղեկավարի այսօրվա ելույթը նույնպես իր մեջ պարունակել է կարևոր ուղերձներ։ Առաջին հերթին, երկրի նախագահն ընդգծել է, որ COP29-ը Բաքվում անկցանելու շուրջ 200 երկրների միաձայն որոշումը դարձել է՝ Ադրբեջանի նկատմամբ հարգանքի և «միջազգային ասպարեզում մեր ակտիվ դերի» գնահատման վկայությունը։ Այլ բան է, որ Ադրբեջանի՝ COP29-ի ընդունող երկիր ընտրվելուն զուգահեռ, նա «դարձել է թիրախ» երկրի դեմ «համակարգված զրպարտչական արշավ» անցկացնելու համար։ Ինչի հետ կապված, իրենց անկախ անվանող մի շարք հասարակական կազմակերպություններն և քաղաքական գործիչները «կարծես միմյանց հետ մրցում են՝ Ադրբեջանի մասին ավելի շատ ապատեղեկատվություն տարածելու մեջ»:
 
Այսպես Իլհամ Ալիևը շատ հստակ ցույց տվեց, թե արտասահմանյան լրատվամիջոցների, միջազգային կառույցների և, այսպես ասած, «քաղաքացիական» միավորումների որոշ ուժեր իրականում որքանով անկախ չեն։
 
Միևնույն ժամանակ, ինչպես արդեն բազմիցս նշել ենք, պաշտոնական Բաքուն պատրաստ է ցանկացած հակաադրբեջանական սադրանքների, ներառյալ համաշխարհային աշխարհաքաղաքականության գաղափարական ասպեկտները։ Եվ հետևաբար միշտ Բաքվից անմիջապես հետևում է նշանակալից պատասխան՝ ցանկացած բնագավառում, լինի դա դիվանագիտական, քաղաքական-տնտեսական, ռազմական, թե պատմամշակույթային։ Ավելին, ադրբեջանաֆոբներին հնչեղ պատասխանը գալիս է՝ երկրում այս կամ այն խոշոր համաժողովների հաջող անցկացման պրիզմայով: Ինչն անիմաստ է դարձնում այս կողմնակալ ուժերի ճիգերը։
 
Ընդհանուր առմամբ, այս իրավիճակը մեզ համար ամենևին էլ նոր բան չէ։ Օրինակ, 2000 թվականին Կովկասի և Կասպիի տարածաշրջանների երկրներում ԱՄՆ-ի դեսպանների և Միացյալ Նահանգների մի շարք նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը արձանագրել է՝ որոշ պետություններում «տարբեր կարծիքների, տարբեր հոդվածների հրապարակումների առկայությունը, որոնց մեծ մասն ուղղված է մեր կատարած աշխատանքի դեմ»։ «Պատասխանելով նրանց,- Հեյդար Ալիևը ասել է,- ես ասում եմ. դուք շատ եք սխալվում: Թե ինչ նպատակներ եք հետապնդում՝ դուք ինքներդ գիտեք։ Բայց ձեր ապատեղեկատվությունը երբեք չի կարողանա կանգնեցնել մեր աշխատանքը»։
 
Համաձայնվենք, կարծես ասվել է 2024 թվականին, թեև համազգային առաջնորդի ասածից անցել է գրեթե քառորդ դար։ Բայց, ինչպես ասում են, ոչ մի բան չի փոխվել։ Սակայն այնտեղ էլ (և այստեղ էլ) Ադրբեջանի յուրօրինակ, միայն իր միջազգային հեղինակությունը ամրապդող առաջընթաց շարժում է։ Ինչի վրա էլ ուշադրություն է  հրավիրել նախագահ Իլհամ Ալիևը՝ կենտրոնանալով, մասնավորապես 2022 թվականին Եվրահանձնաժողովի նախաձեռնությամբ ստորագրված՝ էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության համաձայնագրի և Սև ծովի հատակով էներգետիկ մալուխի անցկացման նախագծի վրա, որը «թույլ կտա մեզ կանաչ էներգիա արտահանել Եվրոպա։ Եվ սա միայն սկիզբն է»։ Ինչպես երկրի ղեկավարն ամփոփել է իր ելույթի այս հատվածը, նման բնույթի մեգանախագծերը «արդեն փոխել են» Եվրասիայի տրանսպորտային և էներգետիկ քարտեզը՝ հանգեցնելով «բազմակողմ համագործակցության արդյունավետ ձևաչափերի ստեղծմանը»։
 
Խոստովանում ենք, սակայն, որ նման տիպի նախագծեր չեն կարող ծագել միայն այս կամ այն կողմի ցանկությամբ: Դրա համար պետք է առկա լինի շատ լուրջ պատճառ, ընդ որում հեռու ոչ միայն քաղաքական և տնտեսական բնույթի։ Հետևաբար պետության ղեկավարը նշել է, որ այստեղ գործը ոչ միայն աշխարհագրության մեջ է, թեև Ադրբեջանը  հանդիսանում է մի երկիր «որտեղ հանդիպում են Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը»։ Այստեղ կարևորագույն ասպեկտը դրսևորվում է՝ «միջազգային տարբեր դերակատարների միջև» քաղաքական-մշակութային, էներգետիկ-առևտրական և տրանսպորտային կամուրջներ կառուցելու Բաքվի հնարավորությունների և կարողության մեջ: Իսկ դա էլ տեղի է ունենում առաջին հերթին այն պատճառով, որ Ադրբեջանը միշտ հանդիսանում է «բազմակողմ մոտեցման կողմնակից, ակտիվ դերակատարում ունենալով միջմշակութային երկխոսության մեջ», որի հիման վրա դրսևորվում է ոչ թե պարզապես և ոչ միայն պետական քաղաքականություն, այլ «մեր ապրելակերպը» դարձած մուլտիկուլտուրիզմը, որը ադրբեջանական ժողովրդի բոլոր ներկայացուցիչներին թույլ է տալիս, անկախ «էթնիկական կամ կրոնական պատկանելությունից, մեկ ընտանիքի պես ապրել խաղաղության և ներդաշնակության մեջ»:
 
Հետևաբար ոչ ոք չպետք է զարմանա, որ որպես COP29-ի նախագահ, Ադրբեջանը ի սկզբանե հրապարակել է՝ «Գլոբալ Հարավի և Գլոբալ Հյուսիսի միջև հարաբերությունների հաստատմամբ՝ զարգացած և զարգացող երկրների միջև կոնսենսուսի որոնման մեջ իր ավանդ ներդնելու» մտադրության մասին: Իսկ Չմիավորման շարժմանը Բաքվի հաջող ղեկավարության փորձը ցույց է տալիս, թե որքանով է Ադրբեջանը ի վիճակի իրականացնել վերը նշված ձևաչափի գաղափարները։ Ընդ որում, Բաքուն ցանկացած խնդիր իրականացնում է բացառապես միջազգային իրավունքի բոլոր նորմերի և սկզբունքների պահպանման շրջանակներում, ինչը, այդ թվում նաև, տեղ է գտել՝ Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 30 տարի թղթի վրա մնացած բանաձևերի կատարման ռակուրսում՝ վերջ դնելով հայկական օկուպացիային։ Իրագործելով բանաձեւերը՝ պաշտոնական Բաքուն վերականգնեց միջազգային իրավունքը, արդարությունը։
 
Նախագահ Իլհամ Ալիևի կողմից, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ գլոբալ օրակարգի նկատմամբ բեկումնային շեշտադրումների համատեքստում ինքնաբուխ ոչինչ չի նկատվում՝ ԱՄՆ նախագահի օգնական և Սպիտակ տան կլիմայի հարցերով ազգային խորհրդական Ալի Զաիդիի հույսի արտահայտման մեջ, որ COP29-ը կհասնի առաջընթացի՝ նախկինում հայտարարված նպատակների ուղղությամբ, ինչպիսին է «վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը եռապատկելը»:
 
Ինչ վերաբերում է COP29-ի բոյկոտի  շուրջ մեկ տարի շարունակվող՝ քարոզչական գաղափարների մասով  պետության ղեկավարի եզրափակիչ ուղերձին, ապա նախագահ Իլհամ Ալիևը արտահայտվել է հետևյալ կերպ. «Աշխարհը հավաքվել է Բաքվում։ Բարի գալուստ Ադրբեջան»։

Caliber.Az
Դիտումներ: 149

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

116
21 Դեկտեմբերի 2024 11:19
2

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

105
21 Դեկտեմբերի 2024 12:29
3

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

105
21 Դեկտեմբերի 2024 13:32
4

Հայաստանի ռազմական դաշինքներ՝ Ֆրանսիա, Հնդկաստան և հունական հետք Բաքվի արձագանքը իրեն երկար սպասել չի տա

92
23 Դեկտեմբերի 2024 15:59
5

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

91
21 Դեկտեմբերի 2024 12:32
6

Նպատակը` իշխանությունը պահպանելն է Նիկոլ Փաշինյանի «խոստովանությունների» գինը

86
23 Դեկտեմբերի 2024 17:26
7

Շուշա ժամանած նախկին հարկադիր վերաբնակներին բնակարանների բանալիներ են հանձնվել

74
23 Դեկտեմբերի 2024 17:03
8

Ալիև. Ադրբեջանում կրոնական հողի վրա խտրականության և կոնֆլիկտների դեպքեր երբեք չեն եղել ԹԱՐՄԱՑՎԱԾ

57
23 Դեկտեմբերի 2024 12:45
9

Բայրամովը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտների մասին

48
23 Դեկտեմբերի 2024 18:31
10

Բաքուն և Բուխարեստը քննարկել են Deepfake-ի և ապատեղեկատվության դեմ պայքարը

46
21 Դեկտեմբերի 2024 10:51
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading