Տարեգրություն
A+
A-
«Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը՝ միայն դրան Մակրոնի մասնակցելու պայմանով» Ալիևը՝ Բրյուսելում բանակցությունների խափանման պատճառների մասին
25 Նոյեմբերի 2022 12:50
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա։
Ինչպես հայտնում է Ազերթաջը, այդ մասին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է նոյեմբերի 25-ին՝ «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում։
«Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց երեկ Հիքմեթ Հաջիևն ինձ տեղեկացրեց, որ նրա հետ կապվել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն մի պայմանով, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Սա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա»,- ասել է պետության ղեկավարը։
Caliber.Az
Դիտումներ: 293