twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Տարածաշրջան
A+
A-

Հրատապ. Հայաստանը Արևմուտքին խնդրել է փոխարինել ՀԱՊԿ-ին Եվրախորհրդարանի պատգամավորների հետ Միրզոյանի փակ հանդիպման մանրամասները

26 Հունվարի 2023 18:35

Եվրախորհրդարանի պատգամավորների և Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի միջև, վերջինիս Հունվարի 23-25-ը Բրյուսել կատարած այցի ընթացքում կայացած հանդիպման փակ հատվածում՝ հայկական կողմը պատասխանել է եվրախորհրդարանի պատգամավորների տարբեր հարցերին։

Նախորդ հրապարակումներից մեզ արդեն հայտնի Էստոնիայի պատգամավոր Մարինա Կալյուրանդը հարց է տվել ՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հեռանկարների մասին։ Հաշվի առնելով ռուսական կողմի հետ Կալյուրանդի (որի օրիորդական ազգանունը Ռաևսկայա է) կապերի առկայությունը, բավականին ախտանշանային է, որ հենց նա է Հայաստանի ԱԳՆ ղեկավարին տվել Կրեմլի համար այդքան զգայուն հարցը։

Բայց Հայաստանի ԱԳՆ ղեկավարի կողմից տված պատասխանը դարձել է անսպասելիորեն անկեղծ բոլորի համար՝ և՛ դահլիճում ներկա եվրախորհրդարանի պատգամավորների, և՛ Կալյուրանդի, և՛ նրա Կրեմլի հսկիչների համար։ Այսպիսով, Միրզոյանը հայտարարել է, որ «ամեն ինչ հնարավոր է» (!), դրանով հանդերձ նշելով, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ վակուում իր անվտանգության մեջ։ Այնուհետև, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ Երևանը պատրաստ է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու թեմայի շուրջ ցանկացած քննարկումների, այդպիսով հասկացնել տալով, որ ռուսական անվտանգության հովանոցի փոխարինումը հնարավոր է Արևմուտքից այլընտրանքային անվտանգության երաշխիքներ ստանալու դեպքում։ Ավարտելով իր միտքը՝ Միրզոյանը հայտարարել է, որ ԵՄ-ի դիտորդական առաքելությունը «արդեն օգնել է կյանքեր փրկել», ինչը կարելի է գնահատել, որպես ևս մեկ հստակ ազդանշան. շարունակեք այդ ոգով, ընդլայնեք առաքելությունն ու նրա մանդատը, և մենք անպայման կլքենք ՀԱՊԿ-ը։

Ինչպես նաև հատկանշական է, որ Արարատ Միրզոյանը առանց ապացույցի հայտարարել է, որ Ադրբեջանը «ռուսական գազ» է վաճառում, պահանջելով պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ։ Այս դեպքում կցանկանայի և՛ Միրզոյանին, և՛ Եվրախորհրդարանում նրա ելույթները լսողներին հիշեցնել, որ դեռ հունվարի 10-ին, հայրենական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հստակ պատասխանել է արտասահմանյան մամուլում շահարկումների վերաբերյալ հարցին այն մասին, որ մեր երկիրը իբր գնում է ռուսական գազը, որպեսզի հետո վերաարտահանի Եվրոպա, համաշխարհային շուկաներ։ Նախագահ Ալիևը նման հրապարակումները անվանել է տեղեկատվական մանիպուլյացիա։

«Եթե նույնիսկ մակերեսորեն նայել մեր արտահանման ծավալներին, պարզ է, որ այդ մասին խոսք անգամ չի կարող գնալ։ Այո, մենք Ռուսաստանից գազ գնել ենք, վաղուց, երբ ես դեռ նավթային ընկերությունում էի աշխատում։ Եվ դա ձեռնտու էր: Այդ ժամանակ մեր սեփական գազը մեզ չէր բավականեցնում։ Եվ մենք գազ էինք գնում, որպեսզի մազութ չօգտագործենք էլեկտրաէներգիա արտադրելու համար, այսինքն՝ ավելի շատ օգուտներ ստանալու համար։ Եվ իհարկե, մազութով աշխատող էլեկտրակայանները աղտոտում են շրջակա միջավայրը։ Այսօր մեր բոլոր էլեկտրակայանները աշխատում են կա՛մ գազով, կա՛մ ջրով, մասամբ՝ վերականգնվող աղբյուրներով: Բայց հետո Ռուսաստանից գազի գնումները դադարեցին, եթե չեմ սխալվում, դա եղել է 2006 կամ 2007 թվականին, թանկացումների կտրուկ աճի պատճառով՝ գրեթե կրկնակի անգամ։ Մենք դադարեցրել ենք ռուսական գազի գնումները։ Դա այն ժամանակ էր, անցել է գրեթե 15 տարի։ Այժմ խոսք է գնում այն մասին, որպեսի ձեռք բերել 1 մլրդ խմ ծավալով ռուսական գազ։ Պայմանագիրը կնքվել է նախորդ տարվա վերջին։ Եվ, փաստորեն, մենք այդ ծավալի նույնիսկ կեսը դեռ չենք ստացել։ Ինչու՞ ենք մենք դա անում: Մեր սպառումն աճում է, բնակչությունը աճում է։ Այսինքն ասել այն մասին, որ մենք գնում ենք ռուսական գազ և վերավաճառում ենք՝ կարող են ասել կա՛մ դիլետանտները, կա՛մ սադրիչները։ Այս դեպքում, կարծում եմ, մենք բախվում ենք և՛մեկի, և՛ մյուսների հետ»,- ասել է Ալիևը։

Եթե մի կողմ դնենք Ադրբեջանի կողմից ռուսական գազի վերաարտահանման մասին Միրզոյանի պնդումների կեղծ լինելը և հավատանք, որ նա ինքը իսկապես հավատում է այդ կեղծ տեղեկատվությանը, ապա կստացվի, որ նա կուլիսային խոսակցություններում բացահայտորեն պաշտպանում է Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցային ռեժիմը։ Դիվանագետի համար այնքան էլ ոչ խելացի բան, թեև Միրզոյանին պրոֆեսիոնալ դիվանագետ անվանելը իսկապես դժվար է։

Մենք հասկանում ենք, որ այս տեղեկատվության հրապարակումն անակնկալ կլինի հայկական կողմի համար՝ բայց ժամանակն է, որ նրանք ընտելանան նրան, որ մենք աչքեր ու ականջներ ունենք ամենուր։ Նույնիսկ ամենաանսպասելի վայրերում:

Caliber.Az
Դիտումներ: 404

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ճանապարհների վրա մնացած շոգեքարշ Հնդկաստանի քաղաքականության փլուզումը Հարավային Կովկասում

133
11 Նոյեմբերի 2025 15:09
2

Անկարան սպասում է Բաքվի համաձայնությանը՝ Զանգեզուրի միջանցքի շուրջ Երևանի հետ երկխոսություն սկսելու համար

131
10 Նոյեմբերի 2025 11:58
3

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար. Հայաստանը 2020-2023 թվականներին որևէ անկեղծ քայլ չի ձեռնարկել

129
10 Նոյեմբերի 2025 11:54
4

Էրդողան. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կընթանա Ադրբեջանի հետ համակարգված

121
10 Նոյեմբերի 2025 10:27
5

Անթալիայի ֆորումը կարող է հարթակ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հանդիպման համար

115
10 Նոյեմբերի 2025 11:50
6

ՀՀ քաղաքացիների մեծ մասը չի հավատում Ադրբեջանի հետ կայուն խաղաղությանը Հարցման արդյունքները

107
12 Նոյեմբերի 2025 13:51
7

Բաքվի շքերթը նշանավորում է Հարավային Կովկասի պատմության նոր գլուխը Euronews-ի հոդված / ՏԵՍԱՆՅՈՒԹ

98
11 Նոյեմբերի 2025 14:33
8

Ֆրանսիայի և Հայաստանի միջև քառորդ միլիարդ եվրոյի արժողությամբ ռազմական պայմանագրեր Նոր սերնդի ինքնագնաց հրետանային հրանոթներ և հակատանկային համակարգեր

80
12 Նոյեմբերի 2025 18:40
9

Ադրբեջանի հաղթանակը փոխեց ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը. Sabah

64
10 Նոյեմբերի 2025 12:15
10

Դոնեցկի վրա ռուսական հարվածի հետևանքով ադրբեջանցի է զոհվել Նա իր կյանքը վտանգել է՝ մարդկանց փրկելու համար

61
10 Նոյեմբերի 2025 12:56
Տարածաշրջան
Ամենակարևոր լուրերը՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից
loading