Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանի դեսպանը ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալի հետ քննարկել է դաշինքի մասին հռչակագրի իրագործումը
30 Մայիսի 2024 21:38
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն քննարկել են՝ երկու երկրների միջև Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների կատարումը:
Report-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ակտուալ հարցեր՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների կատարման համատեքստում»,-հայտնել են դիվանագիտական գերատեսչությունից։
Գերատեսչությունում ընդգծել է նաև, որ հանդիպումն անցել է՝ ռուս-ադրբեջանական երկխոսությանը բնորոշ բարեկամական և կառուցողական մթնոլորտում։
Caliber.Az
Դիտումներ: 45