twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Ֆարիզ Ռզաևը՝ ադրբեջանա-լատվիական կապերի մասին

26 Նոյեմբերի 2024 13:22

Ադրբեջանա-լատվիական հարաբերությունները կառուցված են լավ պատմական ավանդույթների վրա: Այս տարի լրանում է Ադրբեջանի և Լատվիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30 տարին։ Անցած ժամանակահատվածում մեր երկրները՝ փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված կապեր են հաստատել:

Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը՝ Լատվիայի Հանրապետության հռչակման 106-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ։
 
Նա նշել է, որ 2017 թվականին Ադրբեջանի նախագահի Լատվիա կատարած պաշտոնական այցի ժամանակ ստորագրված ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը՝ երկկողմ հարաբերությունները բարձրացրել է ռազմավարական գործընկերության մակարդակի։
 
«Այս տարի Լատվիայի Սեյմի նախագահը այց է կատարել  Ադրբեջան։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացել է՝ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը, իսկ Ռիգայում կայացել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ռազմավարական երկխոսության վերաբերյալ 3-րդ հանդիպումը։ Այս ամենը խոսում է այն մասին, որ մեր երկրները մշտապես պահպանում են քաղաքական երկխոսություն։ Մենք վստահ ենք, որ համատեղ ջանքերի շնորհիվ՝ Ադրբեջանի և Լատվիայի միջև բարեկամությունը և ռազմավարական գործընկերությունը կշարունակեն ընդլայնվել՝ ի շահ երկու պետությունների և ժողովուրդների», - ընդգծել է Ֆարիզ Ռզաևը։
 

Caliber.Az
Դիտումներ: 251

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading