twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Ղարաբաղ
A+
A-

Չորս տարի առաջ ազատագրվեց Շուշան

08 Նոյեմբերի 2024 09:58

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, հայկական օկուպացիայից Շուշա քաղաքի ազատագրման չորրորդ տարեդարձն է։

Ինչպես հիշեցնում է Сaliber.Az-ը, 2020 թվականի նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը հայտարարեց Շուշա քաղաքն օկուպացիայից ազատագրման մասին։ Քաղաքի կենտրոնում բարձրացվեց Ադրբեջանի եռագույն դրոշը։

Քաղաքի ազատագրումը ադրբեջանական բանակի հաջող գործողությունն էր, որը կանխորոշեց Հայրենական պատերազմի ելքը։ Սրընթաց առաջ շարժվելով՝ ադրբեջանցի զինվորներն ազատագրեցին իրենց հայրենի հողերը։ Հոկտեմբերի կեսերին Հադրութը մաքրվեց հայ օկուպանտներից։ Այնուհետև ազատագրվեց Խոջալուի շրջանի Չանագչը գյուղը և Շուշա-Լաչին ռազմավարական ճանապարհի մի մասը։

Նոյեմբերի 7-ին ադրբեջանական հատուկ ջոկատայինները, շարժվեցին դեպի քաղաք՝ առաջ գնալով խիտ անտառներով ու ձորերով, անմատչելի լեռնանցքներով։ 100 հոգանոց խմբերով մագլցելով ժայռերը՝ մեր քաջարի մսրտիկները մի քանի կողմերից մտան Շուշա։

Մարտերի ընթացքում հայկական զորքերը «Իսկանդեր» բալիստիկ հրթիռներ արձակեցին Շուշայի ուղղությամբ։ Թիրախը ադրբեջանական հատուկ ջոկատայիններն էին։ Չնայած հակառակորդի դիմադրությանը՝ ադրբեջանական քաջարի բանակը նոյեմբերի 8-ին ազատագրեց Շուշան։

Քաղաքի ազատագրումից հետո, սկսվեցին վերականգնման, շինարարական ու վերակառուցման աշխատանքները։ Ներկայումս օկուպացիայից ազատագրված տարածքներում մեծ շինարարական նախագծեր են իրականացվում. կառուցվում են նոր դպրոցներ, մզկիթներ, հիվանդանոցներ, բնակելի շենքեր և այլ նշանակալի օբյեկտներ։ Ազատագրված տարածքների, վարչական, պատմամշակութային հուշարձանների վերականգնմանը զուգընթաց, այս ծրագրերը ներառում են նաև ավանդույթների ու մշակութային միջոցառումների վերսկսումը, որոնք երկար տարիներ չեն անցկացվել մեր պատմական հողերում։ Օկուպացիայից ազատագրված հողերը նաև հոգեպես վերածնվում են։

Վերջին 3 տարիների ընթացքում նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան բազմաթիվ ուղևորություններ են կատարել Շուշա՝ ծանոթանալու ընթացող շինարարական և վերականգնման աշխատանքներին։

Ներկայումս Շուշան աշխուժանում է, և քաղաք են վերադառնում  երբեմնի վտարված բնակիչները:

Հիշեցնենք, որ Շուշան Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացվել է 1992 թվականի մայիսի 8-ին։ Այն ժամանակ Շուշայի բնակչությունը կազմում էր 24 հազար մարդ։ Շուշայի պաշտպանության մարտերում 195 մարդ նահատակվել է, 165-ը վիրավորվել, 55 մարդ գերեվարվել կամ պատանդ է վերցվել։
 

Caliber.Az
Դիտումներ: 287

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Թյուրքական բլոկը «Խաղաղության խորհրդում». նպատակներ և հեռանկարներ Թիլլախոջաևը և Սալիխովը՝ Caliber.Az կայքում

96
28 Հունվարի 2026 12:55
2

Ինչպիսի՜ ցավ Քոչարյանը և մտորումներ հայկական բանակի մասին

71
29 Հունվարի 2026 23:00
3

Միլլի Մեջլիսը դիտորդի կարգավիճակ է ստացել Միջերկրածովյան երկրների խորհրդարանական վեհաժողովում

66
28 Հունվարի 2026 09:32
4

Փարիզի նո՞ր ինտոնացիա Հարավային Կովկասում Մասնագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

64
30 Հունվարի 2026 11:51
5

Ֆրանսիական ձախորդի շոուն Գուր-Արիեն և Օսինչուկը՝ Caliber.Az-կայքում

60
30 Հունվարի 2026 15:00
6

Իրանը մաքսային անցակետ է կառուցում Ադրբեջանի հետ սահմանին

57
28 Հունվարի 2026 15:51
7

Հիվանդություն և ռեցիդիվներ ԵԽԽՎ-ն չի ցանկանում ապաքինում

55
28 Հունվարի 2026 15:10
8

Փաշինյան. Հայաստանը չի պատրաստվում պատերազմի. բանակի խնդիրն է՝ պաշտպանել երկրի տարածքը

54
28 Հունվարի 2026 12:46
9

Բաքուն և Աշգաբադը բանակցություններ են վարել ծովային փոխադրումների վերաբերյալ

54
28 Հունվարի 2026 11:28
10

Վենսի այցը Հարավային Կովկաս. Տարածաշրջանի կարգավիճակի վերաձևավորում Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

53
28 Հունվարի 2026 16:57
Ղարաբաղ
Ղարաբաղին և այս թեմայի շուրջ տեղի ունեցող գործընթացներին նվիրված լուրեր
loading