ԱԱԿ. 12 միլիարդ մանաթ է հատկացվել ազատագրված տարածքներում իրականացվող նախագծերին
Պետբյուջեից մոտ 12 մլրդ մանաթ է հատկացվել՝ 2021 թվականից մինչ օրս Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքներում նախագծերի իրականացման համար։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին Բաքվում «Պետություն-մասնավոր գործընկերություն. կայուն տնտեսության հիմք» միջոցառմանը հայտարարել է՝ Ադրբեջանի ձեռներեցների (գործատուների) կազմակերպությունների Ազգային կոնֆեդերացիայի (ԱԱԿ) նախագահ Մամեդ Մուսաևը։
Նրա խոսքով, տարածաղրջանի շինարարական և վերականգնման աշխատանքներում մասնավոր ներդրումների ներգրավումը հանդիսանում է առաջնահերթային ուղղություն:
«Ներդրումների ներգրավումը թույլ կտա մեզ զարգացնել ձեռնարկատիրական գործունեությունը, ներդնել սննդամթերքի արտադրության կայուն համակարգեր և խրախուսել զբոսաշրջությունը ազատագրված տարածքներում։ Տարածաշրջանի ձեռնարկությունների համար ստեղծվել է բարենպաստ ներդրումային միջավայր։ Ազատագրված տարածքներում արտադրանք արտադրող ռեզիդենտները՝ մեքենաներ, տեխնոլոգիական սարքավորումներ, հումք և պաշարներ ներմուծելիս հարկեր և մաքսատուրքեր չեն վճարում։ Այստեղ գործող ձեռնարկատերերը 10 տարով ազատված են շահույթի, հողի, գույքի և պարզեցված ԱԱՀ-ի հարկերից»,- ասել է Մուսաևը։







