twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Ղարաբաղ
A+
A-

ԱՀ ՊՆ. Հայաստանի ԶՈՒ-ի կազմավորումների ավելի քան 90 մարտական ​​դիրքեր անցել են մեր զինված ուժերի վերահսկողության տակ

20 Սեպտեմբերի 2023 15:45

Սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հերթական ճեպազրույցն է անցկացրել ԶԼՄ-ների համար։

Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, ճեպազրույցում նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անար Էյվազովը նշել է, որ հակաահաբեկչական միջոցառումների շրջանակներում վնասազերծվել են՝ հակառակորդի զինտեխնիկա, մարտական դիրքեր և ապաստարաններ։

«Հայաստանի զինված ուժերի կազմավորումների ավելի քան 90 մարտական դիրքեր, ինչպես նաև ռազմավարական նշանակության մի քանի բարձունքներ անցել են մեր զինված ուժերի վերահսկողության տակ։ Բացի այդ, որպես ռազմական ավար առգրավվել է 7 ռազմական մեքենա, 4 ականանետ, 1 տանկ, 2 հետևակի մարտական մեքենա և հակառակորդին պատկանող զգալի քանակությամբ զինամթերք»,- հայտարարել է Անար Էյվազովը։

Նա հավելել է, որ ՊՆ-ն կներկայացնի տեսակադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են զինամթերքը սպառվող՝ Հայաստանի զինված ուժերի կազմավորումների զինծառայողները խուճապահար լքում մարտական դիրքերը։

Ա.Էյվազովն ասել է, որ սոցիալական ցանցերում բնակչությանը կոչ է արվում օգնություն ցուցաքերել Ադրբեջանի Զինված ուժերին. «Քաղաքացիներին խնդրում են գումար և սնունդ հավաքել, մասնակցել օգնության տարբեր արշավներին։ Պաշտպանության նախարարությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս չարձագանքել նման կոչերին։ «Ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ աշխատանքները մեր Զինված ուժերի նյութատեխնիկական բազայի ամրապնդման, պարենային և այլ պաշարների հետագա բարելավման ուղղությամբ, և համակարգված կերպով իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ցանկացած պայմաններում և չափանիշներին համապատասխան մեր ստորաբաժանումների անխափան մատակարարումն ապահովելու համար»։

Ճեպազրույցում ընթերցվել է նաև ՊՆ հայտարարությունը. «Հաշվի առնելով Ղարաբաղի հայ բնակիչների ներկայացուցիչների դիմումը, որը ստացվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով, պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին ժամը 13:00-ին դադարեցնել տեղական հակաահաբեկչական միջոցառումները, հետևյալ պայմաններով.

Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տարածաշրջանում տեղակայված Հայաստանի զինված ուժերի կազմավորումները և ապօրինի հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ռազմական կետերը և ամբողջությամբ զինաթափվում։ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները լքում են Ադրբեջանի տարածքը, հայկական անօրինական զինված կազմավորումները կազմալուծվում են

Միաժամանակ հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան.

Վերոնշյալ գործընթացների իրականացումն ապահովվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետ համաձայնեցված»։

Caliber.Az
Դիտումներ: 164

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

196
10 Մայիսի 2025 12:19
2

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

162
10 Մայիսի 2025 09:31
3

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

127
10 Մայիսի 2025 09:27
4

Ալիևները հարգանքի տուրք են մատուցել ֆաշիզմի դեմ պայքարում զոհված Ադրբեջանի զավակների հիշատակին

72
09 Մայիսի 2025 10:40
5

Ալիևը գրառում է արել մայիսի 9-ի կապակցությամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

71
09 Մայիսի 2025 10:42
6

Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան քննարկել են աուդիտի ոլորտում նորարարությունների ներդրումը

69
09 Մայիսի 2025 13:12
7

Ալիևը՝ Անգոլայի նախագահին. Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս աֆրիկյան երկրների հետ կապերի զարգացմանը

68
09 Մայիսի 2025 13:13
8

Ալիևները այցելել են համազգային առաջնորդի շիրիմին

65
09 Մայիսի 2025 10:41
9

Ադրբեջանցի զինվորականները հաջողությամբ մասնակցել են Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին

63
09 Մայիսի 2025 10:44
10

Տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի ՌԾՈՒ ներկայացուցիչների հանդիպումը

62
09 Մայիսի 2025 11:14
Ղարաբաղ
Ղարաբաղին և այս թեմայի շուրջ տեղի ունեցող գործընթացներին նվիրված լուրեր
loading