twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում

Ղարաբաղ
A+
A-

Ապրիլյան մարտերի հերոսի հավերժական ժառանգությունը Հարգանքի տուրք հերոսությանը

02 Ապրիլի 2024 13:24

Caliber.Az-ի անգլերեն տարբերակում հրապարակվել է Ֆուադ Մուխթար-Աղբաբալիի հոդվածը՝ նվիրված 2016 թվականի ապրիլյան մարտերում հերոսաբար զոհված ադրբեջանցի շեհիդ Փանջալի Թեյմուրովին։ Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այս նյութի թարգմանությունը:

«Ադրբեջանի խորդուբորդ տեղանքում բլրի գագաթին գտնվող համեստ թանգարանը հարգանքի տուրք է մատուցում՝ Աստարայի շրջանի Ազարյուդ գյուղի խիզախ ենթասպա Փանջալի Թեյմուրովին, ով հայտնի է «Ծեր գայլ» ազդակոչով, ում 2016 թվականի ապրիլյան մարտերում խիզախությունը ցույց տվեց՝ կանխելու և օկուպացված տարածքները հետ վերադարձնելու Ադրբեջանի վճռականությունը։

Այս հոդվածը՝ իմ հավատարմության երդումն է և հարգանքի տուրք այն երդումին, որը ես տվել էի, կանգնելով 2016 թվականի ապրիլյան պատերազմի հերոս Փանջալի Թեյմուրովի թանգարանում բրոնզե կիսանդրու առաջ։

Ես անհրաժեշտ եմ համարել գրել այս հոդվածը, որպեսզի ցույց տալ ադրբեջանցի երիտասարդության վառ օրինակը, արիության ու հերոսության համար տասնյակ մեդալներով ու շքանշաններով պարգևատրված Փանջալի Թեյմուրովի խիզախությունը։

Նրա հետ միասին Ադրբեջանի հարավից մեծ թվով քաջարի որդիները իրենց զոհաբերվեցին հանուն մեր ընդհանուր հայրենիքի։ Նրանց անսասան արիությունը հզոր պատասխան է ծառայում Իրանի սադրիչ մարտավարությանը` հաստատելով թալիշ ժողովրդի անսասան հավատարմությունը այն հողին, որը մենք հպարտորեն անվանում ենք Ադրբեջան:

Մարտիկի պատմությունը

Փանջալի Թեյմուրովի պատմությունը սկսվել է պատերազմի մեկնարկից շատ առաջ՝ ճանապարհ, որը նշանավորվել է համառությամբ, նվիրումով և անմնացորդ նվիրվածությամբ: Թեյմուրովը ծնվել է 1981 թվականի մարտի 24-ին և մեծացել է հեռավոր ադրբեջանական գյուղի դաժան տեղանքում, և նրա անհատականությունը ձևավորվել է այնպիսի արժեքների ազդեցության տակ, ինչպիսիք են պատիվը, արիությունը և հայրենասիրությունը: Հասունանալով, նա ըմբռնեց հայրենիքին ծառայելու կոչը և հատուկ ջոկատայիններին միացավ մեկ նպատակով՝ պաշտպանել Ադրբեջանի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը ցանկացած սպառնալիքից, ինչ էլ որ պահանջվի։

Լինելով հատուկ նշանակության ջոկատային՝ Թեյմուրովը 2016 թվականի ապրիլի քառօրյա մարտերի ժամանակ իրենով մարմնավորեց խիզխություն և աներեր վճռականությամբ դիմակայեց դժվարություններին: Ռազմի դաշտում նրա քաջարի սխրանքները դարձան լեգենդար՝ արժանանալով ընկերների հիացմունքին և ազգի ու հայրենակիցների հարգանքին։ Այսօր, այն բլրի գագաթին, որտեղից բացվում է դաժան ադրբեջանական լանդշաֆտի տեսարանը, կանգնած է համեստ հուշարձան՝ նրա ոգու և հերոսության հավերժ ժառանգության մասին վկայող թանգարանը:

2016 թվականի ապրիլյան մարտերը Թեյմուրովի համար փորձություն դարձան։ Նա անսասան վճռականությամբ և աննկուն արիությամբ իր ետևից տարավ իր ընկերներին։ Առաջնագծում նրա հանդուգն սխրանքները դարձան լեգենդ՝ հավասարապես առաջացնելով հարգանք և հիացմունք: Թշնամու թիքունքում համարձակ հետախուզական առաքելություններից մինչև անհաղթահարելի դժվարությունների առջև խիզախ գործողությունները՝ Թեյմուրովի խիզախությունը սահմաններ չուներ։

Հիշատակի սրբությունը

Ռազմի դաշտում հերոսաբար զոհված Թեյմուրովի եղբայրը հոգացել է այն մասին, որ մարտիկի մասին հիշատակը մնա հավերժ։ Հանդիսավոր կերպով հարգելով իր զոհված եղբոր հիշատակը՝ նա ձեռնամուխ եղավ թանգարանի կառուցմանը, որտեղ Թեյմուրովի ժառանգությունը կպահպանվի ապագա սերունդների համար։ Բլրի գագաթին տեղակայված թանգարանը հանդիսանում է հերոսության և ինքնազոհաբերության հավերժական ոգու վկայություն:

Երբ այցելուները բարձրանում են նլրի գագաթը, նրանց առջև բացվում է Ադրբեջանի ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհաբերած Թեյմուրովի և մեր մյուս տղաների խիզախության մասին վկայող դիմանկարներով, կիսանդրիներով և մասունքներով զարդարված երկհարկանի կառույց։ Թանգարանի համեստ ճակատը թաքցնում է դրա բովանդակության խորը նշանակությունը՝ հիշողությունների գանձարան, որը ծառայում է որպես պատերազմի արժեքի մասին վառ հիշեցում:

Հիշողությունների գանձարան

Այցելել Թեյմուրովի թանգարան՝ նույն բանն է, ինչ ուղևորվել հերոսության տարեգրությունների միջով ճանապարհորդության: Օդում տարածվում է պատմության բույրը՝ միախառնված սենյակի անկյուններում մարող մարտերի թույլ արձագանքներով: Պատերին շեհիդների դիմանկարներն ու կիսանդրիները նայում են հեռուն, նրանց լռությունը վկայում է ազատության համար վճարված գնի մասին:

Թանգարանի կենտրոնում Թեյմուրովի անձնական իրերի հավաքածուն է՝ կոշիկներն ու համազգեստը, որով նա կռվել է, մեքենան, որով նրան տեղափոխել են առաջնագիծ, և այլ իրեր։ Յուրաքանչյուր առարկա պատմում է իր պատմությունը՝ խիզախության, փորձությունների առջև ինքնազոհաբերության և անսասան վճռականության պատմությունը:

Համերաշխության խորհրդանիշներ

Պատերազմի մասունքների հետ միասին թանգարանը պարունակում է ընկերակցության և միջազգային համերաշխության խորհրդանիշներ: Թուրքիայի և Պակիստանի դրոշները Ադրբեջանի դրոշի հետ միասին ծածանվում են քամուց՝ խորհրդանշելով երեք եղբայրական պետությունների ամուր միությունը։ Պատերը զարդարում են արիության և խիզախության համար պատվոգրեր, որոնք վկայում են Թեյմուրովի անսասան հավատարմության և ազգի հանդեպ ունեցած պարտքի ու երախտագիտության մասին։

Շրջելով թանգարանի սրահներով, այցելուները հիշում են ճգնաժամային ժամանակներում ժողովուրդներին միավորող կապերի մասին,- ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների ընդհանուր արժեքների մասին, որոնք սահմաններ չեն ճանաչում: Տարաձայնություններով լի աշխարհում Թեյմուրովի թանգարանը ծառայում է որպես հույսի փարոս, միասնության և փորձություններին դիմակայելու խորհրդանիշ:

Հարգանքի տուրք զոհվածներին

Թանգարանը դուրս է գալիս անհատական հերոսության շրջանակներից՝ հարգանքի տուրք մատուցելով ամբողջ Ադրբեջանի հարյուրավոր շեհիդների հիշատակին։ Նրանց դիմանկարները զարդարում են պատերը, իսկ անունները գրված են երկրի պատմության մեջ: Յուրաքանչյուր դեմքը պատմում է քաջության, անձնուրացության և ազատության գործին անսասան նվիրվածության մասին:

Նեֆթչալայի շեհիդներին նվիրված անկյունը,- վառ հիշեցում է պատերազմի դժվարությունների և իրենց հայրենիքի պաշտպանության ժամանակ տղամարդկանց ու կանանց կողմից զոհաբերությունների մասին: Հարգանքի տուրք մատուցելով զոհվածներին՝ այցելուներին հիշեցնում են այն մասին, որ արիության և զոհաբերության ոգին պահապանվում է՝ լուսավորելով դեպի պայծառ ապագա Ադրբեջանի և մյուս երկրների ուղին։

Եզրակացություն

Հատուկ ծառայությունների շարքերում 17 տարի ծառայազ Փանջալի Թեյմուրովը հերոսաբար զոհվել է 2016 թվականի ապրիլի 2-ին։ Սակայն նրա քաջության և նվիրվածության ժառանգությունը շարունակում է ոգեշնչել հազարավոր այլ մարտիկների, ովքեր գնացել են նրա հետքերով: 44-օրյա Հայրենական պատերազմի և դրան հաջորդած մարտերի ընթացքում նրանց դրսևորված քաջությունն ու սխրանքը վերջնական հաշվով վերջ դրեցին հայկական օկուպացիային։ Այդ հաղթանակը վերականգնեց Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը իր տարածքների նկատմամբ և ըստ արժանվույն մատուցեց նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար։

Նրանց համատեղ ջանքերը դարձան համոզիչ ուղերձ. քանի դեռ իրենց հայրենիքին անմնացորդ նվիրվածությամբ և հավատարմությամբ առաջնորդվող Ադրբեջանի որդիներն ու դուստրերը միասնական են, նրանց գեղատեսիլ հողի յուրաքանչյուր թիզը կպաշտպանվի և խնամքով պահպանված է»,- ասվում է հոդվածում։

Caliber.Az
Դիտումներ: 260

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Հայաստանի ռազմական դաշինքներ՝ Ֆրանսիա, Հնդկաստան և հունական հետք Բաքվի արձագանքը իրեն երկար սպասել չի տա

180
23 Դեկտեմբերի 2024 15:59
2

Նպատակը` իշխանությունը պահպանելն է Նիկոլ Փաշինյանի «խոստովանությունների» գինը

167
23 Դեկտեմբերի 2024 17:26
3

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում ՏԵՍԱՆՅՈՒԹ / ԹԱՐՄԱՑՎԱԾ

112
25 Դեկտեմբերի 2024 19:02
4

Իլհամ Ալիևի ուղին. ժառանգորդություն և պատմական հաղթանակ Ադրբեջանի նախագահի ծննդյան օրվա առթիվ

108
24 Դեկտեմբերի 2024 18:35
5

Շուշա ժամանած նախկին հարկադիր վերաբնակներին բնակարանների բանալիներ են հանձնվել

89
23 Դեկտեմբերի 2024 17:03
6

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

88
24 Դեկտեմբերի 2024 11:09
7

Պուտինը զանգահարել է Ալիևին

78
24 Դեկտեմբերի 2024 13:48
8

Ալիև. Ադրբեջանում կրոնական հողի վրա խտրականության և կոնֆլիկտների դեպքեր երբեք չեն եղել ԹԱՐՄԱՑՎԱԾ

75
23 Դեկտեմբերի 2024 12:45
9

Իլհամ Ալիևը դարձավ 63 տարեկան

75
24 Դեկտեմբերի 2024 09:21
10

Փաշազադե. Ղարաբաղում կրոնական գործիչների թիվն աճում է

62
23 Դեկտեմբերի 2024 14:58
Ղարաբաղ
Ղարաբաղին և այս թեմայի շուրջ տեղի ունեցող գործընթացներին նվիրված լուրեր
loading