Առաջին տուրերը դեպի Շուշա
Շուշա տուրիստական ուղևորությունները սկսվում են Նովրուզի տոնի նախօրեին՝ մարտի 18-ից։
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ հղում անելով Զբոսաշրջության պետական գործակալությանը։
Ուղևորությունները կիրակնացվեն շաբաթը մեկ անգամ։ Հաջորդ փուլում նախատեսվում է մեծացնել դրանց թիվը։ Շուշա մեկնել ցանկացող քաղաքացիները մարտի 6-ից կարող են դիմել տուրիստական ընկերություններին։
2 և 3-օրյա շրջագայությունների ընթացքում զբոսաշրջիկները կայցելեն Ֆիզուլի քաղաքի ավերված կենտրոն, առաջին նահատակի հուշարձան, Ջըդըր դուզու, Վագիֆի դամբարան, Մեհմանդարովների տուն, Բյուլբյուլի տուն-թանգարան, Յուխարա Գովհար աղա մզկիթ, գնդակահարված արձանների հրապարակ, Շուշայի ամրոց, Շուշայի բերդի Գյանջայի դարպասներ, «Խարը Բյուլբյուլ»-ի խորհրդանիշը, «Գազանչի» եկեղեցի, Շուշայի իրական դպրոցի շենքը։







