twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Ղարաբաղ
A+
A-

«Լաչին» սահմանային անցակետով ցանկացած տրանսպորտի անցումը կասեցված է ՊՍԾ հայտարարությունը / ՏԵՍԱՆՅՈՒԹ

11 Հունիսի 2023 10:41

ՀՀ հետ պետական սահմանին «Լաչին» սահմանային անցակետի գործարկման մեկնարկից ի վեր պատշաճ պայմաններ են ստեղծվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) պատկանող մեքենաների պետական սահմանով անցնելու համար։ Նրանց թույլ են տվել հատել պետական սահմանը՝ համապատասխան կարգով սահմանային ու մաքսային հսկողություն անցնելուց հետո։

Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հաղորդագրության մեջ։

«Սակայն անցած ժամանակահատվածում Պետական սահմանապահ ծառայության աշխատակիցները բացահայտել են ԿԽՄԿ-ին պատկանող մեքենաներով տարբեր տեսակի մաքսանենգության փորձեր։ Այսպես.

01.07.2023թ., ժամը 16:41-ի սահմաններում, Հայաստանից Ադրբեջան մուտք գործած «Ռենո» մակնիշի 35VX480 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահում, որը վարել է ՀՀ քաղաքացի Գարիկ Հարությունյանը (անձնագիր՝ AT0573343, ծննդյան տարեթիվ՝ 17.06.1976), սահմանապահները հայտնաբերել և առգրավել են ձեռքի ուղեբեռի մեջ թաքցրած 15 չհայտարարագրված բջջային հեռախոս։

03.07.2023թ., ժամը 15:52-ի սահմաններում, Հայաստանից Ադրբեջան մուտք գործած «ՈւԱԶ» մակնիշի 768UU22 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահում, որը վարել է ՀՀ քաղաքացի Գրիգորյան Վրեժը (անձնագիր՝ AU040291, ծննդյան տարեթիվ՝ 12/04/1977 թ.), սահմանապահները հայտնաբերել և առգրավել են չհայտարարագրված 115 բջջային հեռախոսի էկրան, 10 բջջային հեռախոսի պլատա, 120 բջջային հեռախոսի սնուցման սարք, էկրանի 1 սոսինձ։

05.07.2023թ., ժամը 16:10-ի սահմաններում, Հայաստանից Ադրբեջան մուտք գործած «Իվեկո» մակնիշի 711FF11 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենայի սրահում, որը վարել է ՀՀ քաղաքացի Հարությունյան Սասունը (անձնագիր՝ AU0219416, ծննդյան տարեթիվ՝ 26/04/1981), հայտնաբերվել և առգրավվել է 848 տուփ 17 անուն ծխախոտ, ինչպես նաև պահեստային վառելիքի բաքում թաքցված 320 լիտր բենզին։

05.07.2023թ., ժամը 16:54-ի սահմաններում, Հայաստանից Ադրբեջան մուտք գործած «DAF» մակնիշի 37FF609 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենայի սրահում, որը վարել է ՀՀ քաղաքացի Միքայելյան Վագիֆը (անձնագիր՝ AU031091, ծննդյան տարեթիվ՝ 04/12/1959), հայտնաբերվել և առգրավվել է 125 տուփ 5 անուն ծխախոտ, Ինչպես նաև պահեստային վառելիքի բաքում թաքցված 1000 լիտր բենզին։

Չնայած այն հանգամանքին, որ ԿԽՄԿ-ն պաշտոնական ուղիներով նախազգուշացվել է, ապօրինի գործողությունները կրկնվել են, և դրանք կասեցնելու համար անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվել։

ԿԽՄԿ-ին պատկանող և բժշկական տարհանման մեքենաների մաքսանենգության նպատակով օգտագործումը ոչ միայն Ադրբեջանի Հանրապետության օրենքների կոպիտ խախտում է, այլև մարդասիրական կազմակերպություն հանդիսացող ԿԽՄԿ-ի նկատմամբ մեր երկրի վստահության չարաշահում։

Վերոնշյալ փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, և մինչև անհրաժեշտ քննչական միջոցառումների ավարտը պետական սահմանի «Լաչինի» անցակետով երթևեկությունը ժամանակավորապես կասեցվել է:

Մաքսանենգության բոլոր փաստերը տեղում փաստագրվել են օպերատիվ նկարահանումներով»,- ասված է ԱՀ պետական սահմանապահ ծառայության հաղորդագրությունում։

Caliber.Az
Դիտումներ: 283

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Գաբալայում տեղի է ունեցել Մուստաֆաևի և Գրիգորյանի միջև բանակցությունների հերթական փուլը ԼՈՒՍԱՆԿԱՐ

115
29 Նոյեմբերի 2025 09:35
2

Ադրբեջանը Եվրոպային առաջարկում է խաղաղության նոր քարտեզ. գազ, միջանցքներ, թվայնացում Հիքմեթ Հաջիևը՝ «EU Today»-ի համար

92
01 Դեկտեմբերի 2025 14:49
3

Հինգ տարի է անցել Լաչինի շրջանի հայկական օկուպացիայից ազատագրումից

75
01 Դեկտեմբերի 2025 10:01
4

Եգիպտոսը կարող է աջակցել Ադրբեջանին ազատագրված տարածքների ականազերծման գործում

72
29 Նոյեմբերի 2025 11:43
5

Քելբաջարի շրջանում ոստիկանությունը պայքարում է հրդեհի դեմ

71
29 Նոյեմբերի 2025 11:18
6

Ղարաբաղում 44 ճարտարապետական հուշարձաններ վերցվել են պետական պաշտպանության տակ

66
29 Նոյեմբերի 2025 15:02
7

Ադրբեջանում առցանց բանկինգի շրջանառությունը գերազանցել է 250 միլիարդ մանաթը

65
29 Նոյեմբերի 2025 14:55
8

Բաքուն և Անկարան քննարկել են համագործակցության զարգացումը սփյուռքի քաղաքականության ոլորտում

64
29 Նոյեմբերի 2025 12:44
9

Ադրբեջանն ու Չինաստանը Նախչըվանի Ինքնավար Հանրապետությունում դպրոցների թվայնացման նախագիծ են իրականացնում

62
29 Նոյեմբերի 2025 10:38
10

Ադրբեջանն ու Ռուսաստանը խորացնում են համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում

62
29 Նոյեմբերի 2025 10:15
Ղարաբաղ
Ղարաբաղին և այս թեմայի շուրջ տեղի ունեցող գործընթացներին նվիրված լուրեր
loading