twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

907-րդ ուղղումը ընդեմ Բաքվի խաղաղության օրակարգի Եվ ադրբեջանական բենզինը հայկական ավտոմեքենաներում

19 Դեկտեմբերի 2025 12:54

Ինչպես արդեն հաղորդվել է, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խաղաղության օրակարգի շրջանակներում մեկնարկել է՝ ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան։ Այստեղ խոսքը՝ SOCAR-ի արտադրության  AI-95 մակնիշի բենզինով 22 երկաթուղային վագոնների առաքման մասին է։
 
Այս քայլը, առանց չափազանցության, հանդիսանում է ադրբեջանա-հայկական փոխգործակցության ինքնին բնույթի որակական փոփոխության ցուցիչ։ Երկար ժամանակ անց առաջին անգամ տնտեսական գործոնը մղվում է առաջին պլան, ընդ որում զուգորդված քաղաքական համաձայնությունների հետ, որպես կայունացման և վստահության ձևավորման ևս մեկ գործիք։ Նոյեմբերի 28-ին Գաբալայում՝ Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևի և Մհեր Գրիգորյանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը կրում է կիրառական բնույթ և արտացոլում է խաղաղ գործընթացի տնտեսական դիվիդենտների հայեցակարգը։ Սա նաև նպաստում է՝ երկու երկրների միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացմանը և տարածաշրջանային պետությունների միջև կապերի ապագա ընդլայնմանը։ Այլ կերպ ասած, ադրբեջանական բենզինի առաքումը Հայաստան դառնում է յուրօրինակ մեկնարկային կետ՝  տնտեսական շփումների նոր փուլի համար։
 
Նման բան դժվար կլիներ պատկերացնել ընդամենը մի քանի տարի առաջ, բայց այսօր աշխարհը ականատես է լինում Բաքվի և Երևանի վերադարձին տնտեսական համագործակցության հիմնարար սկզբունքներին: Հատկապես նման մեխանիզմները՝ երկարաժամկետ կայունության ամենամեծ ներուժ ունեն, քանի որ ձևավորում են կողմերի օբյեկտիվ  շահագրգռվածություն՝ կայուն հարաբերությունների և կանխատեսելի միջավայրի նկատմամբ: Փաստորեն կազմավորվում է մի մոդել, որի դեպքում տասնամյակներ տևած արյունալի հակամարտություններով բաժանված տարածաշրջանի երկրները սկսում են կայունությունը և բաց հաղորդակցությունները դիտարկել որպես կոլեկտիվ շահ: Եվ եթե առաջ խոսք էր գնում միայն ղազախական և ռուսական հացահատիկի՝ Ադրբեջանի միջոցով դեպի Հայաստան տարանցման մասին, ապա այսօր մենք գործ ունենք արդեն ադրբեջանական նավթամթերքի հարևան երկիր արտահանման հետ, որը օրգանապես տեղավորվում է խաղաղության տնտեսական դիվիդենտների հայեցակարգի մեջ: Խաղաղ գործընթացը, այս դեպքում, դադարում է լինել վերացական քաղաքական կառուցվածք և ձեռք է բերում ապրանքների, ֆինանսների և ներդրումների հոսքերում արտահայտված նյութական չափում: Սա հիմք է ստեղծում առևտրատնտեսական կապերի աստիճանական վերականգնման համար, որոնք խաթարվել են տարիների դիմակայության պատճառով, և նպաստում է տարածաշրջանային փոխկախվածության նոր համակարգի ձևավորմանը, որտեղ հարաբերությունների խզումը դառնում է տնտեսապես անշահավետ:
 
Այս համատեքստում հատուկ դեր է խաղում՝ Եվրասիայի տրանսպորտային և առևտական ուղիների կոնֆիգուրացիան արմատապես փոխելուն ունակ Զանգեզուրի միջանցքի իրականացումը: Դրա գործարկումը լրացուցիչ տարանցիկ հնարավորություններ կստեղծի, կընդլայնի շուկաներ մուտքը և կբարելավի տարածաշրջանների ընդհանուր կապը։
 
Այսպիսով, տնտեսական տրամաբանությունը աստիճանաբար դուրս է մղում՝ փոխադարձ մեղադրանքների և անվստահության վրա հիմնված քաղաքականացված մոտեցումները: Այս ֆոնին անխուսափելիորեն առաջանում է՝ այլ պատմական և քաղաքական իրականության մեջ ձևավորված արտաքին քաղաքականության սահմանափակումների վերանայման հարցը: Մասնավորապես, գնալով ավելի հնացած տեսք է ձեռք բերում 907-րդ ենթաբաժինը, որն ԱՄՆ-ի կառավարությանը արգելում է օգնություն տրամադրել Ադրբեջանին: Այն ընդունվել է 1992 թվականին՝ Հայաստանի իբր շրջափակման մասին պնդումների հիման վրա և հայկական լոբբիստական խմբերի ազդեցության ներքո: Սակայն այսօրվա փաստերը, ներառյալ առևտրատնտեսական շփումների վերականգնումը, ակնառու ցույց են տալիս 907-րդ ուղղման գոյության հիմնազրկությունը: Առավել ևս, Զանգեզուրի միջանցքի և դրա TRIPP-ի հայկական հատվածի իրականացման պայմաններում նախկին պահանջները կորցնում են ոչ միայն քաղաքական, այլ նաև գործնական նշանակություն:
 
Նախագահ Թրամփը սառեցրել է նշված ուղղումը, բայց միայն Կոնգրեսը կարող է այն չեղարկել: Եվ այս ուղղությամբ առաջին քայլն արդեն արվել է՝ դեկտեմբերի 9-ին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Պաուլինա Լունան ներկայացրել է՝ 907-րդ ենթաբաժինը ամբողջությամբ չեղարկելուն ուղղված օրինագիծ: Համարում ենք, որ ժամանակն է, որ ամերիկյան օրենսդիրները ակտիվանան և աջակցեն նրա ջանքերին՝ չեղյալ համարելով 1992 թվականի «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ ուղղումը, որը հիմա հանդիսանում է խոչընդոտ Բաքվի և Վաշինգտոնի միջև համագործակցության ընդլայնման համար։
 
Պետք է հաշվի առնել նաև ավելի լայն միջազգային համատեքստը: Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը զարգացնելուն ուղղված Ադրբեջանի ջանքերը օբյեկտիվորեն տեղավորվում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղ նախաձեռնության շրջանակներում: Այս իմաստով Բաքուն հանդես է գալիս ոչ թե պասիվ մասնակից, այլ ակտիվ դերակատար, որի քայլերը խաղաղ գործընթացը ամրապնդում են իրական տնտեսական լուծումներով։
 
Արդյունքում, ադրբեջանական նավթամթերքի առաջին խմբաքանակի արտահանումը Հայաստան՝ ձեռք է բերում համակարգային ազդանշանի նշանակություն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ արտաքին դերակատարների համար: Այն ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում խաղաղության օրակարգը վերածվում է պրագմատիզմի, փոխադարձ օգուտի և երկարաժամկետ կայունության վրա հիմնված պրակտիկայի: Հենց այս ձևաչափում տնտեսական կապերը կարող են դառնալ այն հիմքը, որը կապահովի դրական փոփոխությունների անշրջելիությունը և կսահմանի զարգացման նոր ուղղություն ամբողջ տարածաշրջանի համար։

 

Caliber.Az
Դիտումներ: 180

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Իռլանդիա, թե՞ ԱՐԱլանդիա «Հին աշխարհի հիստերիաները»

113
31 Հունվարի 2026 09:07
2

Ֆրանսիական ձախորդի շոուն Գուր-Արիեն և Օսինչուկը՝ Caliber.Az-կայքում

101
30 Հունվարի 2026 15:00
3

Ինչպիսի՜ ցավ Քոչարյանը և մտորումներ հայկական բանակի մասին

98
29 Հունվարի 2026 23:00
4

Փարիզի նո՞ր ինտոնացիա Հարավային Կովկասում Մասնագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

91
30 Հունվարի 2026 11:51
5

Պատերազմի սպիները գետնի տակ. Ղարաբաղի ականային ողբերգությունը Պակիստանյան ԶԼՄ-ների հոդված

67
29 Հունվարի 2026 15:38
6

ԵՀ գլխավոր տնօրենը արդյունավետ բանակցություններ է վարել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ

66
29 Հունվարի 2026 13:29
7

Վիլայաթ Գուլիև. Ադրբեջանն առաջարկել է առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանել Բոսնիա և Հերցեգովինայի հետ

64
29 Հունվարի 2026 14:34
8

«Մեծ վերադարձ». Մամեդբեյլին դիմավորում է նոր բնակիչներին

64
29 Հունվարի 2026 16:40
9

Հայաստանում երկարաձգվել է ձմեռային զորակոչը

61
29 Հունվարի 2026 15:12
10

Բինալի Յըլդըրըմ. Ընդհանուր թուրքական այբուբենը՝ ԹՊԿ-ի նպատակների իրականացման հիմնարար տարրերից մեկն է

60
29 Հունվարի 2026 13:35
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading