Ղարաբաղ
A+
A-
Հայտնի է դարձել Շուշայում ԹՊԿ առաջիկա ոչ պաշտոնական գագաթնաժողովի օրը
01 Հունիսի 2024 17:21
Հայտնի է դարձել Շուշայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ոչ պաշտոնական գագաթնաժողովի ճշգրիտ ամսաթիվը։
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ հղում անելով ԹՊԿ-ի մամուլի ծառայությանը։
Տեղեկությունների համաձայն՝ թյուրքական պետությունների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովն անցկացվելու է հուլիսի 5-6-ը Շուշայում:
Նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ կազմակերպված գագաթնաժողովին կմասնակցեն մասնակից երկրների՝ Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ղեկավարները։ Նրանց հետ մեկտեղ սպասվում է դիտորդ երկրների ղեկավարների և ԹՊԿ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությունը։
Caliber.Az
Դիտումներ: 163