Ղարաբաղ
A+
A-
Պակիստանի դեսպան. Քելբեջարը կարող է վերածվել զբոսաշրջային կենտրոնի
31 Մայիսի 2022 17:50
Քելբեջարը ներդրումների և ենթակառուցվածքների զարգացման ներուժ ունի։
Այս մասին Caliber.Az-ին ասել է՝ Ադրբեջանում Պակիստանի դեսպան Բիլալ Հային՝ Քելբեջարի շրջան կատարած այցի ժամանակ։
Դիվանագետը նշել է, որ ծրագրում է օգնել այս տարածաշրջան ներգրավել պակիստանյան ընկերություններին։
«Քելեջարը ոչ միայն գեղեցիկ լանդշաֆտով շատ գեղեցիկ շրջան է, այն նաև հարուստ է բնական պաշարներով։ Մենք կարծում ենք, որ մեծ ներուժ կա այս տարածաշրջանը զբոսաշրջության կենտրոն դարձնելու համար»,- ասաց Բ.Հային։
Դեսպանը վստահություն է հայտնել, որ «այս շրջանը շուտով ամբողջությամբ կվերականգնվի, և իսկական բնակիչները կվերադառնան այնտեղ»։
Caliber.Az
Դիտումներ: 94