twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տարածաշրջան
A+
A-

Պրոֆեսոր. Հայերը ոչնչացրել են մեր հարյուրավոր սրբավայրերը Արևմտյան Ադրբեջանում

04 Հունվարի 2023 11:11

«Արևմտյան Ադրբեջանում ապրող մեր հայրենակիցները մեկ հարյուրամյակի ընթացքում չորս անգամ արտաքսվել են։ Այս տեղահանությունների ընթացքում նրանք կորցրել են ոչ միայն իրենց ունեցվածքը, այլև սրբավայրերը, որոնք հարյուրավոր տարիներ եղել են նրանց համար պաշտամունքի վայրեր։ Մեր սրբավայրերը դարձել են հայկական վանդալիզմի օբյեկտներ»։

Ազերթաջի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավթանդիլ Մամեդովը։ Նա ընդգծել է, որ, մասնավորապես, Ամասիայի շրջանի Աղբաբայի մահալում պատմական և կրոնական հուշարձանները հողին են հավասարեցվել. «Դրանց թվում են եղել ոչ միայն Աղբաբայի սրբավայրերը, այլ նաև Մեսհեթիում, Արան Բորչալիում, Չըլդըրում, Կարսում՝ ծովի մակարդակից 3 հազար մետր բարձրության վրա գտնվող սրբավայրերը, Բեզիրգանի, Օյսուզի, Գըզըլդաղի քարավանների ճանապարհի երկարությամբ գտնվող տաճարները և այլն»:

Ավթանդիլ Մամեդովը նշել է, որ թվարկված սրբավայրերի հետ մեկտեղ, գազանաբար ոչնչացվել են՝ Ամասիա գյուղի մոտ, Արփաչայ գետի ձախ ափին գտնվող Դերե Օջաղը, Չիվինլի գետի ափին գտնվող Սյուդդաշիի, Սեյիդ Աբբասի պաշտամունքի վայրերը, Մաղարաջըգ գյուղի տարածքում Օջագգայայի, Գյուլլուջա գյուղի մոտ գտնվող Գարագյունեյ, Գըզըլգոչի սրբավայրերը և այլն։

Caliber.Az
Դիտումներ: 159

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
Տարածաշրջան
Ամենակարևոր լուրերը՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից
loading