twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տարածաշրջան
A+
A-

Փորձագետ Նահապետյան. Փաշինյանը մտադիր է վերջ դնել Ռուսաստանի ռազմական ներկայությանը տարածաշրջանում

23 Սեպտեմբերի 2022 17:05

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հանդես է՝ եկել ուղիղ մեղադրական գնահատականներով ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հասցեին՝ սկիզբ դնելով ծայրահեղ վտանգավոր գործընթացների։

Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ներին, այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է՝ փորձագետ, Հայաստանի զինված ուժերի պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։

Նրա խոսքով, առանց անուններ տալու, բայց փաստացի քննադատելով Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին, Փաշինյանը միջազգային դիտորդական առաքելություն է հրավիրել՝ դիտարկելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջանները՝ ասելով, որ դա «կարևոր գործոն կլինի տարածաշրջանային կայունության համար»։ Նահապետյանի՝ Փաշինյանի գնահատումներով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ասված այս հայտարարությունը դե ֆակտո նշանակում է հրավեր ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին։

Նահապետյանը վստահ է, որ եթե միջազգային խաղաղապահ ուժերի ներգրավումն իրականություն դառնա, հայկական կողմը դրա համար որոշակի գին պետք է վճարի։

«Այս գինը կլինի հայ բնակչության արտահոսքը Ղարաբաղից, որը կհանգեցնի ռուս խաղաղապահների դուրսբերմանը, ապա կհաջորդի 102-րդ ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից և Ադրբեջանի կողմից Սյունիքով շատ ցանկալի միջանցքի ապահովումը (Զանգեզուր - խմբ.):

Փաշինյանը ՄԱԿ-ում իր ելույթով մեկնարկեց մի գործընթաց, որի արդյունքում վերջ կդրվի Ռուսաստանի Դաշնության ռազմական ներկայությանը»,- ասել է նա։

Caliber.Az
Դիտումներ: 305

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
Տարածաշրջան
Ամենակարևոր լուրերը՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից
loading