Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը՝ Ղարաբաղի ամենաբնակեցված շրջանի մասին
Ավելի քան 800 ընտանիք արդեն վերադարձել է Ֆիզուլիի շրջան։
Այս մասին Caliber.Az-ին հայտնել է Աղդամի, Ֆիզուլիի և Խոջավենդի շրջաններում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը։
«Այսօրվա դրությամբ Ֆիզուլիի շրջան է վերադարձել 822 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 3132 մարդ, որը ազատագրված շրջաններից ամենաբնակեցվածն է։ Նրանցից դպրոցում սովորում է 450 աշակերտ»,- ուրբաթ օրը Շուշայում ասել է Հուսեյնովը՝ «Նոր հնարավորություններ գործարարների համար. միասին վերակենդանացնենք Ղարաբաղը» խորագրով միջոցառմանը։
Բացի այդ, հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ինտենսիվ լայնածավալ վերակառուցման աշխատանքներ են ընթանում Աղդամի շրջանի Քենգերլի, Սարըջալը, Խըդըրլը և Բաշ Գերվենդ գյուղերում Այդ գյուղերից առաջին երեքը վերականգնվում են տեղական մասնավոր ընկերությունների կողմից, իսկ չորրորդը՝ սլովակյան ընկերության կողմից:
Բացի այդ, Աղդամ քաղաքում սկսվել է 66 բնակելի շենքերից բաղկացած երկրորդ բնակելի թաղամասի շինարարությունը։
«Իսկ 4-րդ բնակելի թաղամասի շինարարությունը կսկսվի այս տարվա սեպտեմբերին»։