Սոցիում
A+
A-
Ավարտվում է հունվարյան զորակոչը ադրբեջանական բանակ
25 Հունվարի 2024 16:38
Զորահավաքի և զորակոչի պետական ծառայությունում տեղի է ունեցել Կենտրոնական զորակոչային հանձնաժողովի նիստ՝ նվիրված պարտադիր զինվորական ծառայության հունվարյան զորակոչին։
Ինչպես Caliber.Az-ին հայտնել են գերատեսչությունից, ծառայության պետ Մուրսալ Իբրահիմովը նշել է, որ զորակոչի գործընթացի շրջանակներում առաջադրված խնդիրները հաջողությամբ կատարվում են նախագահի՝ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 30-ը քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու մասին կարգադրության համաձայն: Զորակոչիկները բաշխվել են ըստ զորատեսակների, ավարտվում է նրանց զորամասեր ուղարկելու գործընթացը։
Կենտրոնական զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվել են՝ Զինված ուժերում անձնակազմի որակյալ համալրման աշխատանքները։
Caliber.Az
Դիտումներ: 72