twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

«Euronews». Բաքուն հերքում է «կանաչ կամուֆլյաժում» մեղադրանքները Հիքմեթ Հաջիևի հոդվածը

08 Նոյեմբերի 2024 16:20

«Euronews» կայքում հրապարակվել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ առաջիկա  օրերին Բաքվում անցկացվելիք COP29 կլիմայական գագաթնաժողովի մասին հոդվածը։ Հոդվածում ուշադրություն է դարձվում մեր երկրի հասցեին անհիմն քննադատությունների վրա։
 
Caliber.Az-ը առաջարկում է այս հոդվածի թարգմանությունը:
 
«Ինչպես ծովի մակարդակը կանխատեսելիորեն բարձրանում է արտանետումների աճով, այնպես էլ անխուսափելիորեն հաջորդում են՝ «էկոլոգիական շղարշում» մեղադրանքները Ադրբեջանի նկատմամբ, որպես ՄԱԿ-ի ամենամյա կլիմայական գագաթնաժողովը հյուրընկալող երկիր հայտարարելուց հետո:  COP29-ի մոտենալու հետ այդ ձայները դառնում են ավելի բարձր:
 
Հիմնական բողոք է դարձել այն կարծրատիպը, որ Ադրբեջանը, իբրև հույս ունի, որ COP-ի անցկացումը կօգնի քողարկել նավթագազային երկրի իր կարգավիճակը:
 
Ցավոք, առաջին փաստերից մեկը, որի մասին կիմանան նրանք, որքեր ծանոթ չեն Ադրբեջանին՝ հենց դա է։
 
Մեր պատմությունը անխախտելիորեն կապված է նավթի արդյունահանման հետ այն ժամանակվանից, երբ XIX դարում Բաքվում հորատեցին աշխարհի առաջին առևտրային նավթահորը: Եվ COP-ի անցկացումը միայն կնպաստի այդ տեղեկատվության տարածմանը։
 
Ադրբեջանը, որին բաժին է ընկնում համաշխարհային արտանետումների ընդամենը 0,01%-ը, չի ամաչում արդյունահանման մեջ իր դերից։ Նավթից և գազից ստացված եկամուտները մեզ թույլ են տվել միջոցներ ներդրել առողջապահության, ենթակառուցվածքների և կրթության մեջ, ինչը 10 անգամ ավելացրել է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ ԽՍՀՄ-ից անկախությունը վերականգնելուց հետո:
 
Այս ռեսուրսները ապահովել են նաև մեր գործընկերների էներգետիկ անվտանգությունը. վերջերս Եվրոպա գազի մատակարարումները օգնեցին խուսափել ածխի վերադարձից՝ էներգիայի պակասի պայմաններում:
 
Էներգիան՝ ժամանակակից աշխարհի հիմքն է։ Բայց այս պահին հանածո վառելիքի այլընտրանքները դեռ չեն կարող լիովին բավարարել համաշխարհային պահանջարկը: Եվ մենք հենց սա պետք է փոխենք։
 
Հարցը, որը մեր  առջև կանգնած է այս գագաթնաժողովներում (COP - խմբ.). ինչի՞ համար են դրանք հարկավոր: Ցուցադրական հռետորաբանության համար, թե՞ դեպի նոր ապագա իրական շարժման համար։ Ակնհայտ է, որ կլիմայական հարցերում «մաքրությունը» խանգարում է երկրորդին: Ոմանք սովոր են լուծում փնտրելու փոխարեն մեղադրանքներ հնչեցնել, բայց թե ինչպես հնարավոր է լուծում գտնել՝ գործընթացից բացառելով արտադրողներին՝ նրանց համար անպատասխան է մնում։
 
Շարունակելով իրենց փաստարկը՝ մենք գալիս ենք աբսուրդի. եթե արտադրողներին չի կարելի անցկացնել COP-ը, ապա ինչու՞ դա չարգելել նաև հանածո վառելիք այրող սպառողներին: Չէ որ ոչ մի երկիր չի համապատասխանում այդ ստանդարտին:
 
Երկրներին պետք է դատել ոչ թե նրանց ժառանգությամբ, այլ նրանց ձգտումներով։ Ադրբեջանը սահմանափակ է՝ գազի համաշխարհային պահանջարկի կամ շուկայի օրենքների վրա ազդելու իր հնարավորություններում, որոնք նրան առաջնորդում են այդ պահանջարկը բավարարելուն: Բայց նա կարող է այլընտրանք առաջարկել։
 
Երկար սպասված խաղաղ պայմանագրի շեմին
 
Կասպից ծովում հողմային էներգիայի հզորությունը զգալիորեն գերազանցում է մեր ներքին պահանջները։ Ադրբեջանը ստորագրել է փոխըմբռնման հուշագիր, որպեսզի այս էներգիան Սև ծովի տակով ստորջրյա մալուխի միջոցով ուղարկի մեր եվրոպացի գործընկերներին։
 
Սակայն նման նախագիծը պահանջում է համագործակցություն և պարտավորություն տարբեր մասնակիցների կողմից՝ ինչպես արտադրողների, այնպես  էլ սպառողների:
 
Կլիմայի փոփոխությունը վերաբերվում է մեզանից յուրաքանչյուրին: Մենք միասին պետք է հաղթահարենք դրանց հետեւանքները։ Բայց միասնության մասին կարգախոսները պետք է մարմնավորվեն կոնկրետ նախագծերի մեջ, որոնք կօգնեն ստեղծել նոր ապագա:
 
Ոմանք նախընտրում են հարձակվել COP-ը ընդունող երկրի վրա, քան մտածել կլիմայի ոլորտում գործնական գործողությունների մասին: Ինչ էլ որ Ադրբեջանը անի՝ նրանք, ովքեր հավատարիմ են այդ դիրքորոշմանը՝ դրանում միայն հավակնություն են տեսնելու։ Բայց նրանց փաստարկները դժվար է համադրել այն փաստի հետ, որ Ադրբեջանը ի սկզբանե չէր ակնկալում գագաթնաժողովն ընդունելու իրավունք ստանալ։
 
Այս տարի COP-ի անցկացնելը հանձնարարված էր Արևելյան Եվրոպային: Սակայն տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը դժվարացրել է այդ դերի համար երկրների առաջադրումը։
 
Հայաստանը վետո էր դրել մեր հայտի վրա։ Այն երեք տասնամյակ շարունակ օկուպացրել էր մեր միջազգայնորեն ճանաչված տարածքի գրեթե մեկ հինգերորդը,  քանի դեռ Ադրբեջանը չէր վերադարձրել այդ հողերը 2020 թվականին։
 
Այնուամենայնիվ, պատմական խաղաղ բանակցությունների շրջանակներում Հայաստանը համաձայնվեց աջակցել մեր հայտին, իսկ մենք, մեր հերթին, պաշտպանեցինք Հայաստանի թեկնածությունը Արևելյան Եվրոպայի խմբից COP-ի բյուրոյում: Սա տեղի ունեցավ սովորականից մեկ տարի ուշ, ինչը Ադրբեջանին տվեց համաժողովին նախապատրաստվելու համար անհրաժեշտ ժամանակի միայն կեսը։
 
Այս ֆոնին միանգամայն սպասելի է, որ քննադատություն են անում նրանք, ովքեր դեմ են արտահայտվում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին։ COP-ը նրանց համար դարձել է մեղադրանքների առիթ, այդ թվում նաև այն պլանով, որ Ադրբեջանը փորձում է «սպիտակեցնել» իր համբավը խաղաղ գործընթացների միջոցով, թեև գագաթնաժողովի ինքնին անցկացումը հենց այս խաղաղ բանակցությունների արդյունքն է, իսկ երկու կողմերն էլ խոստովանել են, որ մենք գտնվում ենք երկար սպասված խաղաղ պայմանագրի շեմին։
 
Դժվար, բայց անհրաժեշտ աշխատանք է։
 
Ադրբեջանը COP-ում ձգտում է միակ «մաքրմանը».  երկրների միջև տարաձայնությունների վերացմանը:
 
Մենք պետք է զարգացած երկրներին օգնենք համաձայնության գալ կլիմայական նոր հիմնադրամի շուրջ, որը հնարավորություն կտա իրականացնել նախորդ գագաթնաժողովների ժամանակ՝ արտանետումների նվազեցման մասին  տված խոստումները, և ապահովել պաշտպանություն զարգացող երկրների համար, որոնք առավել խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ՝ պատմական արտանետումների հետ կապված մեր ընդհանուր, բայց տարբերակված պարտավորություններին համապատասխան:
 
Այս աշխատանքը բարդ է և դժվար: Ոմանց համար շատ ավելի հեշտ է դիմել էժանագին քննադատության»,- գրել է Հ. Հաջիևը:

Caliber.Az
Դիտումներ: 112

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Մեսսի. Շնորհակալություն Բաքվին նման ջերմ ընդունելության համար ՏԵՍԱՆՅՈՒԹ

124
11 Դեկտեմբերի 2024 17:50
2

Ասադի տապալումը և Հայաստանի ցավը Ու Երևանի արևմտյան կողմնորոշման մասին խոսակցությունների գինը

117
11 Դեկտեմբերի 2024 14:19
3

Հայաստանը և Եղիշե Չարենցի իրավացիության հաստատումը Սադրանքներ և երեսպաշտություն

98
11 Դեկտեմբերի 2024 12:56
4

Զառանցանք Բրեդի կողմից Շերմանի և ԱՄՆ-ի մյուս հայ լոբբիստների մասին

83
12 Դեկտեմբերի 2024 22:49
5

Արտաքին և ներքին գործեր Արարատ Միրզոյաի տարօրինակ պատասխանները

80
12 Դեկտեմբերի 2024 12:46
6

Բաղձալի մեկ ու կես դյույմը Փաշինյանը խնդրում է բարեկամություն Թրամփի հետ

80
13 Դեկտեմբերի 2024 13:45
7

Տհասության հռչակագիր Փաշինյանը նորից «պաշտպանել է» սահմանադրությունը

77
12 Դեկտեմբերի 2024 17:40
8

Ադրբեջանում կարող է նվազեցվել զորակոչի առավելագույն տարիքը

75
13 Դեկտեմբերի 2024 13:03
9

Հաջիև. Ֆրանսիան Հայաստանի ռազմականացման հիմնական ուժերից մեկն է

75
12 Դեկտեմբերի 2024 17:01
10

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Բլինքենի կողմնակալ հայտարարությունը

60
12 Դեկտեմբերի 2024 12:08
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading