twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

ԹՊԿ-ի ամրապնդում. միասնական թուրքական ընտանիք՝ աշխարհաքաղաքական իրականություն Բիշքեկի գագաթնաժողովի արդյունքները՝ Caliber.Az-կայքում

07 Նոյեմբերի 2024 16:10

Հավանաբար, Բիշքեկում կայացած Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) պետությունների ղեկավարների, «Թուրքական աշխարհի ամրապնդում. տնտեսական ինտեգրում, կայուն զարգացում, թվային ապագա և անվտանգություն բոլորի համար» կարգախոսի ներքո անցկացված XI գագաթնաժողովի աշխարհաքաղաքական հիմնական արդյունք է դարձել՝ մեր աչքի առաջ ձևավորվող նոր աշխարհակարգի պայմաններում այս կառույցի նշանակալի հեռանկարների ևս մեկ հաստատումը։ Հատկապես կազմակերպությունում ընդգրկված պետությունների ամրապնդված միասնության լույսի ներքո, ընդ որում տարբեր հարթակներում, որի ուղեցույց թելը երևում է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից, 2024 թվականի փետրվարի 14-ին նրա երդմակալության ելույթում։ Հատկապես այդ ժամանակ գրեթե ամբողջ աշխարհի լրատվամիջոցներն ուշադրություն են դարձրել պետության ղեկավարի կողմից հնչեցրած՝ առաջին հերթին Ադրբեջանի համար հիմնական միջազգային կազմակերպություն հանդիսացող ԹՊԿ-ի ամրապնդմանը ուղղված գծի պաշտոնական Բաքվի առաջնահերթությունը։ «Որովհետև դա մեր ընտանիքն է։ Մենք ուրիշ ընտանիք չունենք։ Մեր ընտանիքը՝ թուրքական աշխարհն է»,- ասել է նախագահ Ալիևը։
 
Ալիևի կողմից ասվածի իմաստավորությունը դրսևորվել է նրանում, որ իր երդմնակալության ելույթում երկրի նախագահը արդիականացրել է «ընտանիք» սահմանման հասկացությունը բառի լայն իմաստով, քանի որ նրա կողմից զգալի շեշտ է դրվել այնպիսի երիտասարդ սերնդի դաստիարակության կարևորության վրա, որը միշտ «հավատարիմ կլինի ազգային և հոգևոր արժեքներին», որտեղ «առաջին պլան են դուրս գալիս, առաջին հերթին, ընտանեկան դաստիարակությունը», դառնալով «հիմնական յուրաքանչյուր երիտասարդի, յուրաքանչյուր երեխայի համար»։
 
Այո, թեկուզ վերջին համատեքստում նախագահ Ալիևը խոսել է ադրբեջանական հասարակության ուղղվածությամբ, սակայն ասվածի ուժը մեծ աստիճանով բեկվել է ԹՊԿ-ի տեսանկյունից, քանի որ պետության ղեկավարը, արդիականացնելով կառույցի ռազմատնտեսական և տրանսպորտային-բնական զգալի ներուժը՝ անդրադարձել է միավորման աճող երիտասարդ բնակչությանը՝ ընդգծելով, որ «մենք՝ մի տոհմի, մի արմատների ժողովուրդներ ենք»։ Իսկ, նրա խոսքով, միասնությունը սրանից ուժեղ չի կարող լինել, ինչի լույսի ներքո ԹՊԿ-ի անդամ երկրների «ընդհանուր ջանքերով» անհրաժեշտ է կազմակերպությունը վերածել «գլոբալ ասպարեզում կարևոր դերակատարի և ուժի կենտրոնի», որի իրականացմանը «մենք կարող ենք հասնել միայն միասին»։
 
Արդյունքում, հուլիսին Շուշայում ԹՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովում ընդունված Ղարաբաղի հռչակագիրը հռչակեց թուրքական աշխարհը որպես  «խաղաղության, անվտանգության, կայունության, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի զարգացման և բարգավաճման» գաղափարներին հավատարիմ «թուրքական ժողովուրդների ընդհանուր էթնիկական արմատների, պատմության, լեզվի, մշակույթի, ավանդույթների և արժեքների վրա հիմնված ընտանիք»։ Իսկ Բիշքեկում կայացած ԹՊԿ-ի պետությունների ղեկավարների XI գագաթնաժողովը միանշանակ ցույց տվեց, թե որքանով է այս տարվա փետրվարին Ադրբեջանի նախագահի կողմից նախանշված, Շուշայում կազմակերպության մասնակիցների կողմից աջակցված ուղին ստացել է իր արդյունավետ զարգացումը։
 
Մասնավորապես, իր բիշքեկյան ելույթում «ազատագրված տարածքներում եղբայրական նվեր հանդիսացող դպրոցի և ստեղծագործական կենտրոնի, ինչպես նաև կառուցվելիք դպրոցների համար» Ուզբեկստանին, Ղազախստանին, Ղրղզստանին և Հունգարիային երախտագիտություն հայտնելոուց անմիջապես հետո, նախագահը Ալիևը արդիականացրել է, որ աշխարհում աճող սպառնալիքների պայմաններում «մեծ նշանակություն ունի մեր համագործակցությունը՝ պաշտպանության, անվտանգության և պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Որի համատեքստում «պետությունների զինված ուժերի մասնակցությամբ անցկացվող զորավարժությունները» ինչպես նաև «եղբայրական երկրների կուրսանտների մեր ռազմաուսումնական հաստատություններում» ուսուցումը, կարևորվում են որպես «փոխադարձ վստահության և բարեկամության ցուցանիշ»։ Բնականաբար, Ալիևն անդրադարձել է ինչպես «Արևելք-Արևմուտք» տրանսպորտային միջանցքի թեմային («տարողունակությունը բարձրացնելու համար» Ադրբեջանի կողմից անմիջական ներդրումների ավելացման հստակեցմամբ), այնպես  էլ Միջին միջանցքի թվայնացման և առևտրի պարզեցման ուղղությամբ նախագծերի իրականացման ֆոնը պետք է նպաստեն լոգիստիկայի արդյունավետության բարձրացմանը և ծախսերի նվազեցմանը:
 
Ընդհանուր առմամբ, նման բնույթի գաղափարներ (տարբեր տարբերակներով) են հնչել նաև ֆորումի մյուս մասնակիցների ելույթներում։ Գրեթե բոլոր բանախոսները ուշադրություն են դարձրել տարբեր տեսակի մարտահրավերների հանգեցնող առճակատման և պատերազմի նոր օջախների ծագման վրա: Ինչի լույսի ներքո Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը նպատակահարմար է համարել «շարունակել համակարգված երկխոսությունը քաղաքական և անվտանգության հարցերի շուրջ», բարեբախտաբար «գործնական փոխգործակցությունը ԹՊԿ-ի շրջանակներում լայն հնարավորություններ է ստեղծում արագ փոփոխվող աշխարհում մեր դիրքերն ամրապնդելու և տարբեր սպառնալիքների կանխարգելման համար»։ Որից անմիջապես հետո նա առաջարկել է՝ «Թուրքական պետությունների ռազմավարական գործընկերության, հավերժ բարեկամության և եղբայրության մասին պայմանագիր» ընդունել: Զուգահեռաբար, Ուզբեկստանի ղեկավարն անհրաժեշտ է համարել Թուրքական ներդրումային հիմնադրամի ակտիվացում և Թուրքական զարգացման բանկի ստեղծում, որի շրջանակներում ցանկալի է միջազգային ֆինանսական կառույցներին ներգրավել տարածաշրջանային նշանակության նախագծերին։ Ինչպես նաև Շ. Միրզիյոևը հանդես է եկել թվային  թուրքական աշխարհի հայեցակարգի զարգացման նախաձեռնությամբ։
 
Իր հերթին, Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը, ընդգծելով, թե որքանով է ԹՊԿ-ն «կարճ ժամանակահատվածում դարձել հեղինակավոր կառույց, որն ամրապնդել է իր կարգավիճակը համաշխարհային ասպարեզում», հայտարարել է, որ դա տեղի է ունեցել «մեր անխորտակելի միասնության և համերաշխություն շնորհիվ»։ Նա նաև արտահայտվել է «Միջին միջանցքի» ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտության օգտին, որը «ռազմավարական նշանակություն ունի թուրքական աշխարհի հետագա տնտեսական զարգացման համար»։ Առանձին տողով Ղազախստանի ղեկավարը բարձրաձայնել է՝ մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործման միջոցով «թուրքական քաղաքակրթության արդիականացման» կարևորությունը, մասնավորապես՝տաղանդավոր երիտասարդության ներուժը բացելու հնարավորությունների ձևավորման ճանապարհով։
 
«Անվտանգության հարցերում համագործակցության ամրապնդմանը ակտիվորեն մասնակցելու» պատրաստակամություն է հայտնվել նաև Ղրղզստանի նախագահ Սադըր Ժապարովի կողմից, ով ընդգծել է՝ «ԹՊԿ-ի անդամ երկրների անվտանգության նոր սպառնալիքներին համատեղ հակազդելու մեխանիզմների» կատարելագործման անհրաժեշտությունը, որի կարևոր մաս պետք է դառնա «ահաբեկչության, ծայրահեղականության և անդրազգային հանցագործության դեմ պայքարի համատեղ միջոցառումների ուժեղացումը»: Ղրղզստանի ղեկավարը հույս է հայտնել «եղբայրական երկրների աջակցության վրա» «Թուրքական կանաչ տեսլական. միասնություն հանուն կայուն ապագայի» հայեցակարգային փաստաթղթի իրականացմանը և կարևոր առաջնահերթություն է համարել համագործակցությունը մշակութային և հումանիտար ոլորտում:
 
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ԹՊԿ-ն անվանելով «Եվրասիայում կայունություն ամրապնդող» հարթակ, ուշադրություն է հրավիրել Իլհամ Ալիևի՝ Շուշայի գագաթնաժողովում արված «Միջին միջանցքի արդյունավետ օգտագործման հատուկ ներկայացուցիչ» նշանակելու մասին առաջարկության վրա, որի հետ կապված նա հայտնել է այդ գործառույթները ստանձնելու Թուրքիայի պատրաստակամությունը։ Զուգահեռաբար, Էրդողանը հույս է հայտնել՝ «Ադրբեջանի պատմական ձեռքբերումները բանակցությունների սեղանի շուրջ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ» ամրագրվելուն։
 
Անհնար է նաև չնշել ԹՊԿ-ի XI համաժողվի շրջանակներում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ կազմակերպության անդամ երկրների միասնության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար «Թուրքական աշխարհի բարձրագույն շքանշանի» շնորհումը։ Շնորհակալություն հայտնելով ֆորումի մասնակիցներին՝ Հունգարիայի կառավարության ղեկավարը հայտարարել է՝ ԹՊԿ-ի գործունեության զարգացման մեջ 100 մլն դոլարի ներդրում կատարելու Բուդապեշտի պատրաստակամության մասին՝ նշելով, որ Հունգարիան ինչպես ներդրումներ է ներգրավում կառույցի պետությունների, այնպես  էլ նպաստում է երկրների տնտեսությունների զարգացմանը։ Ընդգծելով, որ ԹՊԿ-ի երկրների հետ Հունգարիայի ապրանքաշրջանառությունը գերազանցել է 5 միլիարդ դոլարը, Հունգարիայի վարչապետը հատկապես ընդհանուր ջանքերը կենտրոնացել է՝ «էներգետիկայի և պաշտպանության վրա» ուղղելու կարևորության վրա։ Ինչպես նա է արտահայտվել, «չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան մեր հարեւանը չէ, մեզ գազ են մատկարարում և՛ Անկարան, և՛ Բաքուն»։
 
Այսպիսով, ինչպես տեսնում ենք, ԹՊԿ-ի բոլոր պետությունները հանդես են գալիս գրեթե միանման դիրքորոշմամբ, լինի դա անվտանգության և պաշտպանության, տնտեսական, թե մշակութային և հումանիտար ոլորտներում: Իսկ գագաթնաժողովի արդյունքում ընդունվել են մի շարք փաստաթղթեր, ներառյալ Բիշքեկի հռչակագիրը։ ԹՊԿ-ի անդամ երկրների պետությունների ղեկավարները ստորագրել են նաև մի շարք հուշագրեր, այդ թվում նաև UTC-ի մեծ թուրքերենի մոդելի մշակման առնչությամբ փոխըմբռնման մասին  և այլն:
 
Նյութի վերջում նշենք, որ ԹՊԿ-ի նախագահությունն անցնում է Ղրղզստանին։ Եվ այն կանցկացվի «Թուրքական աշխարհի ամրապնդում. տնտեսական ինտեգրում, կայուն զարգացում, թվային ապագա և անվտանգություն բոլորի համար» կարգախոսի ներքո։
 

Caliber.Az
Հյուր սյունակագիրների կողմից իրենց հեղինակայիին հոդվածներում արտահայտված տեսակետներն ու կարծիքները կարող են տարբերվել խմբագրության դիրքորոշումից և միշտ չէ, որ արտացոլում են նրա տեսակետները:
Դիտումներ: 245

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Դիանա Բրաունը և նրա «առաքելությունը» Բաքվում. ժամանակն է, որպեսզի համադրողը հեռանա Մաս II

128
19 Դեկտեմբերի 2024 10:21
2

Զրույց ներկայի մասին Caliber.Az-ն վերլուծում է Իլհամ Ալիևի նոր հարցազրույցը

113
19 Դեկտեմբերի 2024 15:24
3

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

103
20 Դեկտեմբերի 2024 20:09
4

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

87
20 Դեկտեմբերի 2024 18:25
5

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

80
20 Դեկտեմբերի 2024 14:17
6

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

75
20 Դեկտեմբերի 2024 16:29
7

«Բաքուն ստիպված է նորից խաղաղություն պարտադրել Երևանին» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

72
19 Դեկտեմբերի 2024 20:52
8

Էրդողան. Շնորքհավորում եմ Ադրբեջանին՝ D-8-ի հետ կապված

69
19 Դեկտեմբերի 2024 16:40
9

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

64
20 Դեկտեմբերի 2024 12:08
10

Ծովափնյա ազգային զբոսայգին պատրաստվում է Ամանորին ԼՈՒՍԱՆԿԱՐ

61
19 Դեկտեմբերի 2024 10:49
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading